Տեղեկություն փոխանցելու միջոցից՝ դասական երաժշտական գործիք․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Տամ-տամը հարվածային երաժշտական գործիք է՝ գոնգի տեսակներից մեկը: Այն բաղկացած է մեծ ուռուցիկ սկավառակից, որը պատրաստված է մետաղից, առավել հաճախ՝ բրոնզից: Նվագի համար օգտագործված մուրճը փայտե բռնակ է՝ քաթանե ծայրակալով: Մուրճով հարվածելիս սկավառակը երկար ժամանակ թրթռում է, որի արդյունքում ստացվում են բարձրացող և մարող ձայնային ալիքներ, ինչը ստեղծում է հսկայական ձայնային զանգվածի զգացողություն: Տամ-տամն ունի հանդիսավոր, տխուր և ահեղ տոնայնություն: Տամ-տամ կարելի է նվագել տարբեր ձևերով: Բարդ ռիթմեր ստանալու համար օգտագործվել են թմբուկային փայտիկներ կամ մետաղական ձողեր, որոնք քսում են սկավառակին:
Ձայներ կարելի է հանել նաև կոնտրաբասային աղեղով: Տամ-տամ երաժշտական գործիքի ծագման երկու տարբերակ կա: Դրանցից մեկն ասում է, որ այդ գործիքը կարող է ասիական արմատներ ունենալ, նրա նմանությունը գոնգերի ընտանիքին դրա մասին է խոսում: Չինական գոնգի և նրա առաջացրած ձայնի համեմատությունը հաստատում է այս վարկածը: Երկրորդ վարկածի համաձայն, տամտամը համարվում է հին աֆրիկյան ցեղերի երաժշտական գործիք: Նախկինում աֆրիկացիները դրա արտադրության համար օգտագործել են կոկոսի կեղևներ և գոմեշի չոր կաշի: Արևել յան, արևմտյան և կենտրոնական Աֆրիկայում տամ-տամի երկու տեսակ կա: Առաջին տեսակը ամուր փայտ է՝ ծառի երկարությամբ կտրված կամ փորված, և ունի նվագելու երկու մակերես: Երկրորդ տիպը երկկողմանի կաշվով պատված հարվածային գործիք է. մի կողմով նվագում են բարձր նոտաներ, մյուսով՝ ցածր:
Այս տեսակներից բացի, տամ-տամի բազմաթիվ տարատեսակներ կան: Ընդ որում, դրանց չափերը տարբեր են՝ 2 մետրից սկսած մինչև շատ փոքրիկ գործիքներ: Աֆրիկայում տամ-տամն օգտագործվել է որպես հաղորդակցման միջոց՝ ցեղակիցներին ծննդյան կամ մահվան, թշնամիների հարձակման, աղետի մոտենալու և այլնի մասին տեղեկացնելու համար: Կախարդական ծեսերը ևս, ինչպիսիք են գուշակություններն ու անեծքները, կապված են այդ գործիքի հետ: Անգամ մի քանի դար առաջ Կոնգոյի տիրակալը իր հրամանները տարածում էր տամ-տամի օգնությամբ, այն ժամանակ ավելի քան երեսուն կիլոմետր հեռավորության վրա թմբուկի ձայներ էին լսվում: Մեր ժամանակներում էլ Աֆրիկայի շատ գյուղերում տեղեկության փոխանցման նման ծես է պահպանվել: Դասական երաժշտության մեջ կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբիրն է առաջինը սկսել օգտագործել տամ-տամը:
Ներկայիս ժամանակակից տամ-տամ երաժշտական գործիքը մի փոքր է տարբերվում իր նախնուց: Տամ-տամի արտադրության համար ամենահաճախը բրոնզ է օգտագործվում, պակաս հաճախ՝ պղնձի և երկաթի խառնուրդ: Սկավառակն ինքնին ունենում է ուռուցիկ ձև և տպավորիչ չափեր: Նվագախմբային երաժշտական ստեղծագործություններում դա հնարավորություն է տալիս երաժշտությանը փոխանցել հատուկ տրամադրություն՝ վեհություն, տագնապ և սպառնալիք: Տամ-տամ կարելի է լսել բազմաթիվ հայտնի գործերում՝ Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիայի վերջում, Ռիմսկի-Կորսակովի «Մատնաչափիկ»-ում, Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»-ում և այլն:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել լավագույն գեղարվեստական ֆիլմ անվանակարգում
Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին
«Սա վերջին փուլի երգերից իմ ամենասիրելին է». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է ներկայացրել
Ժիրայր Պ.-ն մահացել է
Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետում
Դամասկոսում պարետային ժամ է հայտարարվել
Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը
Սև ուրբաթին Հայաստանում ավելի քան 11 մլրդ դրամի առևտուր է եղել․ ՊԵԿ ամփոփում
Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Զելենսկին նշել է, թե որքան զինվոր է կորցրել Ուկրաինան՝ պատերազմի սկզբից մինչ օրս
13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում
Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն այսօր
Աշխարհը տեսնում է, թե ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Երկրաշարժ՝ Հայաստանում
ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ
Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել
Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել
Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը
Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել
ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից
Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ
Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը
Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին
Գուտերեշը կոչ է անում Սիրիայում իշխանության փոփոխության պայմաններում խուսափել բռնության կիրառումից
Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը
Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա
Վեց սպա 45 զինվորականի վիրավորում են կեղծել և ավելի քան 240 միլիոն ռուբլի հափշտակել
ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է
Քիմ Քարդաշյանն ապացուցել է, որ ինքն ամենալավ գովազդն է իր համար
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի
«Նոա»-ն 7-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին
Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը
Եթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Իսրայելը հարվածել է Դամասկոսի հետազոտական կենտրոնին. Reuters
Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը
«Արսենալն» ու «Ֆուլհեմը» չպարզեցին հաղթողին
Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքովՀայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումԹբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան
Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու
Լարսում 4000-ից ավել մեքենա է կուտակված
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին
1
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա երեխայի մահվան նախնական պատճառը
2
«Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան»․ նոր ման...
3
Մանկապարտեզի տնօրենը, դայակը, դաստիարակը հարցաքննվել են․ 4-ամյա երեխայի ողբերգական դեպքի հետքերով
4
Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ
5
Փոփոխություն՝ հունվարի 1-ից