Երևան, 09.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին:

Նախ շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար: 

«Վերջին օրերին, երբ ես ներկայացնում եմ մեր նորանշանակ գործընկերներին և խոսում եմ պաշտոնը թողած մեր գործընկերների մասին, նաև այս արձանագրումն եմ անում, որ շատ փորձառու են դարձել մեր գործընկերները երիտասարդ տարիքում: Դա բերում է հետևություն, որ մեր մի շարք գործընկերների առնվազն մեծ մասի մասին կարող ենք ասել՝ պետական ծառայության մեջ լինելու նրանց պոտենցիալն ամենևին սպառված չէ, մանավանդ մեր այսօրվա իրականության մեջ, երբ փորձառու մարդիկ անհրաժեշտ են մեր պետության հետագա զարգացման առումով»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Պողոսյանին և մաղթել հաջողություն Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:

«Պարոն Պողոսյանը նույնպես Կառավարության, քննչական, դատաիրավական համակարգի համար նոր մարդ չէ: ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից եմ ես ճանաչում պարոն Պողոսյանին: Իհարկե, պիտի նաև հաջողություն մաղթեմ այս պատասխանատու աշխատանքում, որովհետև Քննչական կոմիտեն այսօր, ըստ էության, մեր երկրի քրեական գործերի 99 տոկոսն է քննում՝ սրանից բխող հնարավորություններով և հետևանքներով: Այո՛, դա շատ մեծ հնարավորություն է, շատ մեծ լծակ է, բայց մյուս կողմից շատ մեծ պատասխանատվություն է մեր այսօրվա պայմաններում, մեր այսօրվա խնդիրների պայմաններում, արդարության և արդարադատության ընկալման պրոբլեմների պայմաններում»,- նշել է նա՝ Պողոսյանին Կառավարության նիստում առաջադրել է խնդիրը, ըստ որի՝ մեր երկրում շատ կարևոր է արդարությունը և արդարադատությունը:

Նրա խոսքով՝ կարևոր է նաև դատաիրավական համակարգի, հանրության համար էլ հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունեն արդարություն և արդարադատություն ասելով, որպեսզի տարընթերցումներն էլ այդտեղ շատ չլինեն: «Արդարության և արդարադատության ստանդարտի հաստատումը շատ կարևոր գործառույթ է, և այս գործառույթի մեջ Քննչական կոմիտեի դերը դժվար է թերագնահատել: Հասկանալիորեն, հեշտ չէր այդ քաղաքական որոշումը կայացնելը, որ քննչական գործառույթի 99 տոկոսը կենտրոնացնում ենք մի մարմնի մեջ, որովհետև հասկանալի էր, թե ինչ մտահոգություններ, մտավախություններ կային, բայց ես համոզված եմ, որ ճիշտ որոշում է կայացվել: Եվ նաև հենց արդարության, արդարադատության ստանդարտ հաստատելու տեսակետից շատ կարևոր որոշում է կայացվել»,- ասել է Փաշինյանը:

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին բոլոր ժամանակներում իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար. «Ես շատ շնորհակալ եմ դրա համար և շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք ընձեռել ծառայելու հայրենիքիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Քննչական կոմիտեի գործընկերներին՝ այս ընթացքում համատեղ ծառայություն իրականացնելու, բարդ իրավիճակներում իմ կողքին լինելու և իմ հետ համատեղ ծառայություն մատուցելու, իրականացնելու համար»: 

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է նաև Արթուր Պողոսյանին նշանակման առիթով:

Իր հերթին Արթուր Պողոսյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Սա հնարավորություն է՝ ծառայել մեր երկրին, ժողովրդին և իրագործել այն խնդիրները, որոնք նախանշվել են և որոնց սպասում է մեր հանրությունը»: 

Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահը վստահեցրել է, որ Քննչական կոմիտեն ունի բավարար ներուժ, կամք, որպեսզի իրագործի այդ խնդիրները։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին Գուտերեշը կոչ է անում Սիրիայում իշխանության փոփոխության պայմաններում խուսափել բռնության կիրառումից Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա Վեց սպա 45 զինվորականի վիրավորում են կեղծել և ավելի քան 240 միլիոն ռուբլի հափշտակել ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է Քիմ Քարդաշյանն ապացուցել է, որ ինքն ամենալավ գովազդն է իր համար Տասնյակ հասցեներում ջուր չի լինի «Նոա»-ն 7-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը Եթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը Իսրայելը հարվածել է Դամասկոսի հետազոտական ​​կենտրոնին. Reuters Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը «Արսենալն» ու «Ֆուլհեմը» չպարզեցին հաղթողին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքովՀայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումԹբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու Լարսում 4000-ից ավել մեքենա է կուտակված Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառումԹիկնիզյանը շարունակում է մնալ իսպանական ակումբի դիտակետում Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Բայդենի վարչակազմի օրոք. Թրամփ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել. ընդդիմության ներկայացուցիչ Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս Քիմ Քարդաշյանը կոտրել է ոտքը «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մենդիի վերաբերյալ Դամասկոսում Ասադի պալատը թալանվել է Իսրայելը կշարունակի իր բարիդրացիական քաղաքականությունը Սիրիայի հետ․ Նեթանյահու Կոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է