Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընկա քաղցր ճահիճը, դուրս գալ չեմ կարող, կուլիսներում սիրտս ահավոր կտրոփե. Գյումրու դրամատիկականի վարպետ Կամոն

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրերի առատությունից փոքր ու կիսամութ թվացող սենյակում լուսամփոփն ինչքան ուժ ունի մի ամբողջ կենսագրություն իր մեջ ամբարած փայտե սեղանն է լուսավորում:

Առաջին հայացքից սովորական սեղան է, վրան, ինչպես խորհրդային տարիներին գրեթե բոլոր աշխատասենյակներում էր, ապակի է դրված, տակին՝ հին լուսանկարներ, գրությամբ թղթի կտորներ, հեռախոսահամարներ:

56ac8a04-95fe-456e-abf6-92483ba2558d.jfif (107 KB)

Պատին ամրացված կյանք տեսած ու երկար ճանապարհ անցած կապի բարձրախոսից ձայներ են լսվում, դրանց միանում է չդադարող հեռախոսազանգը:

f2f9aa2b-9237-474d-a8ad-4d427620f473.jfif (70 KB)

«Քիչըմ հետո գուկամ, կնայեմ, թողեք մնա, հմի հարցազրույցի եմ»,- պատասխանում է վարպետ Կամոն ու շարունակում.

«Էս մեր Պողոսն է Սուքիասյան, մեր Գյոդակյանն է, Ֆրունզն է, էս մեր Կիրովականի կոլեգաներն են, իմ առաջվա խումբն է, հմի չկան էս աշխատողները, ամեն մեկը մարդ են եղել մեծատառով։ 5-6 տնօրեն փոխի, Նուբար Քեշիշյանն էլ եղել է իմ ուսուցիչը»:

Կամո Սուքիասյանն է՝ դրամատիկականի վարպետ Կամոն: Հերթով մատնացույց է անում սև-սպիտակ լուսանկարները՝ իր կյանքի գունավոր ու պայծառ հիշողությունները:

2222.jfif (122 KB)

Ընկա քաղցր ճահիճն ու դուրս գալ չեմ կարող, չեմ էլ ուզե

Կամո Սուքիասյանը Գյումրու դրամատիկական 80-ականներին է մտել: Հղկող հաստոցների գործարանից է եկել՝ որպես փականագործ: Պատմում է՝ 24-25 տարեկան էր:

«Հետո բեմի մոնտաժող եղա, մեխանիկ, հետո առաջարկեցին բեմի գլխավոր մեքենավար։ Ու մինչև էսօր բեմի սարքավորումների ծառայության պետն եմ: Թատրոնի հետ ես շատ-շա՜տ կապվա, մեր խոսքով ասած՝ ընկա քաղցր ճահիճն ու դուրս գալ չեմ կարող, չեմ էլ ուզե»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

photo_2024-10-24_13-54-38.jpg (153 KB)

Քանի դեռ վարագույրը փակ է

Մինչ ներկայացումը սկսվելը մեծ ճշգրտությամբ ու պատասխանատվությամբ վարպետ Կամոն գործընկերների հետ դասավորում է բեմը. սանտիմետրի տարբերություն ու շեղումն անգամ այստեղ անթույլատրելի է: Ամեն ինչ պետք է կատարյալ լինի. պատասխանատուն ինքն է:

photo_2024-10-24_13-54-43.jpg (168 KB)

«Գիշեր աշխատել ենք, ցերեկ աշխատել ենք: Մեր աշխատանքից է կախված թատրոնի որակը հենց սկզբից։ Եթե բեմը դրված, դասավորված է արդեն, ուրեմն ես ստուգել, ավարտել եմ, նորմալ է ամեն բան, կարող են սկսել։ Հետո մենք ունինք պոմռեժ, ինձ հետ ինքն էլ գալիս, ստուգում է բեմը, դրանից հետո նոր թույլտվություն է լինում ներկայացումը սկսելու:

Սա ամենամեծ պատասխանատվությունն է, դեկորացիան դնում ենք, ոչ մի չեպե չբդի լինի։ Դերասանը բարձրանում է վերև, ու, ասենք, 2-րդ հարկի վրա մի բան պատահի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի։

photo_2024-10-24_13-54-39.jpg (127 KB)

Բոլոր գործերը ստուգվում են։ Էս ընթացքում ինչքան աշխատել եմ, ոչ մի պատահար չի եղել, ամեն բան նորմալ հունով գնացել է, հարաբերություններն էլ դերասանների հետ շատ լավ է: Յուրաքանչյուր աշխատանքի մեջ եթե համերաշխություն չեղավ, ոչ մի գործ էլ չի շարունակվի։ Եթե ես իրանց չվստահեմ, չսիրեմ, իրանք ընձի չեն վստահե»,- համոզված է նա:

photo_2024-10-24_13-54-52.jpg (120 KB)

Սիրտս տրոփում է՝ հանկարծ բան չպատահի, ամեն ներկայացումից առաջ սաղ գիշեր չեմ քնի

Վարպետ Կամոյի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված՝ անվտանգությունից մինչև մաքսիմալ ճշգրտությամբ հավաքված բեմ ու դեկոր, բեմի պտույտներ, կառուցատարրերի ու վարագույրի շարժ. «Ներկայացումների ժամանակ ես կուլիսներում եմ, դրանք հիմնականում ամբողջությամբ չեմ նայել։ Միայն փորձերի ժամանակ եմ նայում, որովհետև շատ փոփոխություններ են լինում դեկորացիաների հետ կապված կամ բեմի դասավորության։ Բայց որ գնում ենք հյուրախաղերի, կարողանում եմ ամբողջությամբ դահլիճից նայել»:

Եթե նոր ներկայացում է՝ լարվածությունն ավելի մեծ է լինում: Վարպետ Կամոն ասում է՝ ինչքան բարդ բեմ է լինում, ինքն ավելի հաճույքով է աշխատում, բայց ծայրահեղ անհանգիստ է դառնում:

«Գյումրու դրամատիկականն էն հնարավորություններն ունի, որ Հայաստանի ոչ մի թատրոն չի կարող ունենալ: Հատկապես նոր ներկայացումների ժամանակ, եթե գիտեմ մեծ բեմ է, մի քիչ տարբերվող մյուսներից, որ տուն էլ եմ գնում, ամբողջ գիշեր մտքումս դա է, երազիս էլ եմ տեսնում էդ բեմը։ Ու հետո ամբողջ ներկայացման ժամանակ կուլիսներում սիրտս ահավոր կտրոփե, որ հանկարծ բան չպատահի: Ես գիտեմ իմ էրածս գործը, բայց էնքան անսպասելի բաներ կան: Փառք Աստծո, հլը ըդոնք մեզի ռաստ չեն եկել»,- հպարտությամբ ասում է նա:

photo_2024-10-24_13-54-41.jpg (179 KB)

Զգում եմ, որ թատրոնին պետք եմ հլը, սա իմ երկրորդ ընտանիքն է

Ինչե՞ր են սրանք՝ հարցնում ենք՝ մատնացույց անելով սենյակում առկա ամենատարբեր իրերը: Վարպետ Կամոն, ասես մտքում զրուցելով, հայացքը սահեցնում է դրանցից յուրաքանչյուրի վրայով: Անսպասելի հուզվում է, քիչ դադարից հետո արցունքոտ աչքերով ու խզված ձայնով՝ անկեղծանում. «Ուրիշի համար սովորական առարկաներ են, ինձ համար ամեն մեկը իրա պատմությունն ու իմաստն ունի: Էսօր ես զգում եմ, որ թատրոնին պետք եմ հլը։ Սիրել եմ իմ աշխատանքը, եթե չսիրեի, էսքան չէի դիմանա էստեղ: Թատրոնն ինձ համար 2-րդ ընտանիք է։ 40 տարին քիչ չէ: Ես հուզվում եմ էս մոմենտներին, որ կպատկերացնեմ, որ էսքան դիմացել եմ թատրոնին: Որ անցնում ենք, թոռնիկներս ասում են՝ Կամո պապ, քու թատրոնն է: Կըսեմ՝ ցավդ տանիմ, իմս չէ, մեր թատրոնն է»։

photo_2024-10-24_13-54-45.jpg (146 KB)

Վարպետ Կամոն բացակայել չի կարող թատրոնից: Նա միակն է այս գործում հիմա: Ասում է՝ անփոխարինելի չէ, մարդ միշտ էլ կգտնվի, սակայն ժամանակի ու փորձի խնդիր կա: Ինչքան էլ աշխատանքը սիրի՝ սերնդափոխության մասին մտածել է պետք: Այս ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկել են:

«Թոշակառուներից 3-ին կրճատել ենք, երիտասարդների ենք ընդունել աշխատանքի: Ես տղոնցը հավաքել ու բացատրել եմ, որ իրենք ամեն բան պիտի սովորեն, ես վաղը կարող է չլինեմ, բայց իրենք սովորելու են ամեն ինչ, որ մեր թատրոնը գնա դեպի առաջ, նույն որակով, առանց տարբերության: Մարդ բդի չզգա, որ բան է փոխվել»,- ասում է նա:

photo_2024-10-24_13-54-44.jpg (169 KB)

Ֆրունզը ջղայնացավ, թե՝ «այ տղա, իմ կնիգըս է, ես չեմ խանդե, դու կարգի՛ն փաթըթվի, կարգին»

Անցնող 40 տարիներն իրենց անջնջելի հետքն են թողել վարպետի հոգում: Հիշողությունների ամբարում քիչ չեն նաև զվարճալի, երբեմն՝ զավեշտալի դիպվածները: 5 տնօրենի է ճանապարհել վարպետ Կամոն, շատ ռեժիսորների հետ աշխատել: Բոլորի հետ լեզու է գտել, պատվով առաջ քայլել:

«Աշխատել եմ Խորեն Աբրահամյանի օրոք, Հակոբ Ղազանչյանի հետ, Գամջյան Անդրանիկի հետ՝ «Դիպլիմիտո»-ն բեմադրեց, լավ ներկայացում էր, հետո Ալբերտ Մկրտչյանի հետ եմ աշխատել։ Ֆրունզի մասին էլ չըսեմ: Հենց իրանից էլ բանըմ պատմեմ:

Ստեղ «Հացագործի կինը» բեմադրեց, ու էդ տարին էլ ինքը մահացավ։ Իրա կինը՝ Թամարն էլ էր խաղում գլխավոր դերում, Հրաչ Մովսիսյանն էլ սիրեկանն էր դերով, չոբան էր, երիտասարդ էր էն ժամանակ, ամոթխած։ Մեկ էլ Ֆրունզիկը ջղայնացավ: Ըսեց՝ այ տղա, իմ կնիգըս է, ես չեմ խանդե, դու կարգի՛ն փաթըթըվի, կարգին, ինչ կենես»,- զրույցն այս պատմությամբ ավարտում է վարպետ Կամոն:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Մեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters Երեկոյան ժամերին Երևանում ձյուն կտեղաԱրևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց Սիրիայի նախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից. աղբյուրԻսրայելական բանակը մտել է Սիրիա. մամուլ Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԴամասկոսն ընկավ․ վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Չարենցավան տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 20 րոպեԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում Երկար ժամանակով լույս չի լինելու Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Աստանայի ձևաչափի մասնակիցները հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը Կոլումբիայում ձերբակալել են ամենահայտնի մարդասպան կնոջը՝ «Տիկնիկ» մականունով Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Հայ շախմատիստների արդյունքները՝ Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում Իններորդ դասարանցին դասի ժամանակ կոտրել է ուսուցչի քիթը․ ՌԴ Դեկտեմբերի 11-ին և 12-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ. Վահան Կոստանյան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Նիկո՛լ, Լևոնից, Սերժից ու Ելցինից լավ տղա չլինես, տերերդ քեզ տանելու են․ Էդուարդ ՇարմազանովՀերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս. ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել Ինչպես չկորցնել կապը և մտերմությունը երեխաների հետ տեխնոլոգիաների աշխարհում Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը