Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն». Ռադիկ Թաթոսյանն անցել է 44-օրյա պատերազմով և անմահացել ծառայությունը շարունակելիս. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռադիկը փոքր տարիքում աշխույժ երեխա էր, հետաքրքիր բնավորություն ուներ, կարծես «խոսքը գրպանում դրված» լիներ: Անկեղծ էր, մաքուր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Ռադիկի մայրիկը: Նշում է՝ տարիքի հետ որդու բնավորությունն էլ փոխվեց, դարձավ ավելի հանգիստ և լուրջ: «Շատ լավ էր սովորում: Կենսաբանությունն ու քիմիան իր սիրելի առարկաներն էին: Բժիշկ էր ուզում դառնալ: Դպրոցից հետո ընդունվեց Մարտունու բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժին: Ուզում էր ատամնաբույժ դառնալ: Բայց այդքանով կանգ չէր առնելու: Իր մեծագույն երազանքներից մեկը դիմածնոտային վիրաբույժ դառնալն էր»:

Ռադիկը քոլեջն ավարտել է, երազանքների իրականացումը հետաձգել երկու տարով: Պետք է ծառայեր հայկական բանակում: Մայրիկն ասում է՝ որդին միշտ ցանկացել է Արցախում ծառայել: «Երբ իրեն հարցնում էի՝ ինչու հենց այնտեղ, ասում էր՝ տղեն պետք է Ղարաբաղում ծառայի: Եվ ուզում էր բանակում ֆելդշեր լինել: Ծառայության ընթացքում իրեն առաջարկել էին լինել հրամանատարի օգնական, բայց նա չէր ցանկացել, սերժանտական կուրսերի էին ցանկացել ուղարկել, բայց կրկին մերժել էր, իր միակ նպատակը ֆելդշեր լինելն էր: Պատերազմից հետո քննություն էր հանձնել, պետք է գար Հայաստան դասընթացների, որոնք ավարտելուց և իր ծառայության վայր վերադառնալուց հետո լինելու էր դիրքի ֆելդշերը»: Տիկին Կարինեն նշում է՝ որդին շատ էր սիրում կարդալ, երաժշտություն լսել, եղբորն էլ մշտապես ուղղորդում էր, որ շատ կարդա և նաև սպորտով զբաղվի:

2020 թ.-ի հուլիսի 1-ին Ռադիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ Ասկերան: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Մարտունի 3»: «Սիրով է մեկնել ծառայության, ոգևորված էր: Երբեք չի տրտնջացել որևէ բանից: Վեճերի ժամանակ եղել է բոլորին հաշտեցնողը»: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Ռադիկի հետ ընտանիքն ամենօրյա կապ է ունեցել, մայրիկն ասում է՝ միայն երեք օր որդին չի զանգել, հետո պարզվել է, որ այդ ժամանակ պատսպարվել է գետնի տակ գտնվող ինչ-որ խողովակի մեջ, մինչև զորքը հասել է իրեն, դուրս է եկել: «Պատերազմն սկսվելու օրը չզանգեց: Իր հետ խոսել ենք սեպտեմբերի 28-ի երեկոյան, ասաց՝ մեզ մոտ հանգիստ է, ամեն ինչ լավ է: Ու ոչ մի օր չտրտնջաց, ցույց չտվեց, որ վատ վիճակում է»: Ասկերան, Կարմիր շուկա, «Մարտունի 3», Հադրութ: Պատերազմի օրերին Ռադիկը թեժ կետերում է եղել: «Ընկերն է պատմել, որ երբ պատերազմի սկսվելու օրը առավոտյան պետք է գնային լվացվելու, իսկ հետո՝ ճաշելու, թշնամու առաջին արկն ընկել է իրենց զորամասի տարածքում: Թաքստոցում սպասել են մինչև իրավիճակը հանդարտվի, դուրս են եկել, զենքերը ստացել ու մեքենաներով բարձրացել դիրքեր: Միսակը՝ Ռադիկիս ընկերն է պատմում՝ խոսել են այն մասին, որ պատերազմ էլ տեսան: Ռադիկս էլ արձագանքել է՝ իրար հետ դեռ համալսարան էլ կընդունվենք, տուն կկառուցենք, կաշխատենք:

Հասել են սահման, տարբեր ուղղություններով պետք է գնային, այդ ժամանակ ընկերը հանում է կոտրված ժամացույցն ու տալիս Ռադիկին, որ եթե հանկարծ իր հետ բան պատահի, նա այն փոխանցի իր ծնողներին: Ռադիկը չի վերցնում ժամացույցը և ասում է՝ մեզ հետ ոչինչ էլ չի պատահի, ներքևում՝ վաշտում կհանդիպենք, ողջ ու առողջ»: Տիկին Կարինեն նշում է՝ 44-օրյա պատերազմում իր որդին հաղթել է թշնամուն: «Տարբեր թեժ կետերում եղավ, իր զինակից ընկերների կյանքերը փրկեց: Միակը բանը, ինչով հպարտանում էր, այն էր, որ կարողանում էր կյանքեր փրկել: Վիրակապել է վիրավորներին, առաջին օգնություն ցույց տվել: Մի օր էլ գիշերով չորս ընկերով մի քանի կիլոմետր քայլելով ու վազելով պատսպարվում են անտառի մեջ: Որոշում են թաքստոց փորել, մինչև զորքը գա ու հասնի իրենց: Ընկերն է պատմում՝ երեքս փորեցինք մեր տեղը, չորրորդը՝ ոչ: Ռադիկն ասաց՝ իր տեղն էլ պիտի փորենք, մենք էլ երկուսով բարկացանք, թե ինչու: Ռադիկն արձագանքել է՝ եթե ինքը չի ուզում փորել ու փրկել իր կյանքը, ուրեմն մենք կփորենք: Բահը վերցնում է ու սկսում փորել:

Տղաներն էլ միանում են նրան: Իսկ երբ գիշերն անձրև է գալիս, ու այդ տղայի թաքստոցը փլվում է, Ռադիկը նրան իր մոտ է տեղավորում: Պատերազմի օրերին իր կյանքն է փրկվել մի զարմանալի պատահականությամբ: Մի անգամ, երբ տղաներին պետք է տեղափոխեին այլ վայր, Ռադիկն էլ է որոշում նրանց միանալ, բայց հրամանատարն իրեն ասում է, որ մնա: «Ուրալը» մի քիչ ճանապարհ անցնելուց հետո պայթում է: Միշտ ասում էր՝ մա՛մ, Աստված ինձ հետ է, Աստված ինձ փրկում է»: Պատերազմն ավարտվում է, օրեր անց ծնողները Ռադիկին այցի են գնում: «Շատ էր փոխվել, հասունացել, լրջացել, կարծես տարիքն առած տղամարդ լիներ: Հիշում եմ, որ երբ պատերազմի օրերին լսում էր «հողերը տալու» մասին, հունից դուրս էր գալիս. «Գիտե՞ք, թե այդ հողի համար ինչ տղերք են իրենց կյանքը տվել, ինչ տղերքի արյուն է թափվել, մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն»»: Եկավ 2021 թ.-ի հունվարը: Ռադիկը ծառայում էր «Մարտունի 3»-ում: «Դիրքում տղաների հետ նոր տարի էր նշել, ամեն ինչ լավ էր: Առհասարակ, տղաները պատմում էին, որ երբ տրամադրություն չէին ունենում, իրենց մի տեսակ սաստում էր՝ ձեզ ուժեղ պահեք, ձիգ պահեք: Իսկ հետո եկավ հունվարի 11-ը: Ամբողջ օրը զանգահարեցի, բայց տղաս զանգերիս չպատասխանեց: Երեկոյան 8-9-ի կողմերը զանգահարեց, ասաց, որ ինժեներական աշխատանքներ են կատարել, կապ չկար:

Ձայնը խռպոտ էր՝ ոնց որ թե մրսել եմ: Ես էլ ասացի՝ խոսիր հրամանատարիդ հետ, թող քեզ վաղը չուղարկեն ինժեներական աշխատանքների: Հետո ճաշարան էր գնացել, վերադարձավ, նորից զանգահարեց, խոսեցինք ու իրար հրաժեշտ տվեցինք: Հաջորդ առավոտյան զանգահարեցի: Ռադիկս ասաց, որ գիշերն իրեն վատ է զգացել, հրամանատարն ուղարկել է բուժկետ: Ճնշումն էր ցածր եղել, սրտի աշխատանքն էին ստուգել, հանգստացնող կաթիլներ տվել, ուղարկել վաշտ: Նորից իրեն վատ էր զգացել, դիմել բժշկին, նա էլ սիստեմա էր միացրել: Խոսեցի իր հետ, ասաց՝ մա՛մ, ուզում եմ մի քիչ քնեմ, կզարթնեմ ու կզանգեմ: Երևի մեկ ժամ անցավ, չդիմացա, սկսեցի զանգել, զանգերս անպատասխան էին մնում: Ի վերջո, պատասխանեց, ձայնը խռպոտ էր՝ մա՛մ, հետո կզանգեմ: Դրանից հետո տղայիս տեղափոխել են հոսպիտալ, այնտեղից՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Այնտեղից պատասխանեց իմ զանգին, խեղդվում էր, չէր կարողանում խոսել:

Բուժքույրն ասաց, որ տեղափոխում են Հայաստան: Հասանք Վայք, երբ ամուսնուս զանգահարեցին ու ասացին, որ տղաս էլ չկա: Ինձ ասաց, որ պակաս թղթեր կան, չենք կարողանա սահմանն անցնել, եկանք տուն: Ու դրանով ամեն ինչ վերջացավ՝ հունվարի 12-ին ժամը վեց անց կես: Թե ինչ տեղի ունեցավ, չկարողացանք պարզել»: Տիկին Կարինեն չի կարողանում բառերով նկարագրել, թե որքան ցավոտ է, որ որդին 44 օր անցնելով պատերազմի բոլոր փորձությունների միջով, մահացավ իր համար անհասկանալի պատճառով: «Եթե պատերազմի ժամանակ զոհվեր, գուցե զգացողություններս այլ լինեին, կմտածեի՝ նա էլ մյուս տղաների հետ անմահացավ, բայց այդքան պայքարից հետո այսպե՞ս»: Ապրելու ուժի մասին: «Ռադիկիցս հետո կրտսեր որդիս՝ Ալեքսս ուժ տվեց ապրելու: Սկզբում շատ դժվար էր, միակ միտքս Ռադիկիս հասնելն էր, բայց կրտսեր որդիս սթափեցրեց, որ հանուն իրեն պիտի ապրեմ»: Հ. Գ. - Ռադիկ Թաթոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պատերազմից հետո՝ դեռևս կենդանության օրոք ստացված պատվոգիրը Ռադիկի ընտանիքին հասել է նրա մահվանից հետո: Հուղարկավորված է Մարտունու տարածաշրջանի հայրենի Գեղհովիտ գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց Սիրիայի նախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից. աղբյուրԻսրայելական բանակը մտել է Սիրիա. մամուլ Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԴամասկոսն ընկավ․ վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Չարենցավան տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 20 րոպեԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում Երկար ժամանակով լույս չի լինելու Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Աստանայի ձևաչափի մասնակիցները հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը Կոլումբիայում ձերբակալել են ամենահայտնի մարդասպան կնոջը՝ «Տիկնիկ» մականունով Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Հայ շախմատիստների արդյունքները՝ Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում Իններորդ դասարանցին դասի ժամանակ կոտրել է ուսուցչի քիթը․ ՌԴ Դեկտեմբերի 11-ին և 12-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ. Վահան Կոստանյան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Նիկո՛լ, Լևոնից, Սերժից ու Ելցինից լավ տղա չլինես, տերերդ քեզ տանելու են․ Էդուարդ ՇարմազանովՀերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս. ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել Ինչպես չկորցնել կապը և մտերմությունը երեխաների հետ տեխնոլոգիաների աշխարհում Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ