Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ծանր պատերազմից 4 տարի անց Ալիևը նորանոր պահանջներով և հոխորտանքով է հանդես գալիս․ ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի, Արցախի Հանրապետությունների համար ողբերգական հետևանքներով 44-օրյա պատերազմից 4 տարի անց ռազմական գործողություններն ավարտվել են, սակայն չի հաջողվել ավարտին հասցնել Ադրբեջանի հարձակողական և անընդհատ նորանոր զիջումներ կորզող քաղաքականությունը։ Երևան-Բաքու պատերազմն ավարտվել է միայն ռազմի դաշտում, այն ավելի մեծ ինտենսիվությամբ շարունակվում է բանակցային սեղանի շուրջ։

Պատերազմից 4 տարի անց Բաքուն արդեն համաձայնագրով նորանոր զիջումներ է փորձում կորզել հայկական կողմից։ Սակայն նույնիսկ համաձայնագրի սահմաններով դրանք չեն սահմանափակվում։ «Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան պետք է վերջ տրվի, և նրանք գիտեն, որ իմ ասածները լսել է պետք, նրանք պետք է հրաժարվեն սրանից, քանի դեռ ուշ չէ»,- 44-օրյա պատերազմում հաղթանակի օրվա ուղերձում հայտարարել է Իլհամ Ալիևը։

Իլհամ Ալիևին այսօր շնորհավորական նամակ է հղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Ձեր գերագույն հրամանատարությամբ ձեռք բերված այս հաղթանակը հպարտության ու ներշնչանքի աղբյուր դարձավ ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար»,- նշել է Էրդողանը, ում հետ Փաշինյանը ձգտում է օր առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել հայ-թուրքական սահմանը։

Ի դեպ, Փաշինյանն Էրդողանի հետ ջերմորեն շփվել է նաև նախօրեին Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում, թեև զուգահեռաբար Թուրքիայի ԱԳ նախարարը հրապարակային կերպով կրկնել է Թուրքիայի նախապայմանը հայ-թուրքական կարգավորման գործընթացում։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նույնպես կկարգավորվեն»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Մինչ Փաշինյանի իշխանությունը հրաժարվելով իր առաջարկից՝ համաձայնում է շարունակել Բաքվի հետ բանակցությունները Երևան-Բաքու համաձայնագրի չհամաձայնեցված կետերի և ձևակերպումների շուրջ, Ադրբեջանից հրապարակում են չհամաձայնեցված կետերը։

Բաքվի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է, որ այդ կետերը վերաբերում են 2023 թվականի փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում ԵՄ մանդատի շրջանակներում տեղակայված եվրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելուն և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջազգային իրավական վեճերի բացառմանը։ Նրա խոսքով, երրորդ չհամաձայնեցված կետը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին, որը պնդում է Բաքուն՝ այն համարելով հիմնական խոչընդոտ։

Պաշտոնական Երևանը չի հաստատում, որ հենց այս կետերն են շարունակում մնալ չհամաձայնեցված, սակայն Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե ճիշտ չի համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները։ Բայց նա նաև ակնարկել է, որ կան չհամաձայնեցված կետեր, և դրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով, որ այս կետերի շուրջ չկա համաձայնություն, և սրանք բանակցության առարկա են։ «Հայաստանն Ադրբեջանի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին»,- հայտարարել է Կոստանյանը։ Թեև Բաքուն շարունակում է կրկնել ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը իր միջազգային բոլոր շփումների ընթացքում։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ բոլոր վերոնշյալ կետերը ՀՀ ներքին գործն են, և բանակցությունների այս 4 տարիների ընթացքում ՀՀ իշխանություններին չհաջողվեց համաձայնագրի համար հստակ սահմաններ գծել, այն դեպքում, երբ Ադրբեջանը անընդհատ նոր կետեր է ավելացրել, ինչն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել նաև ԵՄ դիտորդների պարագայում։

Ի դեպ, 168am-ի տեղեկությունների համաձայն, ԵՄ-ում հակված են երկարաձգել դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը, սակայն ՀՀ իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն, քանի որ Ադրբեջանի իշխանությունները նման պահանջ են դրել, և, թե ինչպես կավարտվեն բանակցությունները մինչև տարեվերջ, անորոշ է։ Բացի դիտորդների հարցից, փաստորեն Ադրբեջանը պահանջում է հրաժարվել նաև միջազգային իրավական ատյաններում ՀՀ-ի կողմից նախաձեռնված գործընթացներից, ինչը ևս կանխատեսում էին միջազգային իրավունքի մասնագետներն ու իրավապաշտպանները։

Այս ամենը՝ հրապարակային ու ոչ հրապարակային նախապայմանները, պահանջները ՀՀ-ից, ՀՀ դիվանագետներին ուղղված ուղիղ սպառնալիքներն արտերկրում, ՀՀ-ի հանդեպ շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը 44-օրյա պատերազմից 4 տարի անց, ցույց է տալիս, թե ռեգիոնում իբրև թե խաղաղության հասնելու կեղծ ու անիրագործելի նարատիվներով ինչ ծանրագույն իրավիճակում է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը։ Եվ, ըստ էության, պատերազմն ավարտվել է միայն ռազմի դաշտում, թեև նոր պատերազմների հնարավորությունը ևս չի փակվել։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ պատերազմից 4 տարի անց էլ Հարավային Կովկասում իրավիճակն ու հնարավոր զարգացումների կանխատեսումը լավատեսական չէ, ինչը մտահոգիչ է։ Ըստ նրա, ամփոփելով այս 4 տարիները, պետք է ասել, որ Ադրբեջանն իր գլխավոր խնդիրներից մեկը լուծեց պատերազմի հիմնական փուլի ավարտից հետո՝ երկու տարի անց, հասնելով Ղարաբաղի ամբողջական գրավմանը, ստանալով ռեգիոնն առանց հայերի, հետո նաև՝ առանց ռուս խաղաղապահների։

«Այս ամենը ռեգիոնում խորքային աշխարհաքաղաքական գործընթացների, խախտված հավասարակշռությունների հետևանք էր, այդ անհավասարակշռությունները, ի դեպ, չեն փոխվել։ Հավասարակշռությունները վերաբերում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու աշխարհաքաղաքական ոլորտին։ Ի օգուտ Հայաստանի, ցավոք սրտի, իրավիճակներ գրեթե չեն եղել, ինչն Արևմուտքի պատասխանատվության դաշտում է, քանի որ ՀՀ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը վատ է կատարում իր դաշնակցային պարտավորությունները, սառեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ԵՄ անդամակցության ցանկություն հայտնեց, ստանալով աջակցություն ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաև դիտորդներ ռեգիոնում։ Խնդիրն այն է, որ դիտորդները կանգնած են տեղում, գուցե միջադեպերը ևս քիչ են, սակայն ռեգիոնում Երևանի և Բաքվի միջև իրավիճակը չի փոխվել, գոնե հավասարակշռվել։ Պարզապես ողջ լարումը տեղափոխվել է բանակցային դաշտ, ինչը դրական է, սակայն ներկայումս էլ պահանջները ձևակերպվում են այս դաշտում, և դրանք հավասարակշռող արտաքին ուժ չկա, քանի որ ՌԴ-ին զրկել են այդ մանդատից, իսկ Արևմուտքը դա չի ուզում անել»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, իրավիճակն աշխարհում շատ է խոչընդոտում հարավկովկասյան զարգացումներին։ «Այստեղ ևս կայունություն չկա, անընդհատ աշխարհաքաղաքական փոքր ու մեծ ցնցումներ են»,- ասաց նա։

Եվսեևի կարծիքով, Հայաստանի շուրջ իրավիճակին նպաստել են նաև ՀՀ իշխանությունների քայլերը ՀՀ արտաքին վեկտորի շուրջ։

«Սա հնարավորություն է տվել հակառակորդներին օգտագործել այս հարցը, շատ լավ խաղալ հակասությունների վրա՝ դրանք օգտագործելով բանակցություններում»,- նշեց Եվսեևը։

Ռուս վերլուծաբանը կանխատեսեց, որ իրավիճակը ներկայիս սցենարով և անորոշությամբ կշարունակի ընթանալ։

«Կարծում եմ՝ այս գործընթացի բոլոր մասնակիցներն ունեն իրենց սցենարները, անընդհատ տարբեր իրավիճակներ են խաղարկվում, սակայն գլխավոր սցենարն այդ անորոշությունն է թե Ռուսաստանի, թե Արևմուտքի մասնակցության շուրջ, թե Երևանի ու Բաքվի պահանջների շուրջ»,- նկատեց նա։ Խոսելով Ադրբեջանի բացահայտված պահանջներից՝ Եվսեևն ասաց, որ դրանք չեն զարմացնում ամենևին։

«Ինձ համար բարդ է ասել՝ արդյոք Հայաստանում կընդունե՞ն նաև այս պահանջները՝ համաձայնագիրը ստորագրելու համար, թե՞ իրավիճակը կշարունակի մնալ առկախված իրավիճակում։ Փաստն այն է, որ Երևանը ցանկանում է լուծել հարցերը, ստորագրել համաձայնագիր, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ստանալ մի իրավիճակ, երբ չունի Ռուսաստանի կարիքը՝ որպես դաշնակից։ Սակայն Ադրբեջանի դիրքորոշումները թույլ չեն տալիս կանխատեսել մոտալուտ համաձայնություններ, ինչը նշանակում է, որ ռեգիոնում բարդ գործընթացները շարունակվելու են»,- ասաց նա։

Եվսեևի կարծիքով, Ադրբեջանը ևս ունի աշխարհաքաղաքական մտավախություններ։ «Ադրբեջանը ռեգիոնում վստահ է գործում, սակայն արտաքին վեկտորի առումով որոշակի տատանումներ կան, ներկայումս թվում է, թե Արևելքի կողմում է ավելի ակտիվ աշխատում, մի քանի ամիս առաջ ավելի ակտիվ էր Արևմուտքում։ Աշխարհաքաղաքական իրավիճակն ունի ուղիղ ազդեցություն, կողմերից յուրաքանչյուրն էլ, կարծում եմ, մտածում է, թե ինչպես կավարտվի ուկրաինական պատերազմը։ Իսկ ներկայումս նաև մտածում են, թե ինչպես ԱՄՆ նորընտիր նախագահը կմտնի այս թեմա, և դա ինչ ազդեցություն կունենա»,- ասաց փորձագետը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կաՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»Իշխանությունը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան «Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվեՍիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվում «Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել․ մանրամասներ Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ»Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»Սահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, մարտական հենակետեր տանող ճանապարհներին կատարվել են ձնամաքրման աշխատանքներ