Փաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՄոտ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգին և, առաջին հերթին, Քննչական կոմիտեին հանձնարարել է թարմացնել «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավի, պատգամավորների վրա քրեական վարույթները։ Ում վրա գործեր կան, խորացնել, ում վրա էլ դեռ չկա, մանրամասն տնտղել, որպեսզի իր հիմնական ռեսուրսները, որոնք պիտի քվեարկեն, խոսան, ավելի մեծ ճնշման տակ լինեն։
Փաշինյանը հասկանում է, որ թիմի ներսում ձևավորված կլանային համակարգը կարող է պայթեցնել իշխանությունը, ուստի ցանկանում է կոմպրոմատներ, դոսյեներ ունենալ բոլորի վրա, որոնք թույլ կտան կառավարել իր համակարգը։ Այդ կերպ արդյունավետ կառավարել թիմը։ «Արջի քոթոթները» մեծացել են, լկտիացել, հիմա արդեն կենտրոնախույս քայլեր են ձեռնարկում, իրար հետ մրցում են՝ ավելի շատ կտորներ պոկելու, մրցակիցներին ոչնչացնելու համար, և Նիկոլ Փաշինյանի համար միակ տարբերակը մնացել է կոմպրոմատներ հավաքելը հատկապես, որ հասկացել է, ամբողջ թիմը ներքաշված է կոռուպցիոն խաղերի մեջ։
Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներն առանձին-առանձին են աշխատում այդ ուղղությամբ, Արգիշտի Քյարամյանն էլ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանից ու այժմ իր հավատարմությունը ցուցադրելու մեկ տարբերակ ունի՝ ՔՊ-ականների դեմ դոսյեներ հավաքել։
Էմմա Սահակյան