Երևան, 16.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված՝ կարկառուն քպականներից մեկը, որ պատանեկան տարիքում, իր ասելով, արտասվել է, երբ լսել է «Կիլիկիա» երգը, հայտարարեց, թե հասունանալով՝ հասկացել է, որ Կիլիկիան՝ ուր, ինքն՝ ուր: Ու, առհասարակ, Կիլիկիան այդ քպական կարկառունի, առհասարակ, որևէ քպականի համար պատմական հայրենիք չէ, «ուրիշի հող» է, որտեղ «մի քանի հոգի գնացել են խոպան»: Կարծում ենք՝ արժե գնահատել քպական կարկառունի անկեղծ ցինիզմը: Չնայած, այդ հարցում նրանց առաջնորդը մրցակցությունից դուրս է: Վերջինս խոստովանեց, որ իրեն հունից հանում է (թեպետ, այդ ե՞րբ է նա «հունի մեջ»), երբ 25-30 տարեկան երիտասարդները ոչ միայն հիշում, այլև նշում են իրենց պատմական արմատները:
 
Այսինքն, երբ ասում են, որ սասունցի են, մշեցի են, կարսեցի, իգդիրցի, վանեցի, բիթլիսցի, մուսալեռցի, ալաշկերտցի և այլն, և այդպես շարունակ: Մեր պատմությունն ու ճակատագիրն է այդպիսին, արմատները շատ են, կորուստները՝ ևս: Նա՝ կարկառուն ու ոչ այնքան կարկառուն քպականների առաջնորդը, փաստացի ապազգային ու քայքայիչ որոմ է նետում, որ եթե, օրինակ՝ դիլիջանցին ասում է, որ ինքը արմատներով ալաշկերտցի է կամ վանեցի, այդպիսով նա արմատապես ժխտում է Դիլիջանը, Դիլիջանի գոյությունն իսկ, կարճ ասած՝ «Դիլիջանը կորցնում ենք»: Նրան, որ Ենոքավանից այն կողմ չի կարողանում գնալ՝ իր պապերի կամ նախնիների արմատների փնտրտուքում, առհասարակ որևէ մեկը պետք է հուշի, որ Դիլիջանը համեմատաբար նոր անուն է, իսկ պատմական անվանումը եղել է Հովք: Սա՝ իմիջիայլոց: Բայց գանք Կիլիկիային: Քպականներն, ուրեմն, ասում են, թե՝ իրենք՝ ուր, Կիլիկիան՝ ուր, դա իրենց պատմական հայրենիքը չէ: Սա ասում են նրանք, որ մի 5-6 տարի առաջ գնում, նուռն ափերի մեջ նկարվում էին ու գրում. «Աղդամն իմ հայրենիքն է»:
 
Հիմա, իհարկե, որ ահեղ դատաստանով էլ սպառնան, նման բան ոչ միայն չեն անի, այլև չեն համարձակվի Արցախ բառն արտասանել անգամ: Ընդհանրապես, ինչ-որ տեղ իրենք ճիշտ են ասում: Այն իմաստով, որ եթե իրենց մնա, ապա ո՛չ Մեծ Հայք է եղել, ո՛չ Հայկ Նահապետ է եղել, ո՛չ Արարատյան թագավորություն է եղել, ո՛չ Տիգրան Մեծ արքա: Ո՛չ Վանն է հայկական, ո՛չ էլ՝ Սիփանը, ո՛չ Մուշը, ո՛չ էլ՝ Կարինը, ո՛չ Սիսը, ո՛չ էլ՝ մնացածը: Ու, առհասարակ, ըստ քպիզմի «տեսության», հայերը երբեք ոչ մի բան չեն ունեցել՝ ո՛չ տերություն, ո՛չ արքաներ, ո՛չ արքայական դինաստիաներ, տո՛ ո՛չ էլ՝ պատմություն ու մշակույթ: Կարող են ասել՝ գրեր էլ չենք ունեցել, որովհետև գրերի գյուտն արել է Մեսրոպ Մաշտոցը, ով Տարոնից էր, իսկ դա քպականների համար Հայրենիք չէ: Նիկոլական «տեսության» համաձայն, Հայրենիք ասվածն ընդամենը Փաշինյանի՝ լոբզիկով կտրած ՀՀ քարտեզի կտորն է ու... վերջ: Այսինքն, սրանց ասելով՝ կարսեցու ժառանգները չպիտի հիշեն, որ իրենք կարսեցի են, նախիջևանցիները չպիտի հիշեն, որ նախիջևանցի են, գանձակեցիները չպիտի հիշեն, որ գանձակեցի են, արծվաշենցիները պիտի մոռանան, որ արծվաշենցի են, դե՝ արցախցիներն ընդհանրապես ոչ միայն պիտի մոռանան, որ արցախցի են, այլև քպական իշխանության ու Նիկոլ Փաշինյանի համար անձնական թշնամի են:
 
Կարճ ասած՝ ով իր նախնիներին, իր արմատները չի ուրանում, իր պատմական հիշողությունը պահպանում ու փոխանցում է, նա փաշինյանական ռեժիմի թշնամին է: Իսկ քանի որ, անկախ ամեն ինչից, հայության 99 տոկոսը պահպանում է պատմական հիշողությունը, ուրեմն... հետևությունն ինքներդ արեք: Ու այստեղ հարց է ծագում: Եվ իսկապես, ՔՊ-ն ու քպականներ ո՜ւր, Կիլիկիան՝ ո՜ւր: Արևմտյան Հայաստանն ո՜ւր, պատմական Հայաստանն՝ ո՜ւր, Արցախն՝ ո՜ւր: Տո, որ ավելի «խորասուզվենք», ընդհանրապես՝ Հայաստանն ո՜ւր, դուք՝ ո՜ւր: Դուք ինչո՞վ կամ ինչքանո՞վ կապ ունեք Հայաստանի ու հայության հետ: Նրանով, որ ձեր անձնագրերում ազգության դիմաց գրված է՝ հա՞յ, միայն ազգանվան վերջավորությա՞մբ կապ ունեք, թե՞ նրանով, որ ՀՀ պետական պաշտոններ եք զբաղեցնում ու պարգևավճարվում՝ ազգի ու պետության համար ոչինչ չանելու, ավելին՝ պետության ու ժողովրդի դեմ ինչ ասես՝ անելու համար:
 
Փաշինյանն ասում է, փաստորեն, որ Վանը, Մուշը, Սասունը, Վասպուրականը, Ալաշկերտը, Կարինը, Իգդիրը, Սուրմալուն, Կիլիկիան հայերի հայրենիքը չեն: Իրենց գործունեության հետևանքով՝ իրենք արդեն ասում են, որ Արցախն էլ հայերի հայրենիքը չի: Ու եթե հանկարծ որևէ մեկը ասի, որ ինքը Ստեփանակերտից է կամ շուշեցի է, հադրութցի է կամ մարտակերտցի, ճարտարցի է կամ քարինտակցի, ապա Փաշինյանը կհրամայի անհապաղ կալանավորել ու արտահանձնել իր սիրելի գործընկեր Ալիևին՝ Բաքվի բանտերը նետելու համար: Դե, Կիրանցի, Ոսկեպարի տարածքներն էլ իրենց համար թշնամապատկան էին, դրա պատճառով էլ, մարդկանց բերետավորների միջոցով ծեծուջարդի ենթարկելով, Հայաստանի հողերը, հայ մարդկանց արյան գնով ազատագրված ու տասնամյակներով պաշտպանված հողերը նվիրեցին թշնամուն: Փաշինյանական «թեզն», իհարկե, չափազանց խախուտ է, ինչպես ցանկացած քպական «թեզ»: Ասում է, որ եթե մարդը հիշում է իր պատմական հայրենիքը, ապա նա կորստի է մատնում իր ծննդավայրը կամ ներկայիս բնակավայրը: Արևել յան Հայաստանի այս հատվածը, որ հիմա կոչվում է Հայաստանի Հանրապետություն, վերջին ապաստան դարձավ Թուրքիայի կողմից ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված հարյուր հազարավոր հայերի համար: Անկախ այն բանից, թե այդ պահին (ասենք՝ 1913 թ. դրությամբ) քանի հազար հայություն կար Արևել յան Հայաստանում, այն հազարամյակներ ի վեր եղել է Հայաստանի անքակտելի մասը: Եվ 1915-21 թվականներին, ինչպես ասացինք, վերջին ապաստանն է դարձել կոտորածներից ու բնաջնջումից մազապուրծ հարյուր հազարավոր վանեցիների, իգդիրցիների, մշեցիների, կարինցիների, սասունցիների, ալաշկերտցիների և մյուսների համար:
 
Մարդիկ միշտ պահել են իրենց արմատներն ու պատմական հիշողությունը: Ու, գիտեք, դա ոչ մի կերպ չի խանգարել, որ ծաղկեցնեն, շենացնեն Կապանն ու Վանաձորը, Գյումրին ու Երևանը, Աբովյանն ու Թալինը, Սևանն ու Գավառը: Ոչ թե կորցրել, այլ հզորացրել էին այնքան, որ արդեն 1988-91 և 1991-94 թվականներին այդ՝ Հայրենիք ու պատմություն չուրացող հայերի սերունդները ոտքի կանգնեցին ու պաշտպանեցին հազարամյակներով հայկական Արցախը, երբ նրա վրա հարձակվեց թշնամին: Ու պատմության վերջին մի քանի հարյուրամյակի մեջ առաջին անգամ հայությունը ոչ թե Հայրենիքից էլի մի կտոր կորցրեց, այլ հետ նվաճեց: Դա Նիկոլ Փաշինյանի ու նիկոլփաշինյանների համար սաստիկ անարդար ու սխալ բան էր, իրենք ատելով ատում էին մեր ազգի հաղթանակները: Ու ատում են Հայոց պատմությունն էլ, Հայաստանն էլ, մեր Եկեղեցին էլ, մեր հավտքն ու լեզուն էլ: Ամեն ազգայինը: Ու հա, իսկապես էլ. դուք՝ ո՜ւր, Հայաստանն՝ ո՜ւր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»Ռոբերտ Արզումանյանը՝ Ռոմարիոյի, Դունգայի և Լամի կողքին. The Guardian-ը ընտրում է 2025 թ. աշխարհի լավագույններին Դեղատան պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Վարդենիսի տարածաշրջանում տեղում է ձյուն. Վարդենյաց լեռնանցքում բուք է Աշխարհի 10 ամենաերկար թունելները Տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնական ընդունելություն Գազ չի լինելու Սալմոնելա, E. coli․ վտանգավոր մանրէներ է հայտնաբերվել շուկայում տարածված պելմենիների մեջ Իրանն ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին»․ Ալի Աքբար Վելայաթի Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Էյնշտեյնը կրկին ճիշտ է. Աստղագետները գտել են սև անցք, որը «քաշում» է տարածություն-ժամանակն իր հետևից Կադիրովը դժգոհ է Վրաստանից Թուրքիայում անօդաչու թռչող սարք է խոցվել Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը Զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը․ ամփոփվել են ՀԱՊԿ երեք տարիները Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Իրանում Հայաստանի դեսպանը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումները Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում Ինչ է առաջարկել Վաշինգտոնը՝ Կիևին․ Reuters Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրների 90%-ը լուծված է. ԱՄՆ պաշտոնյա Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել․ ԱԳՆ Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիր«Մոսկվայում ավելի լավ է»․ Գարիկ Մարտիրոսյանը բացատրել է՝ ինչու չի ցանկացել ապրել ԱՄՆ–ում Բանակցություններում գրանցվել է իրական առաջընթաց․ հուսով ենք՝ օրվա վերջում կհասնենք համաձայնության․ Ումերով Ինչո՞ւ է Հայաստանն օգնություն խնդրել ԵՄ–ից. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Անցած շաբաթ հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ Լյուքսեմբուրգում Միրզոյանը կհանդիպի Քսավյե Բետելի հետ Հաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Դեկտեմբերի 16-ին և 17-ին ջուր չի լինելու Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Ավտովթար` Երևանում. կա վիրավոր 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ Շվեդիայի ԱԳ նախարարը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ Մախաչևը խոսել է Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Փարիզում չեղարկվել է ամանորյա համերգը Էքսկուրսիա Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում Աշտարակում․ դպրոցականները ծանոթացան գրողի մշակութային ժառանգությանըՍանկտ Պետերբուրգ քաղաքի ջրանցքներում «սնեժուրա» երևույթն է ֆիքսվել (տեսանյութ) Կոտայքում «Mercedes»-ը վրաերթի ենթարկել մրգավաճառի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Արագածոտնի թեմը դատապարտել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի երկարաձգման որոշումը Արտակարգ դեպք, «Ավշարի գինու գործարան»-ից 18-ամյա տղա է «աջ նախաբազկի ջնջխված, սալջարդ վերք » ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Բուժքույրը տասնյակ հիվանդների վարակել է ՄԻԱՎ-ով և հեպատիտով«Լիվերպուլի» լեգենդը լուրջ առողջական խնդիրներով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը ԵՄ յոթ երկիր դեմ է ռուսական ակտիվների բռնագրավմանը. Euroactive