Երևան, 09.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ամենաշատը քննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչ է խոստանում աշխարհին Դոնալդ Թրամփի հաղթանակը, ու, ընդհանրապես, ինչ իրավիճակ է ստեղծելու միջազգային արենայում։ Միանշանակ է, որ ԱՄՆ-ի կողմից տարվող արտաքին քաղաքականության փոփոխություն է տեղի ունենալու։ Ակնկալվում է, որ Թրամփի վարչակարգը կենտրոնանալու է հիմնականում ներամերիկյան խնդիրների վրա, որոնք նախընտրական քարոզարշավում շոշափելու արդյունքում էլ նա կարողացավ իր կողմը գրավել մեծ թվով ընտրողների ու մեծ առավելությամբ պարտության մատնել դեմոկրատական թեկնածուին։ Իսկ ամերիկացիներին հուզող առաջին հարցը տնտեսությունն է ու ինֆլ յացիան, քանի որ նրանք որոշակի տնտեսական խնդիրների են բախվում։ Ուստի, Թրամփը խոստանում է տնտեսական աճի ու տեղական բիզնեսի զարգացման համար խթանիչ քայլեր ձեռնարկել։
 
Ընդ որում, նա պատրաստվում է նոր հորատումների թույլտվություններ տալ ու ավելացնել նավթի արդյունահանումը, ինչի արդյունքում էներգակիրների գները կիջնեն։ Մյուս խնդիրը, որը շեշտադրեց Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, վերաբերում է ԱՄՆ սահմանների անվտանգությանը։ Բայդենի վարչակազմի օրոք հազարավոր անլեգալ միգրանտներ հարավային սահմաններից մուտք են գործում ԱՄՆ՝ լարելով իրավիճակը հարավային նահանգներում։ Հանրապետականների կարծիքով, անլեգալ միգրանտները միայն խնդիրներ են ստեղծում՝ սկսած հանցագործությունների թվի ավելացումից, և օգտվում ամերիկյան պետության ստեղծած հնարավորություններից՝ առանց դրա համար ներդրում ունենալու։ Ուստի, Թրամփը ծրագրում է անլեգալ միգրանտներին արտաքսել։ Թրամփին հաջողվեց կապիտալիզացնել նաև արտաքին քաղաքական մի շարք հարցերում ընտրողների աջակցությունը։ Պատահական չէ, որ նա հատուկ շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ իր վարչակազմը ուժի միջոցով խաղաղություն է բերելու և դադարեցնելու է պատերազմները։
 
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Գաղտնիք չէ, որ հանրապետականները, Թրամփի գլխավորությամբ, դեմ են արտահայտվում Ուկրաինային շարունակաբար տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը։ Նրանց կարծիքով, ամերիկյան հարկատուների գումարները վատնվում են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության փաթեթների հատկացման արդյունքում։ Իսկ այդ գումարները կարող են ներդրվել ամերիկյան տնտեսության, ենթակառուցվածքների ստեղծման, սոցիալական, կրթական կամ առողջապահական ոլորտներում։ Միևնույն ժամանակ, Թրամփը Ուկրաինային մղում է որոշակի զիջումներ կատարել Ռուսաստանին, որպեսզի հրադադար հաստատվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, ապա դժվար է ակնկալել, թե այդ հարաբերությունները ամբողջովին դրական դինամիկա են ստանալու, բայց հանրապետականները տրամադրված են հարաբերություններում լարվածության որոշակի թուլացմանը։
 
Պատահական չէ, որ Թրամփը ակտիվ քննադատում էր Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը՝ նշելով, որ դա պատճառ է դառնում, որ Ռուսաստանն իր հայացքն ուղղի դեպի Չինաստան ու դաշնակցի մի երկրի հետ, որը հեռանկարային առումով համարվում է ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը և ընդունակ է մարտահրավեր նետել Վաշինգտոնին։ Իսկ ինչ վերաբերում է հենց ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին, ապա պետք է նշել, որ Թրամփը Չինաստանի նկատմամբ ավելի խիստ քաղաքականության կողմնակից է։ Նրա կարծիքով, չինական էժան ապրանքների ներկրման արդյունքում տուժում են տեղական արտադրողները։ Ուստի, ԱՄՆ նոր նախագահը խոստացել է, որ բարձրացնելու է ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերը։ Իսկ այսպիսի քայլը առևտրային պատերազմի կարող է հանգեցնել, քանի որ Չինաստանն էլ կարող է իր հերթին մաքսատուրքերը բարձրացնել ամերիկյան ապրանքների նկատմամբ։
 
Չէ՞ որ ԱՄՆ-Չինաստան երկկողմ առևտուրն ահռելի ծավալների է հասնում։ Պատահական չէ, որ Չինաստանի կողմից Թրամփին ուղղված շնորհավորանքում ընդգծվում էր փոխադարձ համակեցության օգտակարության ու առճակատումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Թրամփի վարչակարգի պայմաններում եվրոպական երկրները գիտակցում են, որ ԱՄՆ-ն, ավելի շատ կենտրոնանալով իր ներքին խնդիրների վրա, պաշտպանության ապահովման ծանրության հիմնական բեռը թողնելու է հենց ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուսերին։ Թրամփը միշտ էլ բարձրացրել է այն հարցը, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն իր հաշվին ապահովի իր եվրոպական դաշնակիցների անվտանգությունը, եթե դա կարող են անել հենց այդ երկրներն ինքնուրույն։ Ուստի, Եվրոպան տրամադրվում է պաշտպանական ծախսերի ավելացմանը, ինչից հաջողվել էր տարիներ շարունակ խուսափել ու մեծ միջոցներ ուղղել սոցիալական ոլորտին, կրթությանն ու առողջապահությանը։ Դրա համար էլ ԵՄ պաշտոնյաները սկսել են մտածել սեփական պաշտպանական համակարգ ստեղծելու մասին։ Բացառված չէ, որ եվրոպական երկրները ևս բախվեն ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացմանը, քանի որ Թրամփը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, թե եվրոպացիները ևս ԱՄՆ-ի հաշվին մեծ օգուտներ են ստանում։
 
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա պարզ է, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի շատ տրամադրված է լինելու Իսրայելին աջակցություն տրամադրելու օգտին, ինչն իր հերթին նշանակում է, որ Իրանի նկատմամբ ճնշումը մեծանալու է։ Դա գալիս է նաև Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում վարած քաղաքականության շարունակության տրամաբանությունից։ Հենց նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից ու այդ երկրի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանեց։ Թրամփի առաջին վարչակազմի ակտիվ ջանքերի արդյունքում էր, որ սկսվեց Իսրայելի ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայց այս անգամ Թրամփը խոստացել է կանգնեցնել Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողությունները, ինչի արդյունքում նրան հաջողվեց իր կողմը գրավել ԱՄՆ տարբեր նահանգներում ապրող արաբ բնակչությանը։
 
Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության մեջ ևս փոփոխություններ են տեղի ունենալու։ Պարզ է, որ Թրամփի վարչակազմը ավելի քիչ տեղ է հատկացնելու մեր տարածաշրջանին, քան Բայդենի օրոք էր, երբ նա պարբերաբար բարձր պաշտոնյաների էր ուղարկում Հարավային Կովկաս և փորձում միջամտել գործընթացներին՝ հիմնականում հակառուսական հող ստեղծելու համար։ Իսկ հանրապետականները ԱՄՆ-ի առավել քիչ ներգրավվածությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ իրենք հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում, ու կարիք չկա աշխարհում տեղի ունեցող ամեն ինչին միջամտել, տեղում գործող պետությունները թող կարգավորեն իրենց հարաբերությունները։ ԱՄՆ-ի կողմից այսպիսի արտաքին քաղաքականության վարումը, ըստ երևույթին, ենթադրում է, որ Արևմուտքը որոշակիորեն հետ է քաշվելու, ինչի արդյունքում էլ տեղական խաղացողների դիրքերն են ամրապնդվելու։ Այս պայմաններում Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե մեր տարածաշրջանում գործող ուժերից որին է հարելու։
 
Օրինակ՝ բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Հայաստանը պետք է բարելավի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դրան այլընտրանքը Թուրքիայի ազդեցության տակ հայտնվելն է։ Բայց, այսքանով հանդերձ, չպետք է լրիվ անտեսել ԱՄՆ-ի գործոնը, քանի որ այդ երկիրն ընդունակ է մեծ ճնշումներ բանեցնել ու խոշոր հարցեր լուծել։ Ուստի, անհրաժեշտ է ուղղակի աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի ու, ընդհանուր առմամբ, հանրապետականների հետ, մանավանդ որ այդ կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում մեծամասնություն են ձևավորել։ Բայց ՀՀ գործող իշխանություններին հաջողվել է կապեր հաստատել ու աշխատել միայն դեմոկրատների հետ, որոնց ազդեցությունը վարվող քաղաքականության վրա նվազման միտում է ցուցաբերում։ Եվ հիմա ՀՀ իշխանությունները հայտնվել են կազուսային իրավիճակում։ Այս դեպքում նոր վարչակարգի հետ աշխատանքի հիմնական ծանրությունը մնում է Սփյուռքի վրա, կամ էլ Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի, որպեսզի իշխանության գան այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ կլինեն մի կողմից՝ աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Զելենսկին նշել է, թե որքան զինվոր է կորցրել Ուկրաինան՝ պատերազմի սկզբից մինչ օրս 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն այսօր Աշխարհը տեսնում է, թե ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երկրաշարժ՝ Հայաստանում ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին Գուտերեշը կոչ է անում Սիրիայում իշխանության փոփոխության պայմաններում խուսափել բռնության կիրառումից Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա Վեց սպա 45 զինվորականի վիրավորում են կեղծել և ավելի քան 240 միլիոն ռուբլի հափշտակել ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է Քիմ Քարդաշյանն ապացուցել է, որ ինքն ամենալավ գովազդն է իր համար Տասնյակ հասցեներում ջուր չի լինի «Նոա»-ն 7-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը Եթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը Իսրայելը հարվածել է Դամասկոսի հետազոտական ​​կենտրոնին. Reuters Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը «Արսենալն» ու «Ֆուլհեմը» չպարզեցին հաղթողին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքովՀայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումԹբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու Լարսում 4000-ից ավել մեքենա է կուտակված Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառումԹիկնիզյանը շարունակում է մնալ իսպանական ակումբի դիտակետում Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Բայդենի վարչակազմի օրոք. Թրամփ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել. ընդդիմության ներկայացուցիչ Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս Քիմ Քարդաշյանը կոտրել է ոտքը