Երևան, 09.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե պատերազմը շարունակվի այս նույն տեմպերով, ապա շատ հավանական է, որ Լիբանանը տարածքային կորուստներ ունենա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լիբանանն Իսրայելի հետ անհավասար մարտը վարում է միայնակ։ Աշխարհը սահմանափակվում է միայն կոչերով ու հորդորներով, իսկ Լիբանանի ժողովուրդը կանգնած է տնտեսական ու հումանիտար ճգնաժամի վտանգի առաջ։

«Այս էլ 21-րդ դարը, երբ մի ողջ ժողովուրդ մատնված է սրի, իսկ գործուն քայլեր չկա ո՛չ արևմուտքից, ո՛չ հյուսիսից։ Եվ անգամ արաբական երկրները չեն միավորվում Լիբանանի փրկության շուրջ։ Երբեմնի ժովովրդավարության ու քաղաքակրթության կղզին կանգնած է վերացման վտանգի առաջ»,-ահազանգուն է բեյրութահայ Վարուժան Քոսակյանը։ 

Նրա խոսքով՝ իսրայելական ուժերն ի տարբերություն «Հըզբոլլահ» շարժան, թիրախավորում են հիմնականում քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։

«Երեկ էլ ռմբակոծության տակ հայտնվեց Սայտա քաղաքը։ Տեղացի ժողովուրդն այն անվանում է Հարավային Լիբանանի մայրաքաղաքը, քանի որ Բեյրութից ու Տրիպոլիից հետո՝ ամենամեծ քաղաքն է, հարուստ մշակույթով։ Այնտեղ էլ հազարավոր հայեր են ապրում։ Իմ ունեցած տվյալներով տուժածների մեջ հայեր չկան, բայց լիբանանցի մեր հայրենակիցների մեջ՝ բազմաթիվ տուժածներ կան, այդ թվում՝ 2 հարազատ քույր են զոհվել, անմեղ մարդիկ։ Իսրայելցի զինվորականների աչքերով մեզանից յուրաքանչյուրը թշնամի է»,-ասաց մեր զրուցակիցը։

Քոսակյանն ասում է, որ եթե պատերազմը շարունակվի այս նույն տեմպերով, ապա շատ հավանական է, որ Լիբանանը տարածքային կորուստներ կունենա։ 

«Պետք է միջազգային հանրության խոսքը գործի վերածվի։ Պետք է անհապաղ սանձել Նեթանյահուին, կտրել նրա առաջ բերող ձեռքերը, մաքրել արյունահեղությունը, կանխել վերահաս ցեղասպանությունը»,-հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Կայուն զարգացում, հաշվետվողականություն, պատասխանատվություն՝ ԶՊՄԿ-ի թիրախներն ու անելիքները Ռոբոտներն ԱՄՆ-ում օգնում են կառուցել արևային էներգոհամակարգերԱրաբկիրի հիվանդանոցում 14-ամյա անչափահաս տղա է մահացել 2025 թ. Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը. Գեղամյան Արարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները Հայաստանն առաջին մեդալներն է նվաճում Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում. Հրաչյա Ռոստոմյան«Գոյը մարդիկ են, այն փակել անհնար է». թատրոնի փակ դռների դիմաց «Գոյ»-ը նշել է հիմնադրման 36-ամյակը Սիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին Ի՞նչ են քննարկել Փարիզում Վթարային ջրանջատումներ՝ 11:00-ից Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին «Սա վերջին փուլի երգերից իմ ամենասիրելին է». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է ներկայացրել Ժիրայր Պ.-ն մահացել է Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետում Դամասկոսում պարետային ժամ է հայտարարվել Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը Սև ուրբաթին Հայաստանում ավելի քան 11 մլրդ դրամի առևտուր է եղել․ ՊԵԿ ամփոփում Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Զելենսկին նշել է, թե որքան զինվոր է կորցրել Ուկրաինան՝ պատերազմի սկզբից մինչ օրս 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն այսօր Աշխարհը տեսնում է, թե ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երկրաշարժ՝ Հայաստանում ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին Գուտերեշը կոչ է անում Սիրիայում իշխանության փոփոխության պայմաններում խուսափել բռնության կիրառումից Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա Վեց սպա 45 զինվորականի վիրավորում են կեղծել և ավելի քան 240 միլիոն ռուբլի հափշտակել ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է Քիմ Քարդաշյանն ապացուցել է, որ ինքն ամենալավ գովազդն է իր համար Տասնյակ հասցեներում ջուր չի լինի «Նոա»-ն 7-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը