COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը, որն այս տարի հյուրընկալվեց Ադրբեջանում, պաշտոնապես ավարտվեց։ Բաքուն նպատակ ուներ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու հարցում իր նախաձեռնողականությամբ ուղղակի «փայլատակել» միջազգային արենայում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը տևական ժամանակ նախապատրաստվում էր շատ բարձր մակարդակի ներկայացուցչական պատվիրակություններ ընդունելու հարցում, բայց առաջատար երկրների ղեկավարներն այդպես էլ չմասնակցեցին համաժողովին։ COP 29-ին չմասնակցեց անգամ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը Ալիևին հռչակում էր որպես «վստահելի գործընկեր»։
Այնուամենայնիվ, Բաքուն ակնկալում էր, որ համաժողովի ընթացքում գոնե հնարավոր կլինի կիմայական փոփոխությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր փաստաթուղթ ընդունել, որն էլ իր հերթին կընդգծի COP 29-ի յուրահատկությունը։ Երկար քննարկումներից հետո COP 29-ի մասնակիցները կանգ առան տարեկան 300 միլիարդ դոլար հատկացնելու վրա, որը պետք է ուղղվի ավելի աղքատ և խոցելի երկրներին՝ հարմարվելու կլիմայի փոփոխությանը, և մինչև 2035 թվականը իրենց տնտեսական գործունեությամբ «կանաչ» էներգիայի անցում կատարելուն: Սակայն զարգացող երկրները, որոնք պահանջում էին ավելի քան մեկ տրիլիոն դոլար օգնություն, տեղնուտեղը դատապարտեցին գործարքը՝ այն որակելով «վիրավորական»: Ավելին, զարգացող երկրների ներկայացուցիչները կոչ արեցին հարուստ երկրներին՝ իրենց տարեկան 1,3 տրիլիոն դոլար տրամադրել՝ օգնելու հաղթահարել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը:
Համաժողովում ընդունված որոշմանը հատկապես կոշտ արձագանքեց Հնդկաստանի ներկայացուցիչը՝ այն համարելով որպես «արդարության ծաղրանկարում»։ Նկատենք, որ վիճելի են նաև այս գործարքի մանրամասները, մասնավորապես հարցական է մնում, թե ինչ միջոցներից են հատկացվելու գումարները, և կոնկրետ որ զարգացող երկրները կարող են հավակնել փոխհատուցում ստանալ։ Ընդհանուր առմամբ, միջազգային դերակատարների համար միջոցառումը ոչ միայն չարդարացրեց առկա սպասելիքները, այլ որոշ առումով էլ դիտարկվեց որպես ժամանակի անիմաստ վատնում։ Ուղղակի համաժողով էր... համաժողովի համար։ Մյուս կողմից էլ՝ COP 29-ում դրսևորվեց Ադրբեջանի վարած երկակի քաղաքականությունը և կեղծավորությունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցում։ Պատահական չէ, որ իր ներածական խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե հանածո վառելիքը «Աստծո պարգև» է։ Այնուհետև իր ելույթում երկակի չափորոշիչների համար նա քննադատեց Արևմուտքին, որն Ադրբեջանը դիտարկում է որպես ածխաջրածիններ արտահանող ու կլիմայական բացասական փոփոխություններին նպաստող պետություն՝ ընդգծելով, որ 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հենց Արևմուտքն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով գազ գնել, ոչ թե հակառակը։
Փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանի համար բացասական արդյունք էր նաև Հայաստանի չմասնակցելը: Այնուամենայնիվ, չնայած այս ամբողջ «կրախին», Ադրբեջանը մի հարցում կարողացավ որոշակիորեն նպատակին հասնել. ի մասնավորի, Ալիևը կլիմայական համաժողովի հարթակը կարողացավ օգտագործել իր հակահայկական թեզերը շրջանառելու և Ֆրանսիայի հասցեին վարկաբեկիչ խոսքեր ասելու համար։ Ու համաժողովի մասնակիցները ստիպված էին լսել Ալիևի հոխորտանքները, իսկ միջազգային լրատվամիջոցները՝ շրջանառել ադրբեջանական թեզերը։ Ըստ երևույթին, Արցախի նկատմամբ կոնկրետ պատերազմական հանցագործություններ իրագործած բռնապետական Ադրբեջանը ուղղակի կերազեր, որ աշխարհը լսեր Ալիևի հերյուրանքները, բայց այս անգամ իրեն դա հաջողվեց։
Ադրբեջանը հաջողացրեց նաև ներկայանալ խաղաղության կողմնակցի դիրքերից։ Դրա համար էլ ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ հատուկ շեշտում էին, թե խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, մնացել է ընդամենը մի քանի կետ, ու իրենք միայն խաղաղության են ձգտում։ Իսկ հաջորդ ամսին՝ դեկտեմբերին, արդեն նորից բանակցային գործընթացը կվերսկսեն չհամաձայնեցված կետերի շուրջ։ Միջազգային գործընկերներն էլ նշում էին, թե հայ-ադրբեջանական բանակցություններում էական առաջընթաց կա, ու կողմերին կոչ էին անում շարունակել բանակցային գործընթացը։ Բայց միջազգային հանրությունն այդպես էլ չի արձանագրում, որ Բաքուն հայկական կողմի համար լիովին անընդունելի պայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանից շարունակում են հայտարարություններ հնչել, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Մյուս կողմից էլ՝ Բաքվում շարունակվում են հյուսվել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու կեղծ պատումները։ Ու հիմիկվանից թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից ակնարկներ են արվում այն մասին, թե դեկտեմբերին բանակցությունների առարկա է դառնալու սահմանազատման շարունակությունը։
Բայց կասկած չկա, որ այս անգամ էլ դելիմիտացիայի գործընթացն Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանից հերթական զիջումները կորզելու և գերակա դիրքեր ձեռք բերելու նպատակով։ Ու զիջումների համար էլ ՀՀ իշխանություններն արդեն հիմքեր են ստեղծում՝ այնպիսի թեզեր են գեներացնում, թե իրենք խաղաղության են նախապատրաստվում, և անիմաստ է Ադրբեջանի դեմ պայքարելը, ինչը հայկական կողմին կարող է տանել «ինքնասպանության»։ Մինչ Հայստանում առաջ է մղվում այն գաղափարը, թե ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պետք է գնալ նաև ցավոտ զիջումների, հանձնել այն, ինչ մեզ «չի պատկանում», ապա COP 29-ից հետո Ադրբեջանն արդեն տարբեր հայտարարություններով ու զորավարժությունների միջոցով մեսիջներ է հղում, որ իր ձեռքերն ազատվել են նոր ագրեսիա սկսելու համար։
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին
Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ
Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ
Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ
Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան
Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան
2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ
Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը
«ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից
Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը
Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան
Մինչև 19։00-ն ջուր չի լինի
ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան
Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան
Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի
Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին
Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան
Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին
Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում
Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց
10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ
Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի
Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1,246 հայկական բեռնատար
Արարատում բախվել են բազմաթիվ մեքենաներ, հետո՝ նորից այլ մեքենաներ, 7 վիրավnր կաՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»Իշխանությունը կազմաքանդում է հայրենիքի գաղափարը, խnցnւմ մեր հոգիները, բայց դա երկարի չի տևի. Բագրատ Սրբազան
«Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվեՍիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվում
«Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»Հզոր անտիցիկլոն՝ Հայաստանում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը
Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել․ մանրամասներ
Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ»Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»
1
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 4-ամյա երեխայի մահվան նախնական պատճառը
2
«Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան»․ նոր ման...
3
Լիլիթ Գասպարյանն ու ընտանիքի մյուս անդամները մահացել են
4
Մանկապարտեզի տնօրենը, դայակը, դաստիարակը հարցաքննվել են․ 4-ամյա երեխայի ողբերգական դեպքի հետքերով
5
Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ