Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը. Հովասափյան
ԲԼՈԳԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանյան իշխանությունների թրքահաճո քաղաքականություն վարելու մասին փաստական ապացույցներ փնտրելու կարիք չկա, դրանում համոզվել ենք տասնյակ անգամներ։ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչական մեքենան լռելյայն կատարում ու իրականցնում են այն քաղաքական կուրսը, որի մասին ցանկացած թուրքական ղեկավար երբևիցե կերազեր։ Անխոս, գլուխները կախ «Փաշինյան և ընկերներ» կորպորացիան թուրքական օրակարգը ոչ միայն սպասարկում են, այլ անկյունաքարային թզերը պետական մակարդակով գեներացնում, և հերթով ջարդում հայկական բոլոր «պատմական կաղապարները»՝ ինչպես ժամանակին պահանջում էին իրենց դրսի տերերը։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում Հայոց Ցեղասպանության՝ հայոց պատմության այդ դառը դրվագի, մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։
Ավելին, բացեիբաց տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հլու-հնազանդ պանթյուրքիստների իղձերի իրականացման գործընթացին տեղը տեղին քավորություն անում։ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում։
Ժամեր առաջ խորհրդարանում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթությունը չէ»։ Եթե անկեղծ ասեմ, ես հակառակում կզարմանայի, եթե ասեր, որ «այդ հարցը մեր ԱԳՆ-ի թիվ մեկ գերխնդիրն է»։
Եվ ահա, սրանց նման կառավարիչներն էլ այսօր փորձում են հայկական խնդիրների մասին բարձրաձայնել ու ՀՀ «շահերը» ներկայացնել թուրք-ադրբեջանական բանակցություններում, ավելին, ամենօրյա ռեժիմով հանրային տարբեր հարթակներից «խաղաղության» մասին ֆեյք օրակարգեր շահարկում։
Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ թուրքի հետ «քիրվայություն» անողները, ովքեր հեզիկ-նազիկ պարում են թուրքական մուղամի տակ, տարբեր առիթներով, փորձում են անմեղսունակ ձևակերպումներով խոսել Սերժ Սարգսյանի անձի ու նրա վարած քաղաքական կուրսի մասին։
Մի քանի թեևակի հիշեցում Սերժ Սարգսյանի՝ Հայոց Ցեղասպանության հետ կապված քաղաքականության և այդ գործընթացի ճանաչման ու դատապարտման մասին։
Սերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ իր կառավարման տարիներին Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել է։ Միայն 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստան կատարած պետական ու պաշտոնական այցերը ասվածի վառ օրինակն են։
Ցեղասպանության տարելիցի միջոցառումները 2015-ին բավական երկար ժամանակ դարձել էին համաշխարհային իրադարձություն և միջազգային մամուլի էջերից չին իջնում։ 100-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել չորս երկրների ղեկավարներ, որից երկուսը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը։ Բացի այդ նույն ժամանակահատվածում հիմնադրվեց նաև «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը», որի առաջին միջոցառմանը մասնակցել են 60-ից ավելի երկրների խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակություն՝ մոտ 300 պատգամավորներ, այդ թվում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, գիտական մեծ շրջանակներ։
Երրորդ նախագահի կառավարման տարիներին տարբեր երկրների պառլամենտների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստը խոսում է այն մասին, թե ինչ առանցքային և գերկարևոր պետական ուշադրություն է եղել կենտրոնացված այս հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, 2010-2017 թվականների ընթացքում 14 երկիրը և միջազգային կառույց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել։
Վստահաբար կաորղ ենք փաստել, որ Սերժ Սարգսյանի նախագահության ողջ շրջանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը եղել է ոչ միայն առաջնային, այլև առանցքային վեկտորներից մեկը, ինչից Նիկոլ Փաշինյանը առանց վարանելու հրաժարվեց:
Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը». «Փաստ»Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքերըԱմենագետի սինդրոմն ու քարուքանդիչ «նորամուծությունները». «Փաստ»Ցավոք, Հայաստանը չի մասնակցում COP 29-ին. Ալիևի օգնական
Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր
Դպրոցների տնօրենների նշանակման կարգում կրկին փոփոխություններ կլինեն. «Փաստ»Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»Զբոսաշրջիկների թիվը նվազում է, պետությունն էլ ուզում է նոր վարկ վերցնել. «Փաստ»Ովքե՞ր էին «տանզանյան զբոսանքի» մասնակիցները. «Փաստ»«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ լիգաներում այս պահի դրությամբ
Էրդողանը ժամանել է Բաքու
«Անմահ մեղեդիներ»․ ինչպե՞ս Առնո Բաբաջանյանի երաժշտությունը հավերժացրեց հայ ժողովրդին
Անցած 3 օրում բացահայտվել է հանցագործության 190 դեպք, որոնիցի 6-ը՝ նախկինում կատարված
Հայտնի է 17-ամյա տղային սպանողի ինքնությունը
Bitcoin-ի արժեքը գերազանցել է 86,5 հազար ԱՄՆ դոլարը
Հանրապետության մի շարք հասցեներում լույս չի լինելու
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild
Գյումրու քաղաքապետի թեկնածուի քեռու տղան «խիմկա» տեսակի թմրամիջոց է պատրաստել, գնել կրիստալ
Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Մարտիրոսյանը զգուշացնում է
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները
Չեխիան Հայաստանին է փոխանցել Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները
ԵԱՏՄ երկրներից սեպտեմբերի արդյունքներով Հայաստանում ամենացածր գնաճն է գրանցվել
Երկու տարեկան աղջիկը խեղդվել է ջրափոսում. ՌԴ
Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները. Euronews
Արտաշ Ասատրյանի բացառիկ հրապարակումը իր ռեստորանի հրդեհից հետո
Մուտք են գործել մարզի դատական կարգադրիչների պետի տեղակալի բնակարան ու հափշտակել գումար և ոսկյա զարդեր
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
Իրանը կրկին զգուշացրել է Ալիեւին
Հայտնի է ՍԱՏՄ ղեկավարի անունը
«Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին
Կանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել
Երևանն ընդլայնված ու ժամանակակից նոր տնկարան ունի
Պետք է իշխանությունները հասկանան, որ տրանսպորտի թանկացման դեմ հանրային պահանջ կա. Հայկ Մարության
Արինա Սաբալենկան ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը
«Ուսում» դպրոցի 14-ամյա աշակերտը «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Նախագահ Վահագն Խաչատուրյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է կատարվել
4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով
Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան
«Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել
Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղություն կնքել. Արմեն ՄանվելյանԵրևանը կհյուրընկալի աննախադեպ սերբ-հայկական երաժշտական համերգ
«Էս կինը յուրօրինակ Gift է ուղարկում նոյեմբերի 9-ի կապակցությամբ, քանզի մեր հանրության առնվազն 680.000-ի համար, ովքեր Նիկոլ են ընտրել, նոյեմբերի 9-ը տոն է». Նաիրա Զոհրաբյան11-ի ամիս․ խելահեղ քեշբեքեր AMIO Visa քարտապանների համարՄերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին ներկայացնում են կրթական ճանապարհորդության բացառիկ հնարավորություն
Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածըԵրևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և 7 այլ անձի մեղադրանք է ներկայացվել հափշտակություն կատարելու համար
Նամակներ կհանձնվեն դեսպաններին․ Սրբազան շարժումը վաղը հավաք կանի
Տեղի ունեցավ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության երիտասարդական միության հերթական նիստը
Տեղի ունեցավ Eighty Eight սուպերմարկետների ցանցի 13-րդ խանութի պաշտոնական բացման արարողությունը
1
«Փրկեք ինձ»․ 17-ամյա Դավիթ Պողոսյանի վերջին խոսքերը
2
«Անակնկա՜լ»․ Զարուհի Բաբայանի լուսանկարները՝ ծննդատնից
3
Շատ երազանքներ ու անելիքներ մնացին անավարտ․ Դավիթն էլ մեր կողքին չէ
4
Ո՞վ է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով մաhացած 17-ամյա տղան (լուսանկարներ)
5
Երկիաշարժ է գրանցվել ՌԴ-ում. շրջան են մեկնել օպերատիվ խմբեր