Երևան, 09.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 31-ը ֆինանսական օրացույցում նշվում է որպես Խնայողությունների միջազգային օր։ Այս առիթով Իդրամ Junior-ը հյուրընկալել էր Koreez 2024-ի «Junius» ֆինանսական գրագիտության մրցույթի 10-14 տարեկան շուրջ 25 մասնակիցների։ 

Միջոցառման ընթացքում պատանի հյուրերին ներկայացվեց օրվա պատմությունն ու խնայողությունների թեմայով կարևոր տեղեկատվություն։ 

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ խիստ կարևոր համարելով հաճախորդների գրագիտությունը, Ընկերությունները իրենց Սոցիալական պատասխանատվության ծրագրերում արդեն իսկ ստանձնել են մեր երկրում Ֆինանսական կրթության մասսայականացման առաքելությունը․ «Այս համատեքստում հատկապես կարևոր ենք համարում երեխաների ֆինանսական գրագիտության հարցն ու այս ուղղությամբ Իդրամ և IDBank ընկերությունները տևական ժամանակ է  տարբեր կրթական ծրագրեր են իրականացնում։ Երեխաների հետ այսօր հանդիպեցինք Խնայողությունների միջազգային օրվա շրջանակներում և առիթն օգտագործելով, հերթական կարևոր զրույցն ունեցանք ֆինանսների, դրանց տնօրինման, խնայողությունների ու բյուջետավորման մասին»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։ 

Միջոցառման ամենաաշխույժ հատվածն ապահովեց երեխաների սիրելի ընկեր Ջունիորը, ում առաջադրած ինտելեկտուալ խաղի բոլոր հարցերն այս անգամ վերաբերում էին օրվա գլխավոր թեմաներին՝ բյուջետավորմանն ու խնայողություններին։ Մրցույթում  հաղթած մասնակիցներն արժանացան մրցանակների։

Ի դեպ, IDBank-ը նույնպես նշում էր Խնայողության օրը՝ հաճախորդների համար իրականացնելով «Ավանդային արշավ»՝ ևս մեկ քայլով խթանելով ավանդ ունենալու գաղափարը հաճախորդների շրջանում։ Բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացնում էին արշավի պայմանները․ հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 31-ը ձևակերպելով 400,000 ՀՀ դրամ և ավելի ավանդ Բանկի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածում՝ հաճախորդները կմասնակցեն 5 iPhone 16 pro հեռախոսների խաղարկությանը, ինչպես նաև դրամային «Առանց ավելացման իրավունքի» ավանդ ձևակերպելու դեպքում ավանդի տարեկան տոկոսադրույքը կկազմի հատուկ՝  մինչև 10․1%։ Ակցիայի պայմանները՝ այստեղ։

Հիշեցնենք, որ Իդրամ ընկերության Սոցիալական ծրագրերի գլխավոր ուղղություններից մեկը ֆինանսական կրթությունն է, որին միայն 2024 թվականին ուղղվել է ավելի քան 30 միլիոն դրամ։ Իրականացված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների շարքում Koreez կրթական ծրագրի համատեղ ստեղծված «Junius» ֆինանսական կրթության խաղն է, որով երեխաները իրենց տարիքին համապատասխան կարող են ծանոթանալ ֆինանսների աշխարհին․ խաղը հասանելի է ի Idram Junior հավելվածում։

ԻԴՐԱՄ և IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Կայուն զարգացում, հաշվետվողականություն, պատասխանատվություն՝ ԶՊՄԿ-ի թիրախներն ու անելիքները Ռոբոտներն ԱՄՆ-ում օգնում են կառուցել արևային էներգոհամակարգերԱրաբկիրի հիվանդանոցում 14-ամյա անչափահաս տղա է մահացել 2025 թ. Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը. Գեղամյան Արարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները Հայաստանն առաջին մեդալներն է նվաճում Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում. Հրաչյա Ռոստոմյան«Գոյը մարդիկ են, այն փակել անհնար է». թատրոնի փակ դռների դիմաց «Գոյ»-ը նշել է հիմնադրման 36-ամյակը Սիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին Ի՞նչ են քննարկել Փարիզում Վթարային ջրանջատումներ՝ 11:00-ից Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին «Սա վերջին փուլի երգերից իմ ամենասիրելին է». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է ներկայացրել Ժիրայր Պ.-ն մահացել է Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետում Դամասկոսում պարետային ժամ է հայտարարվել Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը Սև ուրբաթին Հայաստանում ավելի քան 11 մլրդ դրամի առևտուր է եղել․ ՊԵԿ ամփոփում Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Զելենսկին նշել է, թե որքան զինվոր է կորցրել Ուկրաինան՝ պատերազմի սկզբից մինչ օրս 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն այսօր Աշխարհը տեսնում է, թե ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երկրաշարժ՝ Հայաստանում ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին Գուտերեշը կոչ է անում Սիրիայում իշխանության փոփոխության պայմաններում խուսափել բռնության կիրառումից Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա Վեց սպա 45 զինվորականի վիրավորում են կեղծել և ավելի քան 240 միլիոն ռուբլի հափշտակել ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է Քիմ Քարդաշյանն ապացուցել է, որ ինքն ամենալավ գովազդն է իր համար Տասնյակ հասցեներում ջուր չի լինի «Նոա»-ն 7-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է