Երևան, 08.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Բաքվում աշխատանքներն սկսեց ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխության համաժողովը կամ, ինչպես ավելի հայտնի է, СОР 29-ը: Ի դեպ, համաժողովը հյուրընկալող Ադրբեջանը СОР 29-ի նախագահ է նշանակել Մուխթար Բաբաևին՝ իրենց էկոլոգիայի և բնական պաշարների նախարարին, որը SOCAR-ի՝ Ադրբեջանի ազգային նավթային ընկերության նախկին փոխնախագահն է: Շատ «համահունչ» նշանակում է: Հայտնի է, որ այս կարևոր միջազգային համաժողովը Բաքվում տեղի է ունենում զուտ այն պատճառով, որ Հայաստանը ղեկավարող Փաշինյանն այդ հնարավորությունը կամովին զիջեց Ալիևին: Դրա դիմաց Ալիևը մի քանի ռազմագերիների բաց թողեց:

Հարկավ, շատերն էին այս համաժողովը դիտարկում որպես հնարավորություն՝ Ադրբեջանի վրա հավել յալ ճնշում գործադրելու և, օրինակ՝ Բաքվի կողմից բանտարկված՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու այլ պատանդների վերադարձին հասնելու համար: Շատերը, բայց ոչ ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի: Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը: Նախ՝ Ալիևը կարողացավ հնարավորինս ձգձգել «խաղաղության պայմանագրի» հարցը. չնայած ԱՄՆ հեռացող նախագահ Բայդենի ուղիղ հայտարարություններին՝ մինչև СОР 29-ը պայմանագիր կնքելու մասին, ոչինչ էլ տեղի չունեցավ: Իսկ հիմա՝ առավել ևս. ԱՄՆ նախագահ է ընտրվել Թրամփը, ու կարելի է չկասկածել, որ Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն այդ չարաբաստիկ «պայմանագրի» կնքումը հնարավորինս թանկ «վաճառել» ամերիկյան նոր վարչակազմին:

Մյուսը, ինչը հատկանշական է և ինչին առիթ ունեցել ենք անդրադառնալու, դա Արևմուտքի, այսպես ասած, դեմոկրատիայի օրենսդիրներ ներկայացող տերությունների երկդիմի, եթե ոչ՝ երկերեսանի դրսևորումն է: Անխտիր բոլորը տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը: Դա դասական արևել յան, ժառանգական բռնատիրական պետություն է՝ Ալիևի կլանի ղեկավարման ներքո, որը թաթախված է կոռուպցիայի, մարդկության դեմ հանցանքների, ցեղասպանական բնույթի ոճրագործությունների մեջ: Հավել յալ զավեշտ է բնակլիմայական փոփոխությունների համաժողովը հենց Բաքվում անցկացնելը: Այո, առանձին արևմտյան երկրներում եղան СОР 29-ը Բաքվում անցկացնելու դեմ ուղղված դրսևորումներ, բայց ոչ մեկի դեպքում բանը չհասավ կառավարության կամ պետության ղեկավարի մակարդակով հայտարարության: Իսկ առանձին դիտարկումներ էլ ավելի շատ ուղղված էին նման երկրում անցկացվող համաժողովին իրենց մասնակցությունը ինչ-որ կերպ արդարացնելուն:

Մյուս հետաքրքրական հանգամանքն այն է, որ օտարերկրյա առանձին գործիչների, ազդեցիկ կամ հայտնի կառույցների հայտարարությունները, որ СОР 29-ի հետ կապված անհրաժեշտ է ազատ արձակել Բաքվի կողմից բանտված, գործնականում՝ գերեվարված հայերին, գործնականում ոչ մի աջակցություն չստացան Հայաստանի գործող իշխանության կողմից: Ավելին, Փաշինյանն անգամ լրացուցիչ «հարվածեց» Ռուբեն Վարդանյանին, որը Բաքվում գերության մեջ է: Մի խոսքով, Բաքվում մեկնարկած համաժողովը յուրատեսակ լակմուսի թուղթ դարձավ ոչ միայն Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների ու ցանկությունների, այլև արևմտյան աշխարհի «գետնի վրա» շահերի ու հետաքրքրությունների առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Գարեջրային ապստամբությունը, ռենտգենյան ճառագայթները, էլեկտրասրտագրության հայտնագործումը. «Փաստ»Միջուկային զենքի գործոնի հետագիծը ժամանակակից միջազգային հարաբերություններում. «Փաստ»Վթար. ջուր չի լինի նոյեմբերի 8/9-ին Արջը հարձակվել է հինգ կնոջ վրա. նրանց 15-ամյա տղան է փրկել (լուսանկարներ)Հայաստանի իշխանությունները ձգտում են վերացնել մրցակիցներին ընտրություններից առաջ ու հաճոյանալ ԵՄ-ին. «Փաստ»Փաշինյանի փրկության գնացքը Ադրբեջանից, Սևանի Գյոյչա դառնալու մեկնարկը2025 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային արևային էներգիայի տեղադրումները աճել են 64%-ով44-օրյա պատերազմի ընթացքում Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին․ Բայրամով Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որն ակնհայտորեն չի սիրում իր ժողովրդին. «Փաստ»Բրազիլիայում փոթորկի հետևանքով մաhացել է առնվազն 5 մարդ, վիրավnրվել՝ 130-ը (տեսանյութ) «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանըԵկեղեցին չի խաղա Փաշինյանի թելադրած օրակարգովԽՍՀՄ փլուզումից հետո գիտնականների թիվը Հայաստանում տասն անգամ պակասել է. Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը 44-օրյա պատերազմից առաջ կազմաքանդել Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը. Ավետիք Չալաբյան«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. «Փաստ»Երրորդ նախագահի հարցազրույցը ցնցակաթվածի է հասցրել Փաշինյանին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին Վահան Քերոբյանին կրկին ձերբակալել են. ո՞րն է պատճառըԿրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ»Սերժ Սարգսյանի սկանդալային բացահայտումը Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 8-ին Թրամփի «Trip»-ը և խաղաղության պատրանքը «Մարդիկ հոգնել են պատերազմներից, բոլորի համար խաղաղությունը մի տեսակ երազանք է դարձել. սրա վրա են փորձում խաղալ Հայաստանի իշխանությունները». «Փաստ»Աշխարհը նոր պատերազմի շեմին. փոխվում է աշխարհի քարտեզըԱկնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ ԶաքարյանՀինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան WhatsApp-ը նոր հնարավորությունի ունիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ ավտոմեքենան բաժանվել է 2 մասի Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի. «Փաստ»Օրվա աղոթք«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»Արևմտյան «սեգմենտը» կմիավորվի. «Փաստ»Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»Հենց միայն Նարեկ Կարապետյանի հարցազրույցի փաստից ցնցումների մեջ են ընկել. «Փաստ»Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի Լավրովն առաջարկել է հրադադարի այլ պայմաններ, քան նոյեմբերի 9-ին համաձայնեցվածները. Ադրբեջանի ԱԳՆ Հայկական կողմը նույնպես դեմ է արտահայտվել Լավրովի առաջարկին. Ադրբեջանի արտգործնախարար Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղով ԱԳՆ-ում Հայաստան-Խորվաթիա քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ն Լեհաստան է մատակարարել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ադրբեջանը նշել է Գազա զորքեր ուղարկելու պայմանները. Reuters Կայացել է հայ գերիների շինծու գործով հերթական նիստը Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութա-հումանիտար կապերը պետք է ամրապնդվեն․ դեսպանը ելույթ է ունեցել