Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վայոց ձորում պարեկային ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վարույթով մեղադրանք է ներկայացվել նույն մարզի 41-ամյա բնակչին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Վայոց ձորի մարզի բնակիչ է՝ ծնված 1983թ․։

2024թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 19:58-ին, «Վայոց Ձորի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում քաղաքացու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ոտքի ծնկան հոդի շրջանի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժհաստատություն է տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայող:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներին է մոտեցել Վայոց ձորի մարզի 41–ամյա բնակիչը՝ ոչ սթափ վիճակում, և սկսել  անհարկի վիճաբանել նրանց հետ։

Տղամարդը, չենթարկվելով հակաիրավական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ պարեկների հորդորներին, շարունակել է նույն վարքագիծը՝ հնչեցնելով հայհոյանքներ: 41–ամյա տղամարդը, մոտենալով պարեկային ծառայողներից մեկին, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին և քաշքշել նրան։ Տեսնելով այս ամենը՝ պարեկային մյուս ծառայողը արցունքաբեր գազ է կիրառել նրա նկատմամբ, որից հետո նրանց է մոտեցել մոտ 10 քաղաքացի և խոչընդոտել պարեկների օրինական գործողությունները: Քաշքշոցի ժամանակ 41–ամյա տղամարդը հրել է պարեկներից մեկին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել առվի մեջ և ոտքը հարվածել բետոնե հատվածին: 41–ամյա տղամարդու գործողությունների արդյունքում վնասվել և պատռվել է նաև պարեկային մյուս ծառայողի լուսաանդրադարձիչ բաճկոնը և ձեռքի ռադիոկայանի միացման կոճակը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 41–ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 1-ին  մասով և 3-րդ մասերով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, սակայն դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է համակցված՝ տնային կալանք և բացակայելու արգելք:

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքովՀայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումԹբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու Լարսում 4000-ից ավել մեքենա է կուտակված Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառումԹիկնիզյանը շարունակում է մնալ իսպանական ակումբի դիտակետում Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Բայդենի վարչակազմի օրոք. Թրամփ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել. ընդդիմության ներկայացուցիչ Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս Քիմ Քարդաշյանը կոտրել է ոտքը «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մենդիի վերաբերյալ Դամասկոսում Ասադի պալատը թալանվել է Իսրայելը կշարունակի իր բարիդրացիական քաղաքականությունը Սիրիայի հետ․ Նեթանյահու Կոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է Բնակարանի հրդեհի հետևանքով 1 մարդ մահացել է, 15-ը՝ տարհանվել Ամեն 5-րդ տղա նախազորակոչային տարիքում Հայաստանից արտագաղթում է. Ավետիք ՉալաբյանԶելենսկին մերժել է Թրամփի՝ անհապաղ հրադադարի կոչը Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը Վերին Լարսի անցակետում հայկական ավելի քան 1,300 բեռնատար է կուտակվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներՈրակազրկում մի քանի խաղով․ Բարսելոնայի գլխավոր մարզիչը կարող է լրջորեն պատժվել Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Մանբիջում քրդերի դեմ գործողություն սկսելու մասին Գիշերը ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆԹուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը ՍիրիայումԽոշոր ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել են «Kia Forte»-ն ու «Nissan Rogue»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ Տաթև-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռն է այրվել Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters Երեկոյան ժամերին Երևանում ձյուն կտեղաԱրևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց Սիրիայի նախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից. աղբյուրԻսրայելական բանակը մտել է Սիրիա. մամուլ Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԴամասկոսն ընկավ․ վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Չարենցավան տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 20 րոպեԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում