Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը դեռ ժամանակ ունի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը երկու տագնապալի հաղորդագրություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ի՞նչ սարսափելի բան է այնտեղ կատարվում: Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հարկ է նշել, բավականին ժլատ է լուրեր հաղորդելու տեսակետից։ Ամբողջ նոյեմբերի ընթացքում հրապարակվել է ընդամենը երեք հաղորդագրություն, և առավել զարմանալի է այն, որ դրանցից երկուսը նվիրված են եղել Հայաստանին:
 
Առաջինը՝ ամսվա սկզբին, վերնագրված էր «Հայաստանը պատրաստվում է դժվարին ժամանակների», երկրորդը՝ «Ամերիկյան ոճի ժողովրդավարություն Հայաստանի համար»։ Այս երկու ուղերձի հիման վրա կարող ենք այնպիսի տրամաբանական եզրակացություն անել, որը ներառված է այս հրապարակման վերնագրում. «ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»։Եվ դրա մեջ կա երկու նորություն՝ լավը և վատը: Լավ նորությունն այն է, որ Հայաստանը դեռ չի հանձնվել «Արևմուտքի ողորմությանը»: Վատ նորությունն այն է, որ Արևմուտքը Հայաստանին ամբողջությամբ իրեն ենթարկելու բոլոր հնարավորությունները դեռևս ունի։
 
Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ «նարնջագույն» հեղափոխություն. նախորդ իշխանությունը, որը համարվում էր ռուսամետ, ստիպված հեռացավ, և երկրում հիմնականում իշխանություն ստացան, այսպես կոչված, «սորոսականները»՝ արևմտամետ ճամբարի քաղաքական գործիչները։ Այդ ժամանակից ի վեր նկատելի է Հայաստանի բավականին հստակ շեղում դեպի Արևմուտք և միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցում։ Այդ ամենից կարելի էր եզրակացնել, որ Հայաստանն արդեն կորած է Ռուսաստանի համար կամ գոնե մոտ ապագայի համար է կորած։ Բայց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը ինչոր լավատեսության առիթ է տալիս։ Ճիշտ է, առայժմ զուսպ լավատեսության։
 
Պարզվում է, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, եկեք ուշադրություն դարձնենք դրան, քանի որ հենց այդպես են մտածում Վաշինգտոնում, Հայաստանում կան իմաստուն մարդիկ, ովքեր կարծում են, որ շատ ավելի ճիշտ է լինել Ռուսաստանի, քան Արևմուտքի հետ: Այսինքն, հայերը, «ովքեր փող հաշվելը գիտեն», ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհասկանան, թե ավանդական տարածաշրջանային կապերի խզումից ինչ անուղղելի վնասներ կլինեն։ Դե, եթե նույնիսկ ԱՄՆ-ը վստահ չէ Հայաստանի հարցում իր «հաղթանակի» մեջ, ապա, հավանաբար, դրա մեջ կա ինչ-որ ճշմարտություն։ Բայց որքան է խոսվել այն մասին, որ Հայաստանում գործում է աշխարհում ԱՄՆ ամենամեծ դեսպանատներից մեկը։ Հաղորդվել է, որ այնտեղ աշխատում է մոտ 2000 մարդ։ Իսկ քանի՞ տարբեր արևմտամետ հասարակական կազմակերպություններ կան փոքրիկ Հայաստանում։
 
Եվ, ըստ երևույթին, անգամ «ազատ ժողովրդավարական աշխարհի» այդ ամբողջ «զինանոցը» բավարար չէ Հայաստանի՝ արևմտյան բռնապետության տակ ամբողջական անցման համար, քանի որ ԱՄՆ-ն, ըստ Արտաքին հետախուզության ծառայության, մտադիր է մեծացնել ճնշումը այդ երկրի վրա և այնտեղ կիրառել պետության ենթակայեցման ուկրաինական և մոլդովական սխեմաները։ Նրանք նախատեսում են խորհրդականների մի ամբողջ զորք ուղարկել Հայաստանի պետական կառույցներ։ Դա բխում է Արտաքին հետախուզության ծառայության նոյեմբերի 5-ի՝ «Հայաստանը պատրաստվում է դժվար ժամանակների» առաջին հաղորդագրությունից։ Բացի այդ, նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ սկսել Հայաստանի պետական պաշտոնյաների համար։ Եվ կարելի է պատկերացնել, թե Վաշինգտոնն ինչ ուղենիշներ է նախատեսում խթանել այդ ուսումնական ծրագրերում։
 
Բայց դա վերաբերում է պետական մարմիններին։ Իսկ Արտաքին հետախուզության ծառայության նոյեմբերի 27-ի հաղորդագրությունը զգուշացնում է Հայաստանում քաղաքական կյանքի ոլորտում ԱՄՆ-ի ակտիվացման մասին։ 2026 թվականին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վաշինգտոնը մտադիր է ակտիվորեն աշխատել հետևյալ քաղաքական կուսակցությունների հետ. -Արամ Սարգսյանի «Հանրապետություն կուսակցություն», -Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության կուսակցություն», -Տիգրան Խզմալ յանի «Հայաստանի եվրոպական կուսակցություն», - Լևոն Շիրինյանի «Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն»:
 
Դե, ինչպես ասում են, եթե նախազգուշացված ես, նշանակում է՝ զինված ես: Դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս ժամանակ ունի հակազդելու այդ արևմտյան ապակառուցողական ուժերին։ Թեև, իհարկե, ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանն ինքը ժամանակ ունի վերաիմաստավորելու իր օբյեկտիվ և ավանդական կապերը հետխորհրդային տարածքի երկրների հետ: Այստեղ հարցը մեկն է՝ արդյո՞ք Հայաստանի շարքային քաղաքացին հասկանում է Ռուսաստանի հետ կապերի առավելությունները։ Եվ դա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում ուժեղ է եղել հակառուսական քարոզչությունը։
 
Ի վերջո, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մեկ կամ երկու զեկույցը հազիվ թե բավարար լինի մարդկանց համար պատկերացում կազմելու և Հայաստանում հասարակական կարծիքը Ռուսաստանի նկատմամբ փոխելու համար։ Այսինքն, Ռուսաստանին պետք է Հայաստանում ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել։ Մինչդեռ արտաքուստ իրավիճակը Հայաստանում հանգիստ է թվում։ Իսկ հայկական ԶԼՄ-ներում կարելի է տեսնել հետևյալ վերնագրերով նորություններ... Երևանում մեկնարկել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների և դասախոսների՝ «Ռուսաց լեզուն առանց սահմանների» միջազգային ֆորումը... Ա. Ս. Պուշկինի և Պուշկինի ավանդույթների ժառանգությունը ռուս գրականության մեջ...։ Հուսադրող է հնչում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ձեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Արտակարգ իրավիճակ՝ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՊաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Բլոգերին թմրանյութերի ազդեցության տակ ու վիրավոր գտել են փողոցիցՄեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանԱվտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Մահացել է Գագիկ Եգանյանը Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ 5 ամենահզոր ռազմանավերը, որոնք կտիրեն ծովերին 2026 թվականինԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա ՍողոմոնյանՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Գիտնականները հիպերտոնիայի վերաբերյալ սենսացիոն հայտնագործություն են արել 2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՆԱՍԱ-ն տիեզերքից գրանցել է Երկրի վերևում տարօրինակ երևույթ. ի՞նչ է դաՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանԻրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթներ է ընդունում Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ).Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, հայտարարվել է արտակարգ դրություն. «Փաստ»ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ»ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ»Հնդկաստանում պատահաբար հայտնաբերվել է գրեթե 1000 տարվա վաղեմության ոսկե գանձ, ինչը սկանդալ է առաջացրելԵրևանում բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրшվոր Ում հրամանով հանձնեցին Սև լճի պաշտպանական տարածքները, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արշակ ԿարապետյանԱնկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»