Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարի թաղում աներոջը դանակահարած փեսան հայտնաբերվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել ու կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում ժամը 10։15-ի սահմաններում, որ Երևանի 103 շտապօգնության 05 բժիշկների խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի դանակահարում» ախտորոշմամբ։

Էրեբունու համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանն է, իսկ ըստ բժիշկների նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են նաև, որ ժամը 09:30-ի սահմաններում Տ. Սարգսյանի և վերջինիս փեսայի՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Երվանդյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Է. Երվանդյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Տ. Սարգսյանին:

Նշված տեղեկությունը Էրեբունու համայնքային ոստիկանությունից փոխանցում է նաև ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժին, և քրեական ու համայնքային ոստիկանության համագործակցության արդյունքում, տաք հետքերով, Սայաթ-Նովա պողոտայում ոստիկանները հայտնաբերում են Է. Երվանդյանին և տեղափոխում ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիճաբանությանը ներկա են եղել նաև կանայք, ու եթե Էրեբունու համայնքային ոստիկանները օպերատիվ չգործեին, վիրավորների թիվը կհասներ 2-ի կամ 3-ի։ Այդ մասին դեպքի վայրում ասում էին հարևանները, սակայն հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքՆեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն ու «Մինորա» կենտրոնը նոր գործակցություն են սկսում Մարզերում սկի համայնքային տրանսպորտ չկա, մարդիկ տաքսիներից են օգտվում. Ղազարյան Աբսուրդային քաղաքականություն՝ Փաշինյանի կատարմամբ․ Արտակ ԶաքարյանԹուրքիայի ԶՈՒ ինքնաթիռ է վթարի ենթարկվել ադրբեջանա-վրացական սահմանին (տեսանյութ) Դպրոցականը հարձակվել է ավտոբուսի վարորդի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսովԱմիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող «Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդինՀայտնի է երեխայի խնամքի նպաստի, երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացի ժամկետը Ծաղկաձորում բախվել են «Opel»-ն ու «VAZ»-ը. կան տուժածներ