Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին  Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ընդունեց ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք եկել էին լուսաբանելու նախկին «Գոյ» թատրոնին վերաբերող հարցը։ Հանդիպմանը ներկա էին նաև Սունդուկյան թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը, Նելլի Շահնազարյանը, դերասաններ Լևոն Ավետիսյանը, Ալեքսան Թադևոսյանը, լրատվության և հասարակայնության պատասխանատու Անի Ներսիսյանը, իսկ նախկին «Գոյ» թատրոնը ներկայացնող փաստաբան Կարո Ասատրյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սարգիս Արզումանյանը դուրս եկան հանդիպումից։

Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին այն առաջարկները, որոնք ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից ներկայացվել են նախկին «Գոյ» թատրոնի աշխատակիցներին՝ առողջ և արդյունավետ համագործակցության ստեղծման նպատակով։ Մասնավորապես, առաջարկվել է աշխատել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում կամ, մասնավոր թատրոն դառնալու պարագայում, ստանալ մեկ տարվա պետական սուբսիդավորմանը համարժեք դրամաշնորհ և շաբաթ-կիրակի օրերին ներկայացումներ խաղալ թատրոնի չորրորդ հարկի դահլիճում։ Նշված առաջարկները մերժվել են նախկին «Գոյ» թատրոնի անունից բանակցողների կողմից։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 2-ին նախկին «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությանը, ըստ որի Արդարադատության նախարարությունն իբրև թե փաստել էր, որ 9 ամիս «Գոյ» թատրոնի գործունեությունը ապօրինաբար դադարեցված էր, այսօր փաստաբան Կարո Ասատրյանը պետք է ներկայացներ տվյալ հայտարարության հիմքը։ Ներկայացված փաստաթուղթը, սակայն, փաստում է միանգամայն այլ պատկեր։ ՀՀ Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տիգրան Արեյանի պատասխանը փաստում է, որ «Արդարադատության նախարարությունը (...) լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալու, թե այս կան այն պահանջի պայմաններում արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքի իրացումը»։ Պատասխանում հստակ նշվում է նաև, որ վարչական գործով ներկայացվել է ճանաչման հայց (ոչ թե վիճարկման), և խոսք չի կարող լինել  վարչական ակտի կատարման՝ օրենքի ուժով կամ դատարանի համապատասխան որոշմամբ կասեցման մասին։

Ինչ վերաբերում է այս կամ այն կազմակերպության կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքի կասեցված լինելուն (չլինելուն) կամ կազմակերպությանը գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունք վերապահված լինելու (չլինելու) հարցերին՝ հարկ է նշել, որ նշված հարցերը կարող էին քննարկման առարկա դառնալ բացառապես դատարանի որոշմամբ հայցի ապահովում կիրառված լինելու պայմաններում։

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Վարչական դատարանը ս․թ․ սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է թիվ ՎԴ/2195/05/24 վարչական գործով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Վերոնշվածից բխում է, որ նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։ Այս մասին տեղեկացվեց լրագրողների հետ հանդիպմանը։

Լիահույս ենք, որ այսուհետ կդադարեցվեն փաստերի խեղաթյուրումը, անհիմն հայտարարությունների տարածումը և միակողմանի մեկնաբանությունները»։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում Երկար ժամանակով լույս չի լինելու Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Աստանայի ձևաչափի մասնակիցները հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը Կոլումբիայում ձերբակալել են ամենահայտնի մարդասպան կնոջը՝ «Տիկնիկ» մականունով Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Հայ շախմատիստների արդյունքները՝ Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում Իններորդ դասարանցին դասի ժամանակ կոտրել է ուսուցչի քիթը․ ՌԴ Դեկտեմբերի 11-ին և 12-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ. Վահան Կոստանյան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Նիկո՛լ, Լևոնից, Սերժից ու Ելցինից լավ տղա չլինես, տերերդ քեզ տանելու են․ Էդուարդ ՇարմազանովՀերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս. ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել Ինչպես չկորցնել կապը և մտերմությունը երեխաների հետ տեխնոլոգիաների աշխարհում Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան