Երևան, 12.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առաջարկվող փոփոխությունների նպատակը պայմանավորված է Կառավարության միջոցառումների ծրագրով եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, հանրային եւ քաղծառայության համակարգի գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծավալուն փոփոխություններ են կատարվել՝ հիմք ընդունելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել մարդկային ռեսուրսների կառավարման ընթացքում: Հիմնական զեկուցողը նշել է, որ ներքին մրցույթների պարագայում առաջարկվել է հանել թեստավորման փուլը: Առաջարկվել է նաեւ պետական այլ ծառայությունների ռեզերվում ընդգրկված հանրային ծառայողներին ներքին մրցույթներին մասնակցելու հնարավորություն ընձեռել:

Աշխատողի առավելագույն տարիքը լրանալու հանգամանքով պայմանավորված կամ լիազորությունների դադարեցման հետ կապված իրավական ակտի առկայության պարագայում՝ նախագծով հնարավորություն կընձեռվի հայտարարել մրցույթ մինչեւ պաշտոնի թափուր լինելը, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, եւս օպերատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված քայլ է: Թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջարկվում է թեսթավորումն անցկացնել հայտարարությունը հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամսվա ընթացքում եւ ոչ ուշ՝ քան երեք ամսվա ընթացքում:

Քաղծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հիմք է առաջարկվում համարել նաեւ պարտադիր զինվորական ծառայությունը եւ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցությունը:

Նախագծով առաջարկվել է գործող օրենքում կարիերահեն քաղծառայության կառավարման մոդելի բաղադրիչ ներմուծել, ըստ որի՝ կատարողականի դրական գնահատման պարագայում պաշտոն նշանակելու իրավասություն ունեցող անձը հնարավորություն ունենա առանց մրցույթի նշանակելու ավելի բարձր պաշտոնի: Գործող կարգավորմամբ չորս կիսամյակ շարունակ՝ երկու տարի անընդմեջ, բացասական կատարողականի գնահատական ունենալու պարագայում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կարող է ազատել անձին աշխատանքից: Կառավարությունն առաջարկում է կատարողականի մեկ կիսամյակի բացասական գնահատականի պարագայում հնարավորություն ընձեռել աշխատողին ազատել աշխատանքից:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ փորձնակի ինստիտուտի վերանայման եւ կատարելագործման համար՝ իրավական հիմքեր ապահովելու նպատակով: Կարգավորման մեջ կնախատեսվեն փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման հետ կապված առանձնահատկություններ:

Նախատեսվում է, որ պետական կառավարման համակարգում քաղծառայողը կարող է վերապատրաստվել նաեւ ոչ միայն կատարողականով պայմանավորված կրեդիտներով, այլ՝ իր գործառույթներից բխող եւ պետական կառավարման համակարգի մարմնի առջեւ դրված խնդիրներով: Հստակեցումներ են սահմանվել կարգապահական տույժերին վերաբերող կարգավորումներում եւ բարեվարքության կազմակերպչի գործառույթներում:

Վաչե Քալաշյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ մրցութային կարգի, դրանց իրազեկման, առանց մրցույթի առաջխաղացման հնարավորության ռիսկերի վերաբերյալ:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումները միտված են լավարկելու համակարգի գործունեությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հայաստանը չի կարող անվերջ մնալ ռազմավարական անորոշության մեջ, սխալ, չհաշվարկված ընտրության գինը կարող է վճարվել ոչ թե իշխանության, այլ պետության հաշվին․ Սուրենյանց Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դարձավ IBA-ի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Ո՞րն է այս տարվա խորհրդանիշ զարդըՆոր առաջարկ Ալիևին․ Փաշինյանի կործանարար ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Ոստիկանությունն ու քննչականը ժամանակ չեն գտնում ընդդիմադիր գործիչների, հոգևորականների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով․ Աբրահամյան Մարդկանց զգուշացրել են սննդի միջոցով թռչնագրիպով վարակվելու վտանգի մասինՅունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթքՅուրաքանչյուր 100 մարդուց 6-ը տառապում է կորոնավիրուսի հետևանքներից Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալակիրը․ բռնցքամարտի ԱԱ Մեսսին կմասնակցի իր 21 մետրանոց արձանի բացման արարողությանը՝ Կալկաթայում «Ռուսական փոստի» գործունեությունը կաթվածահար է եղել Թրամփը չափազանց հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից․ Սպիտակ տուն Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է․ Մանե Թանդիլյան 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ. Իրակլի Կոբախիձե Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայ գերիներին Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Կրկին ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Լավ լուր՝ էլեկտրոմոբիլ ներկրողների համար Դավիթաշենի կամրջի սկզբնամասում մեքենաներ են բախվել, վիրավորների մեջ երեխաներ կան Հայաստանը Հնդկաստանի առանցքային գործընկերն է տարածաշրջանում. հնդիկ վերլուծաբաններ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան Վայոց ձորում «Ford»-ը բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել. կա տուժած Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող փոքրիկ կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմինՍպիտակի ոլորաններում բեռնատար է այրվել Տնային աշխատանքն ընդդիմության դաշտում է․ Էդմոն ՄարուքյանՄեքենան բախվել է «Կամազ»-ին, կողաշրջվել․ վիրավոր կա Խոշոր ավտոարտադրողները ԱՄՆ-ին կոչ են արել արգելելու չինական ընկերությունների մուտքը երկիր Ռաֆայել Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ առավելության հասնելով Մագնուս Կարլսենի նկատմամբ Տնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Երևան-Սևան ավտոճանապարհին 50-ամյա վարորդը «Opel Vectra»-ով մահացու վրաերթ է ենթարկել կին հետիոտնի Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամուրջի վերականգնման ծրագիրը Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողը Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ Մյանմայի խոշոր հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Տղամարդը հաղորդում է տվել, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդի» բժիշկն է Երեւանյան հյուրանոցում պայթուցիկ չի հայտնաբերվել. ՆԳՆ Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածի երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի աջ երթևեկելի մասով Բելառուսը ԵԱՏՄ երկրներին հորդորել է հետևել Հայաստանի օրինակին