Երևան, 19.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես հարուստների ու վանականների գլխարկը դարձավ ամենօրյա հագուստի տարր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կապյուշոնը հագուստի տարր է. դա ծալովի գլխադիր է, որը կարվում կամ ամրացվում է հագուստի օձիքին։ Բառի ստուգաբանությունը կապված է ֆրանսերեն cappuchon և լատիներեն caputium բառերի հետ, որոնք թարգմանվում են որպես վանականի գլխարկ։ Հնում կար հագուստի այնպիսի տեսակ, ինչպիսին շապն էր՝ կիսաշրջանաձև կամ կլոր թիկնոցը, որն իր կառուցվածքով և ֆունկցիոնալությամբ նման էր ժամանակակից անձրևանոցին: Այն ժամանակներում շատ ուխտավորներ և ճանապարհորդներ կային, և նման թիկնոցը հիանալի փրկություն էր ցրտից, քամուց և այլ վատ եղանակային պայմաններից: Այն կարված էր հաստ գործվածքից, ուներ առջևի կտրվածք, իսկ հետևի մասում՝ գլխանոց։
 
Թիկնոցը մեծ չափսերով էր պատրաստված և առօրյա կյանքում ոչնչով զարդարված չէր։ Հետո միջնադարում առաջ եկավ շապ կրելու արգելք, և հրեաներին, բորոտներին ու սեռական ծառայություններ մատուցող կանանց արգելված էր դա կրել։ Թանկարժեք զարդարված շապ կրելու իրավունք ունեին միայն հոգևորականները և իշխող դինաստիայի ներկայացուցիչները։ Արդյունքում կապյուշոնների տարածման գործում իրենց ներդրումն են ունեցել հենց տիրող դինաստիաները։ Դրանք հատկապես լայն տարածում են գտել 5-8-րդ դարերի Մերովինգների ժամանակներում և 14-17-րդ դարերի Վալուա դինաստիայի ժամանակ։ Սպիտակ, թանկարժեք զարդարված գլխադիրներ իրավունք ունեին կրելու միայն իշխող անձինք: Մյուսների համար թույլատրվում էր կարմիր, մանուշակագույն և կապույտ գույները։ Բացի դա, որքան մեծ էր նման գլխազարդի չափը, այնքան բարձր էր տիրոջ հարստությունն ու աստիճանը։
 
Կապյուշոնը օգտագործվել է նաև որպես սգո հագուստի տարր։ Մինչև սգո հագուստի դասին կանոնակարգվելը, մարդիկ պարզապես ընտրում էին ավելի մուգ գույների հագուստներ, իսկ կապյուշոնը ոչ թե քաշում էին գլխին, այլ ուղղակի գցում պարանոցին։ Պատմական ամենավառ դրվագներից մեկը կապված է կապյուշոնի օգտագործման հետ՝ որպես վանական հագուստի տարր: Եկեղեցու համար կապյուշոնը աշխարհից, ոգուց և մտքերից հրաժարվելու խորհրդանիշ էր: Դա շագանակագույն էր և ուներ սուր ծայր։ Այդ սուր ծայրով գլխադիրների շնորհիվ 1527 թվականին Իտալիայում հիմնադրված վանականների ուղղություններից մեկը կոչվել է Փոքր Կապուչինների վանականների օրդեն։ Ժամանակակից աշխարհում կապյուշոնն ամենուր է: Այն կրելու միջնադարյան սահմանափակումներն արդեն չկան։ Այն կարող է ներկա լինել ամենուր՝ շապիկների, սպորտային վերնաշապիկների, բաճկոնների և այլնի վրա։
 
21-րդ դարի սկզբին այն մտել է երեկոյան, ռոմանտիկ և հարսանեկան զգեստների մեջ։ Մեր օրերում կապյուշոնը երիտասարդական ոճի կարևոր տարր է, և այն հաճախ օգտագործվում է գլխարկի փոխարեն։ Բանն այն է, որ կապյուշոնն ունի արտաքին աշխարհից և եղանակային անբարենպաստ պայմաններից պաշտպանվածության զգացում հաղորդելու յուրահատուկ հատկանիշ:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Աշխարհում վարելահողերի մինչև 17%-ն աղտոտված է ծանր մետաղներով. մոտ 1,4 միլիարդ մարդ ապրում է վտանգի տակ Քաղաքացիություն չունեցող անձինք կարող են իրավունք ունենալ ծառայելու ռուսական բանակում «Մայր լինելն ամենագեղեցիկ ու ամենադժվար ճանապարհներից մեկն է». Հասմիկ Խոջյանը դստեր հետ ֆոտոշարք է հրապարակել Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից 3-ամյա դստեր աչքի առաջ կնոջ սարսափելի սպանությունը բացահայտվել է ավելի քան 50 տարի անց՝ նոր թեստի շնորհիվ Լույս չի լինելու․ հասցեներ Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում Հայտնի են «Երկու աստղ» նախագծի մասնակիցները ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից. Թաթոյան 20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավըՀաստատվել են բուհերի 2025-26 ուսումնական տարվա ընդունելության տեղերը Դեմքեր և դեպքեր․ Շիրվանզադեի կյանքի սիրելի և չսիրելի մարդիկ, կյանքի հետաքրքիր պատմությունները Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը ստացել է դրական եզրակացություն, քվեարկությունը ապրիլի 22-ին է «Այնպես էի լարվում ու հուզվում գլխավոր փորձի ժամանակ, մանավանդ, երբ հայրս ամենանաշատը ինձ վրա էր բարկանում». Մանե Գրիգորյան Տիեզերքի կրակե վիշապը. հայտնաբերվել է Ծիր Կաթինի կրկնօրինակը 36 ժամ ջուր չի լինելու Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն ՌԴ-ում լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Գալուզինի հետ Դերասաններ Մկոն ու Մարջանը հանդես կգան մեկ բեմում. «Սեր ու նարինջներ» են խոստանումԵրևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ Գործարար աշխատաժողովի մասնակցիների հետ այցելել ենք Կիրանց. Փաշինյան Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ. մանրամասներ Իսրայելի պաշտպանության նախարարը խոստացել է «ամեն ինչ անել», որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա 7 տարեկանում ինքս էի խնդրում, ասում էի՝ ուզում եմ ֆուտբոլ խաղալ, գրանցեք ինձ, ինձ դուր էր գալիս դաշտում խաղալ, գոլ խփել․ Ռոման Բերեզովսկի Ողբերգական դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը Նահատակված հերոսի հորը՝ Գարիկ Գալեյանին, ապօրինաբար պահում են անազատության մեջ Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս 17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով բախվել է ծառերին և կողաշրջվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավոր Նարեկ Գաբրիելյանը նոր պաշտոն ունի Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա Նիկոլի կառավարչության ընթացքում՝ 44-օրյա պատերազմում, երկօրյա պատերազմում, ինչպես նաև Արցախի դեմ մեկօրյա լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ հայ ժողովուրդը, տարբեր հաշվարկներով տվել է շուրջ 5100 զոհ. Արտակ Զաքարյան30 տարեկան երիտասարդին բուժքույրը կոկային է հյուրասիրել․ թմրամոլների դժոխքըԱդրբեջանի պետական հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Դիանա Գրիգորյանը` Ստեփան Ղամբարյանի հետ սիրավեպի մասին Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, ապա համոզված եղեք՝ Արցախը չի մեռնելու․ Թեմակալ առաջնորդի ուղերձը Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության առաջարկը ներառում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացում Ռեփեր Միշոն համերգ է տալու Մասնակցե´ք «ՀայաՔվեի» դիտորդական դասընթացներին, տեր կանգնեք ձեր քվեին. Ավետիք ՉալաբյանՆավթի գինը հինգշաբթի բարձրացել է, և շաբաթն ավարտվել է 5% աճով Ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են արձանագրություններ․ ՆԳՆ խոսնակը՝ փողոցը չթույլատրված հատվածով հատելու դեպքի մասին Ավանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում Ջրանջատում մարզում՝ 36 ժամով Fastex-ն նորարարական PoSA լուծումներով է ներկայացել Փարիզի Blockchain Week-ին