Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության և Արցախի թեմի «Ընծա» կենտրոնի համագործակցության շրջանակում, օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպսիսկոպոս Աբրահամյանի, արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը, որի նպատակն է Արցախից բռնի տեղահանվածներին օգնել` թեթևացնելու, բուժելու և հաղթահարելու կորստի ցավը։ Հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:

Ծրագիրն իրականացվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երկու խմբերի հետ (ընդհանուր 22 արցախցի), որոնց թվում էին նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները։ Որպես ծրագրի դասընթացավարներ հանդես եկան հատուկ վերապատրաստված հոգևորականը, հոգեբանն ու սոցաշխատողը։ Յուրաքանչյուր խմբի հետ անցկացվել է 6 հանդիպում:

Ս.թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ծրագրի եզրափակիչ հանդիպումը, որի ժամանակ մասնակիցները պատմեցին, թե ինչ դրական փոփոխություններ եղան մասնագետների հետ աշխատելուց հետո: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին այնպիսի հիմնարար հարցեր, ինչպիսիք էին՝ «Եթե Աստված սիրում է ինձ, ապա ինչո՞ւ եմ ես տառապում», «Ինչպե՞ս կարող ենք ներել ուրիշներին», «Ցավը խաչին հանձնել»: Արցախցի կանայք, ովքեր հարազատի, հայրենիքի ու երբեմն նաև հավատքի կորստի պատճառով ցավի ու տառապանքի մեջ էին, խոստովանեցին, որ նորից փորձեցին փնտրել Աստծուն, հոգևոր ուժ վերագտնել և ամոքել սեփական վերքերը:

Ծրագրի մասնակիցներին և դասընթացավարներին եզրափակիչ խոսքով դիմեց նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը. «Ձեր կորստի, ցավի ու տառապանքի համար մեղադրել կարող եք բոլորին, բայց ոչ Տիրոջը, քանի որ բոլոր ժամանակներում Տերն է մեր բժիշկը, պահապանը, առաջնորդը և անդավաճան դաշնակիցը»։ Սրբազան Հայրը հիշեցրեց, որ չարիքն ու պատերազմները կյանքում հայտնվում են մեր կամքից անկախ՝ սպանելով, ջարդելով մեր հոգում ամեն ինչ և թողնելով մեծ վնասվածք։ Հոգևորականներն ու հոգեբաններն այն մարդիկ են, որոնք ուղղորդում են մեզ դեպի Աստվածաշունչ՝ ամոքելու մեր ցավը։ Սակայն մարդն ինքն էլ պետք է կարողանա աստվածատուր հոգևոր իր ներուժն օգտագործել՝ բուժելու սեփական վերքերն ու ամոքելու իր հոգու ցավերը։

Սրբազան Հայրը, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին և դասընթացավարներին իրենց անձնվեր աշխատանքի համար, Գանձասարի պատկերով խորհրդանշական նվեր փոխանցեց ծրագրի ղեկավար տիկին Մարինե Ղազարյանին:

Հանդիպման վերջում դասընթացներին լիարժեք մասնակցած շուրջ 15 արցախցիներ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից ստացան հավաստագրեր և Աստվածաշնչեր:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 20 րոպեԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում Երկար ժամանակով լույս չի լինելու Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Աստանայի ձևաչափի մասնակիցները հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը Կոլումբիայում ձերբակալել են ամենահայտնի մարդասպան կնոջը՝ «Տիկնիկ» մականունով Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Հայ շախմատիստների արդյունքները՝ Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում Իններորդ դասարանցին դասի ժամանակ կոտրել է ուսուցչի քիթը․ ՌԴ Դեկտեմբերի 11-ին և 12-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ. Վահան Կոստանյան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Նիկո՛լ, Լևոնից, Սերժից ու Ելցինից լավ տղա չլինես, տերերդ քեզ տանելու են․ Էդուարդ ՇարմազանովՀերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս. ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել Ինչպես չկորցնել կապը և մտերմությունը երեխաների հետ տեխնոլոգիաների աշխարհում Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր