Երևան, 09.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սիրիայում վերսկսված պատերազմի նպատակը կարող է լինել Իրանի և Ռուսաստանի դիրքերը թուլացնելը. արաբագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրավիճակային առումով Հալեպում տեղի ունեցողը շատ մոտ է 2023 թվականի հոկտեբեմբերի 7-ին Համասի կողմից իրականացված գործողությանը, երբ տեսնում էինք աննախադեպ ծավալի գործողություն, բայց մինչև որոշ ժամանակ չանցավ, բովանդակությունը և բուն նպատակները՝ թե՛ կազմակերպության, թե՛ Իսրայելի ու դաշնակիցների կողմից, հասկանալի չդարձան։ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Սիրիայում հակակառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից հրադադարը խախտելուն և Հալեպի ուղղությամբ հարձակում սկսելուն։

«Իսրայելին պետք էր առիթ լայնամասշտաբ ինչ–որ բան անելու համար,  և Համասի գոծողությունը  հենց այդ առիթն էր։ Ես դեռևս չեմ շտապի այս իրավիճակը Թուրքիայի հետ կապել. տեղեկատվության որոշակի պակաս կա։ Զինյալ խմբավորումների ուղղվածությունը թույլ չի տալիս խոսել այն մասին, որ նրանց հետևում Թուրքիան է կանգնած, չնայած՝ քարոզչական առումով որոշակի կանխատեսումներ կային, որ Թուրքիան կարող է օգտվել իրավիճակից, և լարվածությունը սրել Սիրիայում։ Եթե մի քիչ սպասենք, հիմնականում արտաքին դերակատարների արձագանքից կարող ենք գնահատել այս փորձառության հիմնական բովանդակությունը»,- նշեց Պետրոսյանը։

Այն, ինչը հիմա տեղի է ունենում Սիրիայի հյուսիսում, արաբագետի կարծիքով՝ կարող է անմիջական կապ ունենալ թե Իրանի շուրջ օղակը սեղմելու, թե Ուկրաինայում կատարվողի հետ։

«Գազայում ավելի նվազ մասշտաբով, բայց շարունակվում  է հակամարտությունը, Լիբանանում՝ «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի հետ կա պայմանական հրադադար, ռուս-ուկրաինական հակամարտությունում ավելի խորանում  է ճգնաժամը, ընտրվել է Թրամփի վարչակազմը, որը նախկինում ունեցել է ընդգծված հակաիրանական ուղղվածություն, և Սիրիայում հովանավորյալ խմբավորումներ ունեցող որոշ դերակատարներ որոշել են ակտիվանալ՝ այդ թվում նաև Թուրքիան։

Վերջին երկու շաբաթում մենք ուկրաինական ճակատում էլ ենք բավականին լուրջ զարգացումներ նկատում ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ արևմտյան երկրները թույլատրել են Ուկրաինային իրենց սպառազինությունն օգտագործել Ռուսաստանի թիկունքին հարվածելու համար։ Եթե այս տեսանկյունից նայենք, սա շատ բազմաշերտ գործողություն է, որի նպատակը տարբեր թեժ կետերում թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դիրքերի թուլացումն է։ Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի ներկայությունը բավականաչափ նվազել է նաև Սիրիայում՝ ռուս–ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, Իրանի ներկայությունը նույնպես նվազել է, և սրանք գործոններ են, որոնք կարող են նպաստել նման գործողության իրականացմանը»,- եզրափակեց արաբագետը։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին Գուտերեշը կոչ է անում Սիրիայում իշխանության փոփոխության պայմաններում խուսափել բռնության կիրառումից Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա Վեց սպա 45 զինվորականի վիրավորում են կեղծել և ավելի քան 240 միլիոն ռուբլի հափշտակել ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է Քիմ Քարդաշյանն ապացուցել է, որ ինքն ամենալավ գովազդն է իր համար Տասնյակ հասցեներում ջուր չի լինի «Նոա»-ն 7-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը Եթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը Իսրայելը հարվածել է Դամասկոսի հետազոտական ​​կենտրոնին. Reuters Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը «Արսենալն» ու «Ֆուլհեմը» չպարզեցին հաղթողին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքովՀայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումԹբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու Լարսում 4000-ից ավել մեքենա է կուտակված Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառումԹիկնիզյանը շարունակում է մնալ իսպանական ակումբի դիտակետում Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Բայդենի վարչակազմի օրոք. Թրամփ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել. ընդդիմության ներկայացուցիչ Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս Քիմ Քարդաշյանը կոտրել է ոտքը «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մենդիի վերաբերյալ Դամասկոսում Ասադի պալատը թալանվել է Իսրայելը կշարունակի իր բարիդրացիական քաղաքականությունը Սիրիայի հետ․ Նեթանյահու Կոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է