Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ընդունված է համարել, որ Փաշինյանը, մեծ հաշվով, արևմտամետ է: Իրականում այստեղ վիճելի պահ կա՝ պարտադրվածությունն ու «հոգով-սրտով» որևէ ուղղության կողմնակից լինելը տարբեր բաներ են: Ամեն դեպքում առանցքային փաստն այն է, որ թե՛ Փաշինյանն ու իր անմիջական թիմակիցները, թե՛ հատկապես փաշինյանական իշխանության շահերն սպասարկող մի շարք սատելիտային մարդ-կուսակցություններն ու «գրանտային» սնուցմամբ գործող ՀԿ-ներ դիրքավորվում են «ո՛չ Ռուսաստանին, դեպի Եվրամիություն» կարգախոս-հանձնարարականով: Ի դեպ, վերը նշված վիճելիությունը նաև վերջիններիս է վերաբերում. այստեղ էլ շեշտենք, որ այլ բան է դրամաշնորհով որոշակի «գիծ պահելը», այլ բան է անկեղծորեն այդ «գծին» հավատալը:
Երևի նկատեցիք, որ չխոսեցինք երկրի, պետության շահերի մասին: Այս շրջանակների դեպքում դա անիմաստ է: Լավ, վերադառնանք հիմնական հարցին: Եվ ուրեմն, ինչպես նշեցինք, առաջ է տարվում «անպայման դեպի Արևմուտք» թեզը: Գիտեք, տեղյակ եք, որ անգամ «դեպի ԵՄ» հանրաքվեի ստորագրահավաք են նախաձեռնել: Դե, նախաձեռնել՝ նախաձեռնել են: Դրանից դեռ չի հետևում, որ նախ՝ նման հանրաքվե կլինի: Երկրորդն ու ամենից կարևորը՝ թեկուզ մի 20 հատ նման հանրաքվե անեն էլ, դրանից դեռ չի հետևում, որ Եվրամիությունը գրկաբաց ու անհամբեր մեզ է սպասում: Առհասարակ, շատ մեծ հարց է, թե այնտեղ՝ ԵՄ-ում որևէ մեկին սպասո՞ւմ են՝ լինի դա արնաշաղախ արված Ուկրաինան, իր գլխի ճարը տեսնող Վրաստանը, թե՞ գոյաբանական սպառնալիքների մեջ ինքզինքը նետած Հայաստանը: Ի վերջո, ԵՄ-ն «ռեզինից» չէ:
Սակայն այստեղ կան առավել հետաքրքրաշարժ նրբերանգներ, որոնք այնքան էլ լայնորեն ու հաճախակի չեն քննարկվում: Եվրամիությանն, այսպես ասած, մերձենալու, իսկ փաշինյանական իշխանությունների պարագայում տեղին է ասել՝ քսմսվելու «քաղաքականությունը» ուղեկցվում է բավականին ակտիվ քարոզչությամբ, որի հիմնական «բանալի-բառերն» են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, արդյունավետ կառավարում և այլն: Ավելին, փաշինյանական իշխանությունները թե՛ այս կամ այն «չուտվող» փոփոխությունը հիմնավորելու համար, թե՛ քարոզչական առումով անդադար հղում են անում «եվրոպական փորձին»: Անգամ եթե հանրային սննդի կետերից աղամանները հավաքելու անհեթեթությունն են փորձում հիմնավորել, էլի «եվրոպական փորձն» են մեջտեղ բերում: Իսկ թե որքան են սիրում նույն այդ իշխանություններն ու հատկապես նրանց սատարող «գրանտային» ՀԿ-ներն ու մյուս սատելիտները զանազան «վարկանիշներ» նշել, հանրահայտ է:
Բայց ի՞նչ կա այդ՝ «անպայմանորեն՝ դեպի ԵՄ» շարժի խորքերում: Այդ առումով բավականին ուշագրավ բացահայտումներ են արված Արևելյան գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցում, որի հատկանշական մի շարք մանրամասնությունների վրա, ի մասնավորի, ուշադրություն է հրավիրել քաղաքական պատճառներով հետապնդվող, շինծու մեղադրանքներով կալանավորված, այժմ տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող Արմեն Աշոտյանը: Նա մասնավորապես նկատում է, որ այդ փաստաթուղթը «ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում» (չմոռանանք, որ Արմեն Աշոտյանը բժշկագիտական բարձրագույն կրթություն ունի):
Բարի, իսկ որո՞նք են ասվածը հիմնավորող փաստերը: Ահավասիկ. Արևելյան գործընկերության 2023-ի ինդեքսում Հայաստանը 0,61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով, համապատասխանաբար, Մոլդովային (0,7 միավոր) , Ուկրաինային (0,66 միավոր) և Վրաստանին (0,63 միավոր): Սա արդեն իսկ լավ չէ, մեղմ ասած: Շարունակենք. Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև 2021-ի համեմատ (0,64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև հետընթաց։ Եվրոպական զեկույցը գործնականում «ջրում» է նաև փաշինյանական քարոզչության համապատասխան թեզերը: Զորօրինակ, նշվում է. «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, իսկ «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում՝ 6-ից 4-րդը, «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը՝ զիջելով անգամ Բելառուսին։ Այսինքն, 2021-ի համեմատությամբ Փաշինյանի կառավարած Հայաստանը հետընթացի մեջ է թե՛ ժողովրդավարության, թե՛ լավ (արդյունավետ) կառավարման, թե՛ օրենքի գերակայության առումներով, թե՛ Եվրամիության չափանիշներին համահունչ քաղաքականություն վարելու հարցում, թե՛ կայուն զարգացման տեսակետից:
Այստեղ, ինչպես նշվեց, Փաշինյանը զիջում է անգամ իր կողմից այնքան չսիրված Լուկաշենկոյին: Արժե հատուկ ընդգծել, որ սա, այսինքն՝ նշված գնահատականները Հայաստանին տրվել են Փաշինյանի ու նրա հակաժողովրդավարական իշխանության նկատմամբ սիրազեղուն վերաբերմունք ունեցող, Հայաստանում մարդու իրավունքների խայտառակագույն ոտնահարումների վրա փարիսեցիաբար աչք փակող, խաղաղ ցուցարարների նկատմամբ ամենավայրագ ու գազանաբարո հարձակումները արդարացնող Եվրամիության ֆունկցիոներների կողմից: Այսինքն, եթե անգամ Փաշինյանին ամեն կերպ սատարող Եվրամիությունն է նման գնահատականներ տալիս, ապա ահավոր է պատկերացնել բուն իրականությունը: Թեպետ, կներեք, այդտեղ ի՞նչ կա պատկերացնելու: Մենք բոլորս ապրո՛ւմ ենք այդ խայտառակ իրականության մեջ:
Հա, ու կարծես որպես ծաղր, զեկույցի համաձայն, Հայաստանը վերջինն է... «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով: Սա էլ, երևի, յուրօրինակ «տուրք» է Փաշինյանի հռչակած «խաղաղության օրակարգին», որին անցյալ տարի զոհաբերվեց Արցախը՝ հայաթափվելով ու թշնամուն տրվելով, ապա՝ Հայաստանի մի շարք տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի մարզում: Ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ «դեպի ԵՄ» գնալու կարգախոսներով ու քարոզչությամբ մարդկանցից հանդուրժում կորզող փաշինյանական իշխանությունը գործնականում ավելի է հեռանում Եվրոպայից, «եվրոպական արժեքներից», չափանիշներից: Հանուն արդարության նշենք, որ Եվրամիության գործող լիդերներն իրենք էլ մի «բարի պտուղ» չեն այդ առումով, քանզի նրանց երկդիմի գործունեությունը շատ քիչ աղերսներ ունի հռչակված «եվրոպական արժեքներին», բայց դա այլ հարց է:
Բուն հարցն այն է, որ «Եվրոպա», «Եվրամիություն», «վիզաների ազատականացում», «ժողովրդավարություն» և նման այլ՝ ոմանց լսելիքը շոյող բառեր ու արտահայտություններ կրկնելով՝ որպես հմայախոսություն, երկրի ղեկից կառչած Փաշինյանն ու նրա «իշխանական թիմը» իրականում բոլորին տանում են դեպի անորոշ, հակաժողովրդավարական, հետամնաց «ապագա»: Ի լրումն՝ բազմամիլիարդանոց արտաքին պարտքը՝ վզներին:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը
Մհերին ճանաչելով՝ բոլորը բացահայտել են հայրենասեր հայի, արժանապատիվ տղամարդու և հավատարիմ ընկերոջ․ Լևոն Քոչարյան
Օդանավակայանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ ՌԴ
«Կոպիտ կեղծիք». ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է Լավրովի՝ Բայրամովին ուղղված կեղծ նամակի մասին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. եղանակն՝ առաջիկա օրերին
ՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել
Առողջապահության նախարարությունը մերժել է նախկին զինվորականին․անվճար բուժում ստանալու հիմքերը բավարար չեն
Ծանր կորուստ Դաշնակցության ընտանիքի համար. Իշխան Սաղաթելյան
ՀԷՑ-ի լայնածավալ ծրագրերը․ հին ցանցերից դեպի նոր տեխնոլոգիաներ (ֆոտո)
Լոս Անջելեսում հրդեհներից տուժած մակերեսը գերազանցել է Լիխտենշտեյնի տարածքը
Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը՝ կառուցվում. Փաշինյան
Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողը կտեղափոխվի Պրեմիեր լիգա
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի՝ կյանքից հեռանալու կապակցությամբ
Ե՞րբ տեղի կունենան անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ լսումները
Բիթքոյնն ընկել է 90 հազար դոլարից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք
ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ
Ֆլիկ․ Շատ ուրախ եմ «Բարսելոնայում» առաջին տիտղոսիս կապակցությամբ
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով
Ռուսաստանում ռազմական հոսպիտալ է այրվում, հիվանդներին և անձնակազմին տարհանել են (տեսանյութ)
«Լոս Անջելեսից տարհանել են Սան Դիեգո, իսկ առանց հսկողության տները թալանվում են»․ ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում
Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել
Կաթողիկոսն ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը
Ավտովթարից մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը. Shamshyan.com
Հունվարի 7-13-ին Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,881 խախտում. 125 վարորդ եղել է ոչ սթափ
Գյումրիում «Opel» է այրվել, հրշեջներ են ժամանել․ Shamshyan
Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր
Նոր մանրամասներ են հայտնի դարձել
Կա՞ որևէ խելամիտ մարդ, որ կարծում է, որ Հայաստանի առաջարկը` փոխադարձ վերահսկելու կամ սահմանափակելու սպառազինության հետ կապված հարցերը օրակարգային կամ երկկողմ համաձայնության հիմք կդառնա. Տիգրան Աբրահամյան
6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀրվ. Կովկասում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ պետությունների միջամտության. Իրանի ԱԳՆ
Հայաստան-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարը՝ Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին
«Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի». Աննա Մաքսիմը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի փարիզյան շնորհանդեսի մասին
«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնnւթյան են ենթարկել երեխաներին
Երևանում 26-ամյա երիտասարդը հայտնի մի բանկից հափշտակել է 753 մլն դրամ ամանորյա օրերին․ Shamshyan
Կալիֆորնիայի անտառային հրդեհները կարող են բռնկված լինել Ամանորի հրավառությունից
Խոշոր հրդեհ՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ ավտոմեքենա է այրվել
Հայտնի է՝ երբ է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը
Սյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք
Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կազանում, հարբած ուղևորի են կապել․ ի՞նչ է հայտնի
Հայտնի է Կալիֆոռնիայի հրդեհի հնարավոր պատճառը
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ
Վերելակն ընկել է հորանի մեջ, բժիշկները պայքարում են վիրավnրի կյանքի համարՍարսափելի դեպք․ տղամարդը hարվածել է 1-ամյա դստեր գլխին, դանակաhարել կնոջն ու նրանց uպանել
1
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ սրճարան է այրվել
2
Կրակն ադրբեջանցիների՞ն էլ հասավ. Լոս Անջելեսից տարհանել են հյուպատոսությունը
3
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
4
Ինչո՞ւ այս տարի Հանրապետության գլխավորը տոնածառը շուտ ապամոնտաժեցին
5
Աստղիկ Ալավերդյանի անակնկալը ամուսնու՝ Նարբե Պողոսյանի ծննդյան առթիվ