Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 628.257.462 դրամ, անշարժ գույքերի տեսքով՝ 823.387.025 դրամ. Սասուն Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ այսօր կազմակերպվել է միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

ՀՀ վարչապետը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար. «Իհարկե, հասկանալի է, որ նոր համակարգ ձևավորելը շատ բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է: Այս ընթացքում՝ վերջին երեք տարիներին, Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում շատ մեծ և լուրջ ջանքեր են գործադրվել: Բայց նաև հետևյալը պիտի նկատեմ, որ որևէ համակարգի կայացման ավարտն ազդարարելու կետ չկա»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չպետք է սպասել, որպեսզի կայացման և անցումային շրջաններն անցնեն, որպեսզի առաքելությունը կատարված համարվի, քանի որ կայացման կետ չկա, և պետք է անընդհատ ձգտել կատարելագործման, զարգացման:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով կառույցի կազմավորման ուղղությամբ կատարված աշխատանքներին, փաստել է, որ հիմնական գործունեությանը զուգահեռ՝ համալրվել է Կոմիտեի անձնակազմը, բարելավվել են աշխատանքային պայմանները, կատարելագործվել օպերատիվ  աշխատանքում կիրառվող հմտությունները։ Ըստ Սասուն Խաչատրյանի՝ այդ աշխատանքներն  այսօր էլ շարունակվում  են ամենօրյա ռեժիմով։ Նրա խոսքով՝ 2021 թվականից սկսած՝ ամեն հաջորդող տարում, Կոմիտեի կողմից իրականացվել է ավելի մեծ ծավալի աշխատանք, որը հիմնականում պայմանավորված է կադրերի աստիճանական համալրմամբ, օպերատիվ և քննչական կարողությունների զարգացմամբ։

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` նշելով, որ 2024 թ. 9 ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 1896 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1477 վարույթի դիմաց։ Նույն ժամանակահատվածում ավարտված վարույթները կազմել են 629՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 363-ի դիմաց։ Այսինքն՝ սույն թվականի 9 ամիսների ընթացքում քննվել են 419–ով կամ 24.8 %-ով ավելի վարույթներ, իսկ ավարտված վարույթների քանակը աճել է 266-ով կամ 73,3 %-ով։

Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 114–ը 250 անձանց վերաբերյալ։ Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դատարան ուղարկված վարույթների թիվը նվազել է 20-ով կամ 15 %-ով, իսկ դատի տրված անձանց քանակը 36-ով կամ 12,6 %-ով, սակայն, ըստ Կոմիտեի նախագահի, այս վիճակագրական տվյալներն ամենևին չեն վկայում քննության արդյունավետության նվազման մասին։ Նշված նվազումը պայմանավորված է բացառապես այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով, հիմնականում գործուն զղջալու պատճառաբանությամբ քրեական հետապնդումից հրաժարվելու դեպքերի մեծ աճով։

 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև կոռուպցիոն գործերով մեղադրական դատավճիռներին՝ ներկայացնելով մի քանի վիճակագրական տվյալներ ոչ միայն քննարկվող ժամանակահատվածի, այլ նաև նախորդ երկու տարիների կտրվածքով։

Ըստ կոմիտեի նախագահի՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերից 21-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, արդարացման դատավճիռներ չեն կայացվել։

2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 169 գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 73-ով, 2022թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 85 քրեական գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 47-ով:

Անդրադառնալով վերականգնված գումարներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ քննվող՝ ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով միայն 2024 թվականի ընթացքում՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր վնասից դրամական տեսքով փաստացի վերականգնվել է 628.257.462 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 305.891.952 ՀՀ դրամ, համայնքին՝ 322.365.510 ՀՀ դրամ: Անշարժ գույքերի տեսքով վերականգնվել է 823.387.025 ՀՀ դրամ:

Միայն այս տարվա 9 ամիսներին քննված քրեական 7 վարույթներով բացահայտվել է կաշառք ստանալու 59 դրվագ՝ վարորդական վկայականներ  տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։ Ըստ Սասուն Խաչատրյանի՝ դեռևս բազմաթիվ են կոռուպցիոն դրսևորումները զինվորական ծառայության  զորակոչի գործընթացքում։ Այս տարվա ընթացքում Կոմիտեում քննվել է կաշառքի դիմաց զինվորական ծառայության զորակոչից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ 34 քրեական վարույթ, 6 քրեական վարույթ 23 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան։ Դատի են տրվել պաշտպանության նախարարության բարձրաստիճան ծառայողներ, բժիշկներ։ Բացահայտվել են կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր թե՛ պետական կառավարման, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգերում։

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում ներդրած ջանքերի համար՝ Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ կրկնապատկելու են ջանքերը, աշխատելու ավելի շատ ու ավելի լավ՝ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով ու արժեքավոր նվերով պարգևատրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մի շարք աշխատակիցներ:   

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Աստանայի ձևաչափի մասնակիցները հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը Կոլումբիայում ձերբակալել են ամենահայտնի մարդասպան կնոջը՝ «Տիկնիկ» մականունով Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Հայ շախմատիստների արդյունքները՝ Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում Իններորդ դասարանցին դասի ժամանակ կոտրել է ուսուցչի քիթը․ ՌԴ Դեկտեմբերի 11-ին և 12-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ. Վահան Կոստանյան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Նիկո՛լ, Լևոնից, Սերժից ու Ելցինից լավ տղա չլինես, տերերդ քեզ տանելու են․ Էդուարդ ՇարմազանովՀերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս. ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել Ինչպես չկորցնել կապը և մտերմությունը երեխաների հետ տեխնոլոգիաների աշխարհում Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը