Երևան, 12.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդունված է համարել, որ Փաշինյանը, մեծ հաշվով, արևմտամետ է: Իրականում այստեղ վիճելի պահ կա՝ պարտադրվածությունն ու «հոգով-սրտով» որևէ ուղղության կողմնակից լինելը տարբեր բաներ են: Ամեն դեպքում առանցքային փաստն այն է, որ թե՛ Փաշինյանն ու իր անմիջական թիմակիցները, թե՛ հատկապես փաշինյանական իշխանության շահերն սպասարկող մի շարք սատելիտային մարդ-կուսակցություններն ու «գրանտային» սնուցմամբ գործող ՀԿ-ներ դիրքավորվում են «ո՛չ Ռուսաստանին, դեպի Եվրամիություն» կարգախոս-հանձնարարականով: Ի դեպ, վերը նշված վիճելիությունը նաև վերջիններիս է վերաբերում. այստեղ էլ շեշտենք, որ այլ բան է դրամաշնորհով որոշակի «գիծ պահելը», այլ բան է անկեղծորեն այդ «գծին» հավատալը:
 
Երևի նկատեցիք, որ չխոսեցինք երկրի, պետության շահերի մասին: Այս շրջանակների դեպքում դա անիմաստ է: Լավ, վերադառնանք հիմնական հարցին: Եվ ուրեմն, ինչպես նշեցինք, առաջ է տարվում «անպայման դեպի Արևմուտք» թեզը: Գիտեք, տեղյակ եք, որ անգամ «դեպի ԵՄ» հանրաքվեի ստորագրահավաք են նախաձեռնել: Դե, նախաձեռնել՝ նախաձեռնել են: Դրանից դեռ չի հետևում, որ նախ՝ նման հանրաքվե կլինի: Երկրորդն ու ամենից կարևորը՝ թեկուզ մի 20 հատ նման հանրաքվե անեն էլ, դրանից դեռ չի հետևում, որ Եվրամիությունը գրկաբաց ու անհամբեր մեզ է սպասում: Առհասարակ, շատ մեծ հարց է, թե այնտեղ՝ ԵՄ-ում որևէ մեկին սպասո՞ւմ են՝ լինի դա արնաշաղախ արված Ուկրաինան, իր գլխի ճարը տեսնող Վրաստանը, թե՞ գոյաբանական սպառնալիքների մեջ ինքզինքը նետած Հայաստանը: Ի վերջո, ԵՄ-ն «ռեզինից» չէ:
 
Սակայն այստեղ կան առավել հետաքրքրաշարժ նրբերանգներ, որոնք այնքան էլ լայնորեն ու հաճախակի չեն քննարկվում: Եվրամիությանն, այսպես ասած, մերձենալու, իսկ փաշինյանական իշխանությունների պարագայում տեղին է ասել՝ քսմսվելու «քաղաքականությունը» ուղեկցվում է բավականին ակտիվ քարոզչությամբ, որի հիմնական «բանալի-բառերն» են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, արդյունավետ կառավարում և այլն: Ավելին, փաշինյանական իշխանությունները թե՛ այս կամ այն «չուտվող» փոփոխությունը հիմնավորելու համար, թե՛ քարոզչական առումով անդադար հղում են անում «եվրոպական փորձին»: Անգամ եթե հանրային սննդի կետերից աղամանները հավաքելու անհեթեթությունն են փորձում հիմնավորել, էլի «եվրոպական փորձն» են մեջտեղ բերում: Իսկ թե որքան են սիրում նույն այդ իշխանություններն ու հատկապես նրանց սատարող «գրանտային» ՀԿ-ներն ու մյուս սատելիտները զանազան «վարկանիշներ» նշել, հանրահայտ է:
 
Բայց ի՞նչ կա այդ՝ «անպայմանորեն՝ դեպի ԵՄ» շարժի խորքերում: Այդ առումով բավականին ուշագրավ բացահայտումներ են արված Արևելյան գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցում, որի հատկանշական մի շարք մանրամասնությունների վրա, ի մասնավորի, ուշադրություն է հրավիրել քաղաքական պատճառներով հետապնդվող, շինծու մեղադրանքներով կալանավորված, այժմ տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող Արմեն Աշոտյանը: Նա մասնավորապես նկատում է, որ այդ փաստաթուղթը «ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում» (չմոռանանք, որ Արմեն Աշոտյանը բժշկագիտական բարձրագույն կրթություն ունի):
 
Բարի, իսկ որո՞նք են ասվածը հիմնավորող փաստերը: Ահավասիկ. Արևելյան գործընկերության 2023-ի ինդեքսում Հայաստանը 0,61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով, համապատասխանաբար, Մոլդովային (0,7 միավոր) , Ուկրաինային (0,66 միավոր) և Վրաստանին (0,63 միավոր): Սա արդեն իսկ լավ չէ, մեղմ ասած: Շարունակենք. Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև 2021-ի համեմատ (0,64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև հետընթաց։ Եվրոպական զեկույցը գործնականում «ջրում» է նաև փաշինյանական քարոզչության համապատասխան թեզերը: Զորօրինակ, նշվում է. «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, իսկ «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում՝ 6-ից 4-րդը, «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը՝ զիջելով անգամ Բելառուսին։ Այսինքն, 2021-ի համեմատությամբ Փաշինյանի կառավարած Հայաստանը հետընթացի մեջ է թե՛ ժողովրդավարության, թե՛ լավ (արդյունավետ) կառավարման, թե՛ օրենքի գերակայության առումներով, թե՛ Եվրամիության չափանիշներին համահունչ քաղաքականություն վարելու հարցում, թե՛ կայուն զարգացման տեսակետից:
 
Այստեղ, ինչպես նշվեց, Փաշինյանը զիջում է անգամ իր կողմից այնքան չսիրված Լուկաշենկոյին: Արժե հատուկ ընդգծել, որ սա, այսինքն՝ նշված գնահատականները Հայաստանին տրվել են Փաշինյանի ու նրա հակաժողովրդավարական իշխանության նկատմամբ սիրազեղուն վերաբերմունք ունեցող, Հայաստանում մարդու իրավունքների խայտառակագույն ոտնահարումների վրա փարիսեցիաբար աչք փակող, խաղաղ ցուցարարների նկատմամբ ամենավայրագ ու գազանաբարո հարձակումները արդարացնող Եվրամիության ֆունկցիոներների կողմից: Այսինքն, եթե անգամ Փաշինյանին ամեն կերպ սատարող Եվրամիությունն է նման գնահատականներ տալիս, ապա ահավոր է պատկերացնել բուն իրականությունը: Թեպետ, կներեք, այդտեղ ի՞նչ կա պատկերացնելու: Մենք բոլորս ապրո՛ւմ ենք այդ խայտառակ իրականության մեջ:
 
Հա, ու կարծես որպես ծաղր, զեկույցի համաձայն, Հայաստանը վերջինն է... «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով: Սա էլ, երևի, յուրօրինակ «տուրք» է Փաշինյանի հռչակած «խաղաղության օրակարգին», որին անցյալ տարի զոհաբերվեց Արցախը՝ հայաթափվելով ու թշնամուն տրվելով, ապա՝ Հայաստանի մի շարք տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի մարզում: Ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ «դեպի ԵՄ» գնալու կարգախոսներով ու քարոզչությամբ մարդկանցից հանդուրժում կորզող փաշինյանական իշխանությունը գործնականում ավելի է հեռանում Եվրոպայից, «եվրոպական արժեքներից», չափանիշներից: Հանուն արդարության նշենք, որ Եվրամիության գործող լիդերներն իրենք էլ մի «բարի պտուղ» չեն այդ առումով, քանզի նրանց երկդիմի գործունեությունը շատ քիչ աղերսներ ունի հռչակված «եվրոպական արժեքներին», բայց դա այլ հարց է:
 
Բուն հարցն այն է, որ «Եվրոպա», «Եվրամիություն», «վիզաների ազատականացում», «ժողովրդավարություն» և նման այլ՝ ոմանց լսելիքը շոյող բառեր ու արտահայտություններ կրկնելով՝ որպես հմայախոսություն, երկրի ղեկից կառչած Փաշինյանն ու նրա «իշխանական թիմը» իրականում բոլորին տանում են դեպի անորոշ, հակաժողովրդավարական, հետամնաց «ապագա»: Ի լրումն՝ բազմամիլիարդանոց արտաքին պարտքը՝ վզներին:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ուկրաինան պատրաստ է բանակցությունների․ Ումերով Դժnխք՝ Կիևում. ինչ է հայտնի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու Թրամփի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները շատ հաջող զարգանում էին՝ ի տարբերություն վերջին 4 տարիների. Ալիև Ե՞րբ մարդ-ռոբոտները «արագ վազքով» մուտք կգործեն մեր առօրյա կյանքՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Շոյգուն հանդիպել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Առաջին քննարկումը՝ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունում Արտակարգ դեպք. ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Ուրալի օդանավակայանում Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար․ Կառավարությունը որոշում է ընդունել «Տանում եմ ձեզ ինձ հետ». Սիրուշոն Հռոմից տեսանյութ է հրապարակել Կապել է կնոջ ձեռքերը, ոտքերը, փակել բերանը, դանակը դրել պարանոցին, գումար պահանջել Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով. ԱՆ ԵՄ–ում պատկերացնո՞ւմ եք պաշտոնյայի հայրը «համբալ» անվաներ քաղաքացիներին․ Աննա Գրիգորյան Ոստիկանների վրա կրակnցներ արձակածը կալանավորել է«Կուզեի փոխել ստանդարտը». Իվետա Մուկուչյանի «Սիրում եմ» տեսահոլավակի պրեմիերան և հայտնի հյուրերը Հայաստան-Իրան հարաբերությունները հազարամյակների քննությունն են բռնել. «ՀայաՔվե»-ն շնորհավորում է բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ 1972թ-ի այս օրը, գիշերային ժամերին ունեցել ենք մինչև -27․․․-29 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան «Դժոխքի վերածեցին համ իմ երեխու կյանքը, համ էդ երեխու կյանքը». Մայրը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասինՍա հերթական պոպուլիստական քայլն է, որով քաղաքական մեծամասնությունը փորձում է ՀՀ-ն դնել նոր հարվածների տակ. Մինասյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք․ ԱԱԾ Եգիպտոսի իշխանությունները դեմ են Գազայի բնակչության վերաբնակեցմանը Ջուր չի լինելու մի շարք հասցեներում․ ջուր հավաքեք Վտանգված է արդեն Հայաստանի 60 տոկոսը. Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում նոր հարձակումների համար Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աննա Հակոբյանը Հայաստանի դիվանագիտական համայնքը բնորոշել է որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ». Սողոմոնյան Ո՞վ է գիշերը մահացած 26-ամյա տղան ՀայաՔվեն պայքարում է մարդկանց սոցիալական իրավունքների համար. Արմեն Մանվելյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր թիմակիցները վիրավորում են արցախցիներին․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր «Սպանելու եմ, արյունդ խմելու եմ, ժամերդ հաշված են»․ անչափահաս երեխաների ներկայությամբ սպառնացել է նախկին կնոջը, հարվածներ հասցրել Աղազարյանն ու Ալսանյանն առանձնացել են, արդեն իրենց կուսակցությունով են ԱԺ-ում ՉԼ․ ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ) Հայուհիների սիրտը գրաված և զարդերի ոլորտը հեղաշրջած «UHI» հայկական բրենդը նոր շունչ բերեց` թելադրելով իր ուրույն ոճը ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ Մալենան եւ Բրյունետը «Դեպի Եվրատեսիլ»-ի հատուկ հյուրերն են ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բագրատ Սրբազանի շտապ հայտարարությունը Պլանային անջատումներ փետրվարի 12-ին Ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Հնդկական ֆիլմերի փառատոն Երևանում՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին Գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 9 մարդ․ ՆԳՆ Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայի մրցաշարում Մեղադրյալի աթոռին Արցախն է՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում Վերջին 6 տարիներին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով 67 միլիարդ դոլար․ ԱԱԾ պահեստազորի սպաներ ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com «Ուրարտուի» հաղթանակը ԱՄԷ-ում