Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանում անցկացվող COP29 համաժողովն առիթ էր Բաքվում պահվող մեր ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին բարձրաձայնելու համար: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ եթե դիտարկենք, թե ինչ ճանապարհ է անցել գերիների վերադարձի հարցը, կտեսնենք, որ այդտեղ թելադրողը եղել է ադրբեջանական կողմը:
 
«Կնքվեց եռակողմ հայտարարությունը, պետք է գերիները «բոլորը բոլորի դիմաց» վերադարձվեին: Այդպես չեղավ: Բաքուն ասում է, որ գերիները, որոնց իրենք չեն վերադարձնում, գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո: Բայց այդպես չէ, կան մարդիկ, որոնք գերեվարվել են պատերազմի ընթացքում: Ալ յոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել են հոկտեմբերին, դատապարտվել են ազատազրկման, քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, իրենք «ռազմական հանցագործներ» են, իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կտտանքներ են կիրառել և այլն: Բայց եռակողմ հայտարարությունը չէր ասում, որ կա գերիների տարբերակում, «բոլորը բոլորի դիմաց» պետք է վերադառնային տուն: Երբ իշխանությունը փոխվի, երևի «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին, որ ում կցանկանան, բաց կթողնեն, ում չեն ցանկանա՝ չեն թողնի: Տրամաբանական պատասխան այս հարցին չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:
 
Վերհիշում է՝ երբ անցած տարի Ադրբեջանն «ազատ արձակեց» գյումրեցի գերիներին, դա եղավ հենց Ադրբեջանի պայմանով, որ Հայաստանը կողմ լինի Բաքվում COP29 համաժողովի անցկացմանը: «Պետք է միաձայնությամբ որոշվեր, թե որտեղ է անցկացվելու համաժողովը: Հայաստանն իր վետոյի իրավունքից հրաժարվեց, համաձայնեց, որ միջոցառումն անցկացվի Բաքվում: Բաքվին դա պետք էր, որ ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինչպես է Ադրբեջանը զարգանում, մեղադրանքներ հնչեցնի Հայաստանի հասցեին և, այսպես ասած, Ղարաբաղի հարցը «ջրի»: Այս պայմանով 32 գերի վերադարձավ հայրենիք: Ի դեպ, նրանց գերության մեջ հայտնվելն էլ խիստ անհասկանալի էր: Արայիկ Հարությունյանն ասում էր՝ հայկական քարտեզներն ադրբեջանական քարտեզների հետ չէին համապատասխանում, Խծաբերդի կողմերում տղաներին գերի վերցրեցին: Նրանց տարան այնտեղ, ադրբեջանցիներն ասացին՝ չէ, սա մեր տարածքն է, գերի վերցրեցին: Նրանք նույնիսկ պատերազմական գործողությունների չէին մասնակցում, «անմեղ գերիներ» էին, որոնք վերջին պահին՝ պատերազմից հետո բերվեցին մի տեղ, որը հայկական կողմը մտածում էր՝ իրենն է, ադրբեջանցիներն ասում էին՝ ոչ, մերն է, ու գերի վերցրեցին տղաներին: Էլի ինչ-որ կապրիզի, առանց հիմքի գործողության հետ գործ ունենք»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Ընդգծում է՝ այս փուլում, բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, Բաքվում էլի գերիներ ունենք: «Մարդիկ կան, որոնց արդեն դատել են ամենատարբեր մեղադրանքներով: Բաքվի քմահաճույքն է, կցանկանան՝ կհամարեն գերի, կցանկանան՝ կհամարեն հանցագործ:Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը: Նա պաշտոնապես չի բարձրացնում գերիների հարցը, փորձում է բոլորին համոզել, որ ինքը չի բարձրացնում, բայց «տակից» ինչ-որ աշխատանք են անում, և դրսից ինչ-որ ուժեր բարձրացնում են այդ հարցը: Եթե վախենում են Ադրբեջանի ինչ-ինչ ռեակցիաներից, կարող են դիվանագիտական տարբերակներով այս հարցերի մասին խոսել, այն պետք է լինի մեր օրակարգում, և պարբերաբար այս մասին խոսվի, որպեսզի աշխարհն իմանա, որ շահագրգռվածություն կա: Վերջերս մի արտահոսք եղավ, որն իշխանությունները չհերքեցին: Կազանում, երբ հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը, գերիների հարցը բարձրացվել է: Ալիևը Փաշինյանին հեգնանքով հարցրել է՝ բա Ռուբեն Վարդանյանի հարցը ինչո՞ւ չեք դնում, Փաշինյանն արձագանքել է՝ չենք դնում, որովհետև գիտենք, որ բաց չեք թողնի: Ալիևն էլ իր հերթին ասել է՝ ուրիշ երկրից դնում են, ակնարկելով Ռուսաստանին: Հայաստանի իշխանությունը պետք է հանրայնորեն հստակ դիրքորոշում արտահայտի, որ մնացածին էլ հեշտ լինի պաշտպանել այդ հարցը: Խորհրդարանում օրերս չընդունեցին գերիների հարցով հայտարարությունը: Զավեշտալի մեղադրանքներ էին հնչում: Ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց` ընդդիմությանը մեղադրում են, որ նա չի ուզում գերիների հարցը լուծվի այն պարագայում, երբ ընդդիմադիր պատգամավորի՝ Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Դավիթ Մանուկյանը, գերեվարված է»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:
 
Գործող իշխանությունների տարբեր հայտարարություններ ոչ այնքան զարմացնում են, որքան զգացողություն փոխանցում, թե որքան դժվար է լինելու իշխանափոխությունից հետո իրադարձությունների անիվը հետ պտտել և հօգուտ մեր պետության ինչ-որ բան անել: Արտաքին քաղաքականությունը ձևավորող գերատեսչության ղեկավարն ասում է՝ Արցախյան հիմնահարցը, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր օրակարգի առաջնահերթություններից չեն: «Երբ իշխանությունը փոխվեց, այդ ամբողջը հետ պտտելը շատ դժվար է լինելու, հաջորդ իշխանությունը շատ մեծ խնդիրների է բախվելու: Այս իշխանություններին բնորոշ մի բան կա այս խաղաղասեր ձևանալու պրոցեսի մեջ՝ իրենց խոսքերը չեն ընտրում: Դա երևի Նիկոլ Փաշինյանից անցել է բոլորին: Ինչ-որ բան են ասում, հետո փոշմանում են, կես քայլ այս ու այն կողմ են անում: Ազգային ժողովում արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը մի քիչ սրբագրեց Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ իբր նա նկատի է ունեցել, որ այս պահին այդ հարցերն առաջնահերթ չեն, այլ ոչ թե ընդհանրապես չկան:
 
Իշխանությունները դեմ չեն, որ այս հարցերով զբաղվի Սփյուռքը, բայց այնպես զբաղվի, որ իրենց վրա ստվեր չընկնի, օրինակ՝ Էրդողանի հետ խոսելիս ասեն, որ իրենք որևէ բանի հետ կապ չունեն, դաշնակները և մյուսներն են բարձրացնում այդ հարցերը: Սփյուռքում այս հարցերով զբաղվող հին կառույցները հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպիսի դիրքորոշում ունի իշխանությունը և նմանատիպ հայտարարություններից թևաթափ չեն լինի ու կշարունակեն այս հարցերը բարձրացնել: Բայց, իհարկե, այդ ամբողջը մթնոլորտ է ստեղծում և ազդում է մարդկանց վրա ու անհետևանք չի մնում: Մարդկանց մեջ հոգեբանություն է ձևավորվում, փոփոխություններ են կատարվում, հետո դժվար է լինելու այդ ամենը վերականգնել, երբ ոտքի կանգնենք:
 
Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ Հայաստանն այս բոլոր հարցերը բարձրացնում էր, մի քանի անգամ ավելի ապահով վիճակում էր, քան հիմա, երբ ոչ մի հարց չի բարձրացնում, ասում է՝ ամենախաղաղասերն եմ: Հայաստանի դիրքերն ամենաուժեղն են եղել այն ժամանակ, երբ կոնկրետ հարցադրումներ են եղել թե՛ Ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում: Այն ժամանակ դաշնակիցներ ենք ունեցել: Իսկ հիմա, երբ ոչ մեկից ոչինչ չես պահանջում, դաշնակիցն ի՞նչն ես անում, նա ի՞նչը պաշտպանի: «Խաղաղության օրակա՞րգը», որը Նիկոլ Փաշինյանը բոլորին ցույց է տալիս, չգիտես էլ, թե ինչու: Ասենք, Սլովակիայի վարչապետն ի՞նչ գործ ունի այս ամենի հետ: Ամեն ինչ շոուի է վերածվել ու ձևի, բովանդակություն չկա: «Նախկինները» չասելով իրագործում էին «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարը, իսկ Նիկոլն արեց հակառակը՝ սկսեց խոսել, բայց արդյունքն էլ տեսանք, թե ինչ եղավ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Աստանայի ձևաչափի մասնակիցները հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Կոտայքի մարզի Արզնու կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 102-ամյա կինը և 100-ամյա տղամարդը գերազանցել են ամենատարեց նորապսակների համաշխարհային ռեկորդը Կոլումբիայում ձերբակալել են ամենահայտնի մարդասպան կնոջը՝ «Տիկնիկ» մականունով Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Հայ շախմատիստների արդյունքները՝ Դոհայում ընթացող միջազգային մրցաշարում Իններորդ դասարանցին դասի ժամանակ կոտրել է ուսուցչի քիթը․ ՌԴ Դեկտեմբերի 11-ին և 12-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ. Վահան Կոստանյան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Նիկո՛լ, Լևոնից, Սերժից ու Ելցինից լավ տղա չլինես, տերերդ քեզ տանելու են․ Էդուարդ ՇարմազանովՀերիք է, որ դու կաս, չեմ փոխի քեզ հետ աշխարհը այս. ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Նազիկ Ավդալյանը անկեղծ հրապարակում է արել Ինչպես չկորցնել կապը և մտերմությունը երեխաների հետ տեխնոլոգիաների աշխարհում Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Դսեղ գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը