Երևան, 13.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հանրային և քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առաջարկվող փոփոխությունների նպատակը պայմանավորված է Կառավարության միջոցառումների ծրագրով եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, հանրային եւ քաղծառայության համակարգի գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծավալուն փոփոխություններ են կատարվել՝ հիմք ընդունելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել մարդկային ռեսուրսների կառավարման ընթացքում: Հիմնական զեկուցողը նշել է, որ ներքին մրցույթների պարագայում առաջարկվել է հանել թեստավորման փուլը: Առաջարկվել է նաեւ պետական այլ ծառայությունների ռեզերվում ընդգրկված հանրային ծառայողներին ներքին մրցույթներին մասնակցելու հնարավորություն ընձեռել:

Աշխատողի առավելագույն տարիքը լրանալու հանգամանքով պայմանավորված կամ լիազորությունների դադարեցման հետ կապված իրավական ակտի առկայության պարագայում՝ նախագծով հնարավորություն կընձեռվի հայտարարել մրցույթ մինչեւ պաշտոնի թափուր լինելը, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, եւս օպերատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված քայլ է: Թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջարկվում է թեսթավորումն անցկացնել հայտարարությունը հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամսվա ընթացքում եւ ոչ ուշ՝ քան երեք ամսվա ընթացքում:

Քաղծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու հիմք է առաջարկվում համարել նաեւ պարտադիր զինվորական ծառայությունը եւ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցությունը:

Նախագծով առաջարկվել է գործող օրենքում կարիերահեն քաղծառայության կառավարման մոդելի բաղադրիչ ներմուծել, ըստ որի՝ կատարողականի դրական գնահատման պարագայում պաշտոն նշանակելու իրավասություն ունեցող անձը հնարավորություն ունենա առանց մրցույթի նշանակելու ավելի բարձր պաշտոնի: Գործող կարգավորմամբ չորս կիսամյակ շարունակ՝ երկու տարի անընդմեջ, բացասական կատարողականի գնահատական ունենալու պարագայում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կարող է ազատել անձին աշխատանքից: Կառավարությունն առաջարկում է կատարողականի մեկ կիսամյակի բացասական գնահատականի պարագայում հնարավորություն ընձեռել աշխատողին ազատել աշխատանքից:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ փորձնակի ինստիտուտի վերանայման եւ կատարելագործման համար՝ իրավական հիմքեր ապահովելու նպատակով: Կարգավորման մեջ կնախատեսվեն փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման հետ կապված առանձնահատկություններ:

Նախատեսվում է, որ պետական կառավարման համակարգում քաղծառայողը կարող է վերապատրաստվել նաեւ ոչ միայն կատարողականով պայմանավորված կրեդիտներով, այլ՝ իր գործառույթներից բխող եւ պետական կառավարման համակարգի մարմնի առջեւ դրված խնդիրներով: Հստակեցումներ են սահմանվել կարգապահական տույժերին վերաբերող կարգավորումներում եւ բարեվարքության կազմակերպչի գործառույթներում:

Վաչե Քալաշյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ մրցութային կարգի, դրանց իրազեկման, առանց մրցույթի առաջխաղացման հնարավորության ռիսկերի վերաբերյալ:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումները միտված են լավարկելու համակարգի գործունեությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը Մհերին ճանաչելով՝ բոլորը բացահայտել են հայրենասեր հայի, արժանապատիվ տղամարդու և հավատարիմ ընկերոջ․ Լևոն Քոչարյան Օդանավակայանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ ՌԴ «Կոպիտ կեղծիք». ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է Լավրովի՝ Բայրամովին ուղղված կեղծ նամակի մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. եղանակն՝ առաջիկա օրերին ՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել Առողջապահության նախարարությունը մերժել է նախկին զինվորականին․անվճար բուժում ստանալու հիմքերը բավարար չեն Ծանր կորուստ Դաշնակցության ընտանիքի համար. Իշխան Սաղաթելյան ՀԷՑ-ի լայնածավալ ծրագրերը․ հին ցանցերից դեպի նոր տեխնոլոգիաներ (ֆոտո) Լոս Անջելեսում հրդեհներից տուժած մակերեսը գերազանցել է Լիխտենշտեյնի տարածքը Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողը կտեղափոխվի Պրեմիեր լիգա Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի՝ կյանքից հեռանալու կապակցությամբ Ե՞րբ տեղի կունենան անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ լսումները Բիթքոյնն ընկել է 90 հազար դոլարից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Ֆլիկ․ Շատ ուրախ եմ «Բարսելոնայում» առաջին տիտղոսիս կապակցությամբ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով Ռուսաստանում ռազմական հոսպիտալ է այրվում, հիվանդներին և անձնակազմին տարհանել են (տեսանյութ) «Լոս Անջելեսից տարհանել են Սան Դիեգո, իսկ առանց հսկողության տները թալանվում են»․ ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել Կաթողիկոսն ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը Ավտովթարից մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը. Shamshyan.com Հունվարի 7-13-ին Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,881 խախտում. 125 վարորդ եղել է ոչ սթափ Գյումրիում «Opel» է այրվել, հրշեջներ են ժամանել․ Shamshyan Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր Նոր մանրամասներ են հայտնի դարձել Կա՞ որևէ խելամիտ մարդ, որ կարծում է, որ Հայաստանի առաջարկը` փոխադարձ վերահսկելու կամ սահմանափակելու սպառազինության հետ կապված հարցերը օրակարգային կամ երկկողմ համաձայնության հիմք կդառնա. Տիգրան Աբրահամյան 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀրվ. Կովկասում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ պետությունների միջամտության. Իրանի ԱԳՆ Հայաստան-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարը՝ Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին «Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի». Աննա Մաքսիմը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի փարիզյան շնորհանդեսի մասին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնnւթյան են ենթարկել երեխաներին Երևանում 26-ամյա երիտասարդը հայտնի մի բանկից հափշտակել է 753 մլն դրամ ամանորյա օրերին․ Shamshyan Կալիֆորնիայի անտառային հրդեհները կարող են բռնկված լինել Ամանորի հրավառությունից Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել Հայտնի է՝ երբ է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը Սյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կազանում, հարբած ուղևորի են կապել․ ի՞նչ է հայտնի Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համարՍարսափելի դեպք․ տղամարդը hարվածել է 1-ամյա դստեր գլխին, դանակաhարել կնոջն ու նրանց uպանել