Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին ներկայացնում են կրթական ճանապարհորդության բացառիկ հնարավորություն

ՄՇԱԿՈՒՅԹ

Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին առաջարկում են ճանապարհորդության բացառիկ հնարավորություն: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնավորաբար՝ Դուբայ քաղաք՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով: Այն անցկացվելու է 2025 թ․-ի ապրիլի 6-ից 21-ը։ Հիմնադրամն Ակադեմիայի կազմակերպիչներից ստացել է բացառիկ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար:

Թերևս շատերին հետաքրքրեց այս առաջարկը: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է դիմել ծրագրին: Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, ովքեր դիմելու օրվա դրությամբ 12-18 տարեկան են (18-ը ներառյալ) և սովորում են հետևյալ ուղղություններով՝ լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ), փողային գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն) և դաշնամուր:

Ծրագրին կարող են մասնակցել նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչներն ու դասախոսները՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին: Նրանք հրաշալի հնարավորություն կստանան  վերապատրաստվել, ծանոթանալ դասական երաժշտության կատարողական արվեստի տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ, ստանալ հասանելիություն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների դասավանդման մեթոդներին, յուրացնել դասական ստեղծագործությունների կատարողական նոր մեկնաբանումներ ու մոտեցումներ և անցկացնել դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր։ Վերադառնալով հայրենիք՝ նրանք ձեռքբերված փորձն ու հմտությունները կկարողանան ներդնել մեր կրթական համակարգում:

Ակադեմիայի ակտիվ մասնակիցներն ունենալու են վարպետության 3 անհատական դաս՝ յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ, ունկնդրելու են այլ մասնակիցների վարպետության դասերը, մասնակցելու են դասախոսությունների և հանդիպումների, ներկա են գտնվելու InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգներին, շփվելու են միջազգային ճանաչում ունեցող արտիստների և դասախոսների հետ, ստանալու են ավարտական վկայական։ Ակադեմիայի պասիվ մասնակիցներն ունկնդրելու են ակտիվ մասնակիցների վարպետության դասերը, մասնակցելու են դասախոսությունների և հանդիպումների, ներկա են գտնվելու InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգներին, շփվելու են միջազգային ճանաչում ունեցող արտիստների և դասախոսների հետ, ստանալու են մասնակցության վկայական։

Դե, իսկ վարպետության դասերը վարելու են հանրահայտ երաժիշտներ ամբողջ աշխարհից: Դաշնամուրի վարպետության դասերը վարելու են՝ Քորդելիա Հոֆեր-Թոյչ (Ավստրիա), Միրոսլավ Կուլտիշև (Ռուսաստան), Ջուլիանո Մացոկանտե (Իտալիա), Գիզա Լաքեր (Գերմանիա), Գաբրիել Լեպորատի (Իտալիա), Նիկիտա Մնդոյանց (Ֆրանսիա), Ստեփան Սիմոնյան (Գերմանիա), լարային գործիքներինը՝ Նիկիտա Բորիսո-Գլեբսկի (ջութակ, Ռուսաստան), Սերգեյ Դոգադին (ջութակ, Ռուսաստան), Ջուզեպպե Ջիբոնի (ջութակ, Իտալիա), Զոհրաբ Թադևոսյան (ջութակ, Իսպանիա/Հայաստան), Անդրեյ Ուսով (ալտ, Ռուսաստան), Ալեքսանդր Չաուշյան (թավջութակ, Հայաստան/Մեծ Բրիտանիա), Ալեքսանդր Ռամ (թավջութակ, Ռուսաստան), փողային գործիքներինը՝ Թոմազո Բենչիոլինի (ֆլեյտա, Իտալիա), Սերգեյ Ելեցկին (կլարնետ, Ռուսաստան), Անտոնիա Տինելին (կլարնետ, Իտալիա), Նիկիտա Զիմինը (սաքսոֆոն, Ռուսաստան):

Հոբոյի, ֆագոտի, գալարափողի, շեփորի և տրոմբոնի վարպետության դասերն անցկացնելու են հանրահայտ նվագախմբերի՝ Շուբերտի ֆիլհարմոնիայի (Իսպանիա) և Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի (Ճապոնիա) երաժիշտները։

Գողության և մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներով հետախուզվող 71-ամյա տղամարդուն հայտնաբերել են Զաքյան փողոցում Հայաստանում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Արտակարգ իրավիճակ՝ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՊաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Բլոգերին թմրանյութերի ազդեցության տակ ու վիրավոր գտել են փողոցիցՄեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանԱվտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Մահացել է Գագիկ Եգանյանը Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ 5 ամենահզոր ռազմանավերը, որոնք կտիրեն ծովերին 2026 թվականինԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա ՍողոմոնյանՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Գիտնականները հիպերտոնիայի վերաբերյալ սենսացիոն հայտնագործություն են արել 2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՆԱՍԱ-ն տիեզերքից գրանցել է Երկրի վերևում տարօրինակ երևույթ. ի՞նչ է դաՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանԻրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթներ է ընդունում Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ).Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, հայտարարվել է արտակարգ դրություն. «Փաստ»ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ»ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ»Հնդկաստանում պատահաբար հայտնաբերվել է գրեթե 1000 տարվա վաղեմության ոսկե գանձ, ինչը սկանդալ է առաջացրել