Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաքվի գագաթնաժողովը ձախողման եզրին. ի՞նչ ռիսկեր կան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանում երեկ մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձել է շուք հաղորդել այդ գագաթնաժողովին, այն օգտագործել միջազգային ասպարեզում իր դիրքերի բարձրացման համար, փաստացի կարելի է արձանագրել, որ գագաթնաժողովը ձախողվել է։ Ինչը, իհարկե, ռիսկեր է պարունակում, նաև Հայաստանի համար։

Գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը։ Ռուսաստանը միայն վարչապետին է ուղարկել, հարևան Իրանն էլ, թեև հաստատել էր նախագահ Փեզեշքիանի մասնակցությունը, վերջին պահին ուղարկել է փոխնախագահներից մեկին։ Ընդ որում, Թեհրանից պարզ ասել են, որ անիմաստ է մեկնել, քանի որ համաշխարհային հիմնական առաջնորդները չեն գալու։ Արևմտյան երկրներից շատերն էլ մասնակցությունը «ժամանակի անիմաստ վատնում» են համարել։

Միայն Մեծ Բրիտանիայի վարչապետն է ներկայացել, այն էլ՝ բրիտանական կողմը հասցրել է մինչ այդ զգալի տհաճ պահեր պարգևել Բաքվին։ BBC-ն սկանդալային բացահայտումներ էր արել գագաթնաժողովի վերաբերյալ, Guardian-ը հատուկ նշել էր այն փաստը, որ առանց Հայաստանի համաձայնության այս երկիրը չէր կարող հյուընկալել COP29-ը, իսկ Հայաստանը վետոն չի կիրառել, բացառապես գերեվարված իր քաղաքացիների ազատ արձակման դիմաց:

Ոչ պակաս տհաճ պահեր Ալիևին պարգևել էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը ոչ միայն ուղերձով կոչ էր արել հրաժարվել մասնակցությունից, այլև աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։

Գագաթնաժողովին չի մասնակցում նաև Հայաստանը, թեպետ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարում է, թե դեռ վերջնական որոշում չունեն, բայց արտգործնախարար Միրզոյանը երեկ Շվեդիա է մեկնել։ Բնական է, որ այս իրավիճակում Ալիևի նյարդային կծկումներն ակնհայտ պետք է լինեին։ «Հայաստանը COP-29 համաժողովին հրավիրված երկրների թվում էր։ Կմասնակցի՞, սակայն, այդ երկիրն այս հավաքին, թե՞ ոչ, իրենք պետք է որոշեն»,- Բաքվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

Այդուհանդերձ, փորձագետները չեն բացառում, որ COP29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական էսկալացիայի, իսկ գագաթնաժողովի ձախողումը կարող է նրան մղել նման արկածախնդրության։

Շաքե Ոսկանյան

Երեկոյան ժամերին Երևանում ձյուն կտեղաԱրևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց Սիրիայի նախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից. աղբյուրԻսրայելական բանակը մտել է Սիրիա. մամուլ Աղբատար մեքենայի վարորդն ու աշխատակիցը հայտնաբերել են անգիտակից վիճակում փողոցում ընկած հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԴամասկոսն ընկավ․ վարչապետը հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Չարենցավան տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 20 րոպեԻրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է Սիրիայի նախագահի հետՍպասվում են տեղումներ ձյան տեսքով Հայաստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում Երկար ժամանակով լույս չի լինելու Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Աստանայի ձևաչափի մասնակիցները հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը Կոլումբիայում ձերբակալել են ամենահայտնի մարդասպան կնոջը՝ «Տիկնիկ» մականունով Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Հայ շախմատիստների արդյունքները՝ Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում Իններորդ դասարանցին դասի ժամանակ կոտրել է ուսուցչի քիթը․ ՌԴ Դեկտեմբերի 11-ին և 12-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ. Վահան Կոստանյան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Նիկո՛լ, Լևոնից, Սերժից ու Ելցինից լավ տղա չլինես, տերերդ քեզ տանելու են․ Էդուարդ ՇարմազանովՀերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս. ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել Ինչպես չկորցնել կապը և մտերմությունը երեխաների հետ տեխնոլոգիաների աշխարհում Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո