Երևան, 07.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bbc.com-ը «Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության» վերնագրով հոդվածում գրում է, որ չորս տարի առաջ ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որին զոհ գնաց գրեթե 7000 մարդ։ Ադրբեջանական ռազմական գործողության արդյունքում հայերը փախան Լեռնային Ղարաբաղից։ Հաղթողն ու հաղթվածը փոխեցին տեղերը և սկսեցին արագացված տեմպերով նախապատրաստվել խաղաղության: Բայց երկու երկրների միջև մնում են անհաշտ տարաձայնություններ, ինչի մասին զգուշացրել են այն փորձագետներն ու ակտիվիստները, որոնք տարիներ շարունակ փորձել են ընդհանուր լեզու գտնել: Սակայն Իլհամ Ալիևի վարչակազմը և Նիկոլ Փաշինյանի գրասենյակը գաղտնի են պահում խաղաղության բանակցությունների մանրամասները և չեն խորհրդակցում իրենց երկրների քաղաքացիական հասարակությունների հետ:
 
Ադրբեջանում ակտիվիստներին ձերբակալում են հայերի հետ նամակագրության և հանդիպումների համար։ Հայաստանում էլ խաղաղության հավատարիմ կողմնակիցները մնում են մեկուսացված և փոքրամասնության մեջ: 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և դրան հաջորդած սրացումների ժամանակ ադրբեջանցի ակտիվիստների նոր սերունդն իր մասին բարձր հայտարարեց սոցիալական ցանցերում, այդ թվում՝ անգլերենով։ Նրանք սերտ շփվում էին հայ երիտասարդների հետ, միասին մասնակցում էին փոդքասթներին և Instagram-ի Lives-ին, վիճում և պայմանավորվում միմյանց հետ X-ում (Twitter), ելույթներ ունենում սեմինարներում և համատեղ հոդվածներ հրապարակում լրատվամիջոցներում: Այդ ամենն էլ գրավեց իշխանությունների ուշադրությունը, որի արդյունքում, օրինակ՝ ձերբակալվեց ոչ միայն Բահրուզ Սամեդովը, այլ նաև բռնաճնշումներ եղան այլ ակտիվիստների ու անկախ լրագրողների վրա։
 
Վիեննայի Կենտրոնական Եվրոպայի համալսարանի հայազգի օսմանագետ Ֆլորա ՂազարյանԱբդինը ներգրավված է եղել այդ ծրագրերում: Նա ասում է, որ Սամեդովի ձերբակալությունից հետո հանդիպումներն ու քննարկումները ժամանակավորապես դադարեցվեցին՝ ադրբեջանցի մասնակիցներին չբացահայտելու համար։ Հիմա իրենց ազատությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներից ելնելով՝ երիտասարդները թողնում են պացիֆիստական նախաձեռնությունները, քանի որ նրանք չեն զգում հետաքրքրություն հասարակության կողմից և հոգնել են: Նարմինան (անունը փոխվել է անվտանգության նկատառումներով) 15 տարի մասնակցել է ադրբեջանական կողմի խաղաղապահպան ծրագրերին, սակայն Բահրուզ Սամեդովի ձերբակալությունից հետո լքել է դրանք։ Դա կապված է նաև ոչ կառավարական կազմակերպություններում աշխատելու առումով հիասթափությունների հետ, քանի որ կախվածությունը դրամաշնորհներից և դոնորներից նշանակում է, որ հաշվետվությունները երբեմն ավելի շատ ժամանակ են պահանջում, քան իրական աշխատանքը:
 
«Կարելի է ռիսկի դիմել, եթե այդ ռիսկերն ինչ-որ իմաստ ունենան, բայց պարզապես թղթաբանություն անելու համար որպես հայրենիքի դավաճան դատվելը ռացիոնալ չէ»,- բացատրել է Նարմինան: Այդ միջավայրում շատերն են գիտակցում, որ խաղաղապահպան նախաձեռնությունները հիմնված են ոչ թե հանրային պահանջի, այլ եվրոպական կառույցների դրամաշնորհների վրա: Գերմանացի ակտիվիստ Օլիվեր Մյունսթերը ցանկանում էր փոխել դա և խաղաղապահպանությունը դարձնել զվարճալի ու գրավիչ: Կլոր սեղաններ անելու փոխարեն նա ստեղծել է «Տոլմայի օրագրեր» կատակերգական սերիալը Ադրբեջանի և Հայաստանի ուսանողների մասին, ովքեր ստիպված են ապրել Բեռլինի նույն բնակարանում։
 
Մյունսթերը կարծում է, որ երկու երկրում էլ մարդիկ խաղաղություն են ուզում. «Հայաստանում, որովհետև այլընտրանքը կարող է կործանարար լինել, և Ադրբեջանում, որովհետև Ղարաբաղի դառը վերքը բուժվել է»: Բայց գերմանացի ակտիվիստը նաև պարզել է, որ շատ դժվար է այդ մասին հրապարակավ խոսելը։ Մինչ Ադրբեջանում իշխանության քննադատները բանտարկության են ենթարկվում, Հայաստանում ենթարկվում են հասարակական ճնշման։ «Խաղաղություն բառը շատ հայերի համար ունի բացասական նշանակություն, քանի որ այն կապված է Իլհամ Ալիևի կողմից խաղաղության թելադրանքն ընդունելու հետ, - ասել է Մունսթերը,- ակտիվիստները, որոնք բացահայտորեն արտահայտում են իրենց տեսակետները խաղաղության վերաբերյալ, կարող են բախվել հրապարակային կամ նույնիսկ անձնական բացասական արձագանքի դյուրահավատ լինելու, իսկ վատագույն դեպքում՝ Ադրբեջանի ծրագրերը խթանելու մեղադրանքով»։
 
Երկար ժամանակ հակամարտող կողմերի մեջ կար ըմբռնում, որ առաջնորդները պետք է համաձայնության գան, իսկ հետո հասարակական կազմակերպությունները գան ու դա վաճառեն հասարակություններին։ 2020 թվականի պատերազմից հետո հասարակության մեջ քննարկման հնարավորություն կար, սակայն Ադրբեջանում վերջին ձերբակալություններից հետո այն կրկին անհետացել է։ Այն, ինչ հիմա կատարվում է, պարտադրված խաղաղության գործընթաց է, որը ծառայում է էլիտաների շահերին, այլ ոչ թե ողջ հասարակությանը: Խաղաղության հեռանկարները երերուն են թվում նույնիսկ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին, որը խոստացել է կենտրոնանալ ԱՄՆ-ի ներքին խնդիրների վրա։ Ղարաբաղում 2020 թվականի պատերազմը տեղի ունեցավ Թրամփի առաջին նախագահության ժամանակ, և Միացյալ Նահանգները հեռու մնաց հակամարտությունից։
 
Հրադադարի մասին համաձայնագիրը կազմվեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողմից և ապահովվեց Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմամբ։ Ջո Բայդենի վարչակազմը, չնայած ուկրաինական պատերազմին, փորձեց ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական գործընթացում։ Բայց հիմա Ամերիկայի հնարավոր շրջադարձը դեպի մեկուսացում անհանգստացնում է հետխորհրդային երկրներին, ներառյալ Կիևին: Բեռլինի Անկախ սոցիալական հետազոտությունների կենտրոնի սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևը կարծում է, որ դա միակ զուգահեռը չէ Ռուս-ուկրաինական պատերազմի և Ղարաբաղյան հակամարտության միջև։
 
«Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկով խաղաղության գաղափարը և դրան հասնելու համար փոխզիջումների որոնումը չափազանց անհավանական դարձան, և խաղաղության ցանկացած կոչ ճանաչվում է որպես Պուտինի դիրքորոշման աջակցություն,- ասել է նա,- մարտի դաշտում հաղթանակն է համարվում խաղաղության հասնելու միակ մեթոդ»։ Ռումյանցևը, սակայն, կարծում է, որ ամենևին էլ խաղաղության նախաբանը պատերազմը չէ։ «Խաղաղության հասնելը միշտ պահանջում է մեծ աշխատանք և հաստատակամություն, և այդ աշխատանքի մեծ մասը վերաբերում է պատերազմական վերքերի հաղթահարմանը»,ասել է նա։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Եգորյանի հաղթանակը՝ 5:0 Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու համար Մեծ մարդ, Մեծ բժիշկ, Մեծ Հայրենասեր...Լույսերի մեջ լինես, Բժիշկ ջան. Հրանտ Թոխատյան Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ Անսպասելի էվոլյուցիա. շների ուղեղը մեծանում է՝ ընտելացման դասական տեսություններին հակառակ «Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին»՝ 5:3 Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Երևանի քաղաքապետարանը հրավիրում է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՀաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ ԵՄ-ը 120 մլն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի սոցցանցը․ ԱՄՆ-ը արձագանքել է Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Իշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցել«40 անց եմ, բայց դա չի նշանակում, որ ծեր եմ ու ոչ մի բանի պետք չեմ». Ռաֆայել ԵրանոսյանԱրդարությունը հաղթելու է, և իրենք արդարացված դուրս են գալու. Ամենայն Հայոց Կաթողիկոս Եգիպտոսը կոչ է արել շտապ միջազգային ուժեր տեղակայել Գազայի հատվածում Վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ հնչել են կրակոցներ Հատնի է` երբ ու որտեղ տեղի կունենան Արտավազդ Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում Նրա թողած ավանդը բժիշկների տարբեր սերունդների համար դեռ երկար կմնա. նախարար Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը». Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևեին Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՄենք վերահաստատում ենք մեր ուխտն առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և անվերապահ հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող քահանաներ Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կա 4 տուժած