Երևան, 09.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բան չմնաց, իննսուն օր, ինչ ուզում է լինի, տուն եմ գալու». Մաքսիմ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարի բարձունքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր Մաքսիմը, շփվող: Ինչպես ծնողներս են ասում՝ համով չարաճճի երեխա էր: Հետաքրքրասեր էր, անընդհատ հարցեր էր տալիս ամեն ինչի մասին, իրեն ամեն ինչ հետաքրքրում էր, ու պետք է անպայման ստանար իր հարցերի պատասխանները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անուշը՝ Մաքսիմի քույրը:
 
Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ եղբայրը գերազանց է սովորել: «Գրեթե բոլոր օլիմպիադաներին մասնակցել է: Սիրում էր բնագիտական առարկաները, բայց հավասարապես սովորում էր ամեն ինչ: Փոքր տարիքում հեռուստացույցով դիտում էր գիտական հաղորդումներ ռուսերենով: Մայրիկս պատմում է՝ մի օր անցնում էի կողքով, սկսեցի հարցեր տալ՝ հասկանալու համար՝ ուղղակի նայո՞ւմ է, թե՞ հասկանում է: Մաքսը բոլոր հարցերին պատասխանում է, պատմում հաղորդման մասին: Հրաշալի տրամաբանություն ուներ: Ծառայակից ընկերներից մեկը պատերազմից որոշ ժամանակ հետո մեզ պատմեց՝ գիրք ունեինք, խնդրի լուծումը չէինք գտնում, որոշեցինք սպասել, որ Մաքսը դիրքերից իջնի, իրենից հարցնենք: Եկավ ու մեր հարցին պատասխանեց: Կապ չունի՝ Հայոց պատմություն էր, թե մաթեմատիկա, իրեն հարցը տալիս էինք, պատասխանում էր»:
 
Դպրոցն ավարտելուց հետո Մաքսիմն ընդունվել է ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ: Մեկ կիսամյակ հասցրել է ուսանող լինել և 2019 թ.-ի հունվարի 30-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախ: Ծառայում էր Հադրութի 1-ին պաշտպանական 3-րդ գումարտակի հակատանկային դասակում՝ որպես ֆագոտ ջոկի օպերատոր: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էին Մաքսիմի զգացողությունները ծառայության մեկնելուց առաջ, քույրիկը վերհիշում է 2016 թ. պատերազմը: Այդ ժամանակ եղբայրը դպրոցական էր, ընկերների հետ ոգևորվել էին, ուզում էին պատերազմ մեկնել: Մաքսիմի ծննդավայրից՝ Վեդիից է Ապրիլ յան պատերազմի զոհերից Անդրանիկ Զոհրաբյանը:
 
«Մի օր մայրիկին ասել էր. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես, թե ինչ է զգում Անդրանիկի պապան, երբ իր ձեռքն է վերցնում որդու զրահաբաճկոնը, որն ամբողջությամբ վնասված է փամփուշտներից»: Մաքսը շատ էր սպասում ծառայության մեկնելուն: Իր կրծքավանդակի մի հատվածը մի քիչ բարձր էր: Բժշկական հանձնաժողովներից մեկն անցնելիս հոլթեր էին ամրացրել՝ ստուգումներ իրականացնելու համար: Այդ օրը եկել էր տուն ու իրեն գերհանգիստ պահել: Հաջորդ օրը գնացել էր, սարքը հանել էին: Հետո արդեն բանակից զանգել էր հայրիկի քեռու տղային ու ասել՝ տեսա՞ր՝ ոնց խաբեցի այդ սարքին: Երբեք չի մտածել չծառայելու մասին, մի տեսանյութ կա, որտեղ ասում է՝ այնպես պետք է անենք, որ մեր ծնողները գլուխները չկախեն»: Անուշն ասում է՝ երբ վիճակահանության ժամանակ եղբայրն «ընտրել» է Արցախը, մեծագույն հպարտությամբ է արտաբերել իր ընտրության անունը:
 
«Հայրիկս այնքան պարզորոշ է հիշում այդ օրերը, իրեն ասել էր՝ պա՛պ, Ղարաբաղում եմ ծառայելու, իր ոգևորությանը չափ ու սահման չկար»: Մաքսիմի ծառայության օրերը հրաշալի էին անցնում: Անուշը վերհիշում է, որ երբ զրույցներից մեկի ժամանակ տատիկն ասել էր՝ Մա՛քս ջան, լավ է, բանակում սննդի որակը փոխվում է, նա արձագանքել էր. «Տատի՛, ավելի կարևոր բաներ կան, փորը լցնելը կարևոր չի»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Պատերազմից առաջ՝ օգոստոսին մեր հորեղբայրը մահացավ: Համավարակի շրջանն էր, Մաքսն արձակուրդ գալ չէր կարող, մենք էլ փորձում էինք որքան հնարավոր է ուշ իրեն հայտնել այդ լուրը: Ի վերջո, ասացինք, շատ նեղսրտեց, կոտրված էր: Լուրը հայտնելու հաջորդ օրը զանգահարեց՝ տան բոլոր անդամներին հավաքեք, բան պիտի ասեմ: Մեզ ուժ էր տալիս, ասում, որ պետք է միասին լինենք և թև ու թիկունք դառնանք Արտյոմի՝ հորեղբորս տղայի համար:
 
Սեպտեմբերի 26-ի գիշերը ժամը մեկի կողմերը զանգահարեց, խնդրեց բոլորին արթնացնել: Ասաց՝ գնացեք հոպարի մոտ, խունկ վառեք, Աստված տա, կհանդիպենք: Այդ գիշեր բոլորիս հետ խոսել է, նաև Արտյոմի հետ: Նա մեզ մինչև հիմա չի պատմում, թե կոնկրետ ինչ է ասել իրեն, բայց ենթադրելի է, որ նախապատրաստել է ինչ-որ բանի, ասել, որ մեր կողքին լինի: Հայրիկս ասում էր՝ մի բան այն չի, մի բան կատարվում է, Մաքսը հենց այնպես չէր խոսի բոլորիս հետ: Սեպտեմբերի 27-ի երեկոյան եղավ հաջորդ զանգը: Ամեն անգամ ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ոգևորում էր մեզ: Միայն մի անգամ՝ հոկտեմբերի 1-ին, շատ կոտրված էր, երբ զանգեց: Արցախի հերոս Դավիթ Ղազարյանն էր զոհվել: Դավիթն իր ուսումնական գումարտակի հրամանատարն է եղել: Պապային ասել էր. «Դավոն հերոս է, բոյ ա տվել, ես էլ եմ նույնն անելու, շուն թուրքն իմ մեջքը չի տեսնելու»»: Ինչպես շատ ընտանիքներ, Մաքսիմի ընտանիքը ևս սկսեց ապրել որդու մի զանգից մինչև մյուսը: «Եկավ Հադրութից դուրս գալու պահը: Մեր մորաքրոջ տղան սպա է, պատերազմի օրերին Մոսկվայում ակադեմիայում էր սովորում, եկավ, որ պատերազմ մեկնի: Մաքսն ասաց՝ լավ չի, որ եկել ես, բայց զգույշ կլինես, ախպե՛րս:
 
Զրուցում էին, բայց ոչ ուղիղ հարցերով: Մեր մորաքրոջ տղան հասկացել էր, որ Մաքսն ու ընկերները շրջափակման մեջ են»: Ընտանիքի տվյալներով, որդին և ընկերներն օրեր շարունակ շրջափակման մեջ են եղել, զենք չի հասել իրենց, ու ստիպված են եղել նահանջել: «32 օր կռվեցին Հադրութի թեժ մարտերում, հոկտեմբերի 28-ի գիշերը, ոտքով 9 ժամ քայլելով, ստիպված դուրս են եկել Հադրութի դիրքերից և տեղափոխվել Մարտունու շրջան: Հայրիկին ասել էր՝ մի փամփուշտ չենք թողել, ամեն ինչ բերել ենք մեզ հետ: Այդտեղ փոխվել էին, նոր համազգեստ ստացել: Մեր ունեցած տվյալներով, Հադրութից եկած տղաների մի մասին տարել են Ասկերան, մի մասը հրաման է ստացել բարձրանալ Ճարտարի դիրք: Հետո մեզ պատմեցին, որ իրենց ասել են՝ մի գնացեք, տղե՛րք, ով գնում է, հետ չի գալիս: Բայց տղաներն ընդդիմացել են՝ եթե չգնանք, տանկերն ասֆալտով կմտնեն քաղաք»: Մաքսը, Ժորժը, Արսենը, Լյովան և 2 կամավոր զոհվում են նոյեմբերի 2-ին Ճարտարի բարձունքում ավիառումբի հարվածից:
 
«Մեզ պատմեցին, որ մեկ ամբողջ օր «սմերչ» է «աշխատել», զինվորները չեն կարողացել բարձրանալ այդ հատվածը և տղաներին իջեցնել»: Մաքսի վերջին զրույցն ընտանիքի հետ եղել է զոհվելու նախօրեին: «Նոյեմբերի 1-ի առավոտյան վերջին անգամ զանգեց, խոսեց, ինչպես միշտ, բոլորիս գոտեպնդելով: Իր վերջին խոսքերն էին. «Բան չմնաց, 90 օր, ինչ ուզում է լինի, տուն եմ գալու։ Դե, լավ եղեք, կխոսենք»: Նույն օրը երեկոյան վիրավոր ընկերոջ հետ է խոսել՝ գնաս տուն, կզանգեմ: Նոյեմբերի 2-ից մի քանի օր իր հետ կապ չենք ունեցել: Միշտ սպասել ենք իր զանգին, երբեք առաջինը չենք զանգահարել: Երբ լուր չունեինք, սկսեցինք զանգահարել բոլոր հեռախոսահամարներով, որոնցով զանգահարել էր մեզ: Բայց ոչ մեկի հետ կապվել չէր հաջողվում: Այնպես է ստացվում, որ այնտեղ Վեդիից մարդ է լինում, և Մաքսի զոհվելու լուրը հասնում է Վեդի, միայն մենք տեղյակ չէինք: Մորաքրոջս տղան ևս լուր է ստանում, որ Ճարտարի ուղղությամբ նման բան է եղել: Սկսում է փնտրել նրան Արցախում՝ ամեն հնարավոր վայրում:
 
Ի վերջո, լուր են ստանում, որ Մարտունիում է: Մի մարդ կար, որ «բերում» էր տղաներին, հայրիկիս ընկերն է: Հենց նա էլ ճանաչում է Մաքսին: Նոյեմբերի 4-ի գիշերն իրեն բերում են, 5-ի առավոտյան իմանում ենք լուրը»: Անուշիկն ասում է՝ հայրիկն ամեն կերպ ձգտել է վերականգնել որդու մարտական ուղին, սակայն նրա սպաները զոհվել են, և որևէ բան անել չի կարողացել: Սակայն այս ընթացքում փորձել են գտնել նրա հետ ծառայած, պատերազմի բովով անցած տղաներին, խնդրել պատմել Մաքսի մասին, չէ՞ որ հատկապես հիմա ամեն հուշ էլ ավելի թանկ արժեք ունի: Ապրելու ուժի մասին: «Սովորում ենք ցավի հետ ապրել, քանի որ ուրիշ տարբերակ չունենք: Սպասումն էր ուժ տալիս, հայրիկը տեսել է Մաքսին, մենք՝ ոչ, և այդ սպասումն ապրեցնում էր, հատկապես՝ մայրիկիս: Ամեն դռան բացվելուց նա, կարծես, Մաքսին սպասեր: Իսկ ես... Ես փորձում եմ այնպես ապրել, որ արժանի լինեմ իրեն, որ հպարտանա ինձանով: Առաջվա կյանքը չկա: Մեր շատ նպատակներ կապված էին իր հետ՝ Մաքսը գա, այսպես անենք, Մաքսը գա, մյուս բանն անենք: Բայց ամեն ինչ փշրվեց, կոտրվեց, ու հիմա փորձում ենք ամեն կերպ արժանի լինել իրեն, իր անունն ու պատիվը բարձր պահել»:
 
Հ. Գ. - Մաքսիմ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Վեդիի պանթեոնում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին «Սա վերջին փուլի երգերից իմ ամենասիրելին է». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է ներկայացրել Ժիրայր Պ.-ն մահացել է Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետում Դամասկոսում պարետային ժամ է հայտարարվել Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը Սև ուրբաթին Հայաստանում ավելի քան 11 մլրդ դրամի առևտուր է եղել․ ՊԵԿ ամփոփում Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Զելենսկին նշել է, թե որքան զինվոր է կորցրել Ուկրաինան՝ պատերազմի սկզբից մինչ օրս 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն այսօր Աշխարհը տեսնում է, թե ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երկրաշարժ՝ Հայաստանում ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին Գուտերեշը կոչ է անում Սիրիայում իշխանության փոփոխության պայմաններում խուսափել բռնության կիրառումից Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա Վեց սպա 45 զինվորականի վիրավորում են կեղծել և ավելի քան 240 միլիոն ռուբլի հափշտակել ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է Քիմ Քարդաշյանն ապացուցել է, որ ինքն ամենալավ գովազդն է իր համար Տասնյակ հասցեներում ջուր չի լինի «Նոա»-ն 7-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը Եթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը Իսրայելը հարվածել է Դամասկոսի հետազոտական ​​կենտրոնին. Reuters Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը «Արսենալն» ու «Ֆուլհեմը» չպարզեցին հաղթողին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքովՀայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումԹբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու Լարսում 4000-ից ավել մեքենա է կուտակված Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին