Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաքվի հորինած պահանջների հերթական զավեշտը՝ «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Գեղարդ» հիմնադրամը գրում է․

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ տևական պահանջներն, ինչպես նաև դրանց հիման վրա կեղծ պատմության ստեղծումը վերջին շրջանում ծայրահեղության է հասել: Արդյունքում «ծնվում են» իրականությանը հակասող նախագծեր, որոնցից մեկն էլ, այսպես կոչված, «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունն» է։

2022 թվականի սեպտեմբերին մի խումբ ադրբեջանցիներ հայտարարություն տարածեցին ՀՀ-ի տարածքում «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» (ԳԶՀ) ստեղծման մասին, որի սահմաններն ընդգրկելու էին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ադրբեջանցիներ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանն Անկարայում իրենց հայտարարեցին «Արևմտյան Ադրբեջանի Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» նախագահ և փոխնախագահ։ Իր խոսքում «նախագահ» Թալիբովը նշել էր, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել է այդ հանրապետությունը, ավելին՝ «Թուրքիան և Արևմտյան Ադրբեջանի Գոյչա-Զանգեզուրը մեկ ազգ, երկու պետություն են»։ Իսկ «փոխնախագահ» Մեհմեդ Ալի Արսլանը հավելել էր, որ Զանգեզուրն օսմանյան հող է։

Ըստ տարածված հայտարարության, որի մեջ արտացոլված էր նորաստեղծ «հանրապետության» ապագա կառավարության կառուցվածքը, մեկամսյա ժամկետում պետք է հայտարարվեր նաև խորհրդարանի (Ազգային ժողովի) գումարման մասին։ Նախատեսվում էր հանրապետության մայրաքաղաք հռչակել Կապան (ադրբ․՝ Գաֆան) կամ Վարդենիս (Բասարգեչար) քաղաքներից մեկը։ Ի դեպ, անհեթեթությունը հասնում էր նրան, որ հայտարարության տեքստում նշվում էր, թե հետագայում Հայաստանի հետ կհամաձայնեցնեն՝ այս երկու քաղաքներից որը կնախընտրի Հայաստանը՝ որպես ԳԶՀ-ի մայրաքաղաք։ Ավելին՝ հայտարարության 11-րդ կետում նշվում էր, որ «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» դիտարկում և ընդունում է խաղաղ պայմաններում հայ բնակչության հետ համակեցությունը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ դաշնային իրավական հիմունքներով։ Նախագծի նախաձեռնողները բանակցություններ էին վարել նաև Իրաքի քրդերի՝ իսլամիստական շարժման առաջնորդ Ալի Բապիրի հետ։

Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ռիզվան Թալիբովը ծնունդով Խորհրդային Հայաստանի Ճամբարակի շրջանի Յանխակայա (Մեշաքենդ), այժմ՝ Անտառամեջ, գյուղից է։ Սովորել է Բաքվի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում․ քաղաքագիտության դոկտոր է։ Բայց, ինչպես պարզվում է, նա մեծ հեղինակություն չի վայելում Ադրբեջանում։ 2005 թվականին, երբ ձերբակալեցին Ալի Ինսանովին[1], Թալիբովն ստեղծեց և գլխավորեց վերջինիս իրավունքների պաշտպանության կոմիտեն։

Ադրբեջանական մեկ այլ «ծրագրի» ղեկավար Գաֆար Չախմախլին, որն ստեղծել էր «Իրևանի թուրքական հանրապետության վտարանդի կառավարությունը», Թալիբովին նշանակել էր այդ «հանրապետության» փոխնախագահ։ Սակայն 2021 թվականին նա հրաժարական էր տվել և մեկ տարի անց հայտարարել «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծման մասին, որը Գաֆար Չախմախլին սադրանք համարեց և «Cebhe.info»-ին տված հարցազրույցում Թալիբովին մեղադրեց «արևմտյան ադրբեջանցիներին» պառակտելու մեջ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կաՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»Իշխանությունը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան «Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվեՍիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվում «Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել․ մանրամասներ