Երևան, 09.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իսկ ձմռանն ի՞նչ են անելու ջրային պարեկները, և արդյո՞ք արդյունավետ է նրանց աշխատանքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ոստիկանության բարեփոխումների առաջնային ու կարևորագույն կետերից մեկն, ինչպես ներկայացնում է իշխանությունը, ջրային պարեկների ծառայության ներմուծումն է։

«Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ ՀՀ-ում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ»,- ջրային պարեկային ծառայության ստեղծման մասին այսպիսի ոգևորությամբ էր խոսել Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Իսկ հիմա, երբ լողափնյա սեզոնը փակված է, ջրում ո՛չ լողալ փորձողներ կան, ո՛չ էլ ոչ սթափ վիճակում լողամիջոցներ վարող քաղաքացիներ, ինչո՞վ է զվաղված այսքան կարևորված ջրային պարեկային ծառայությունը։ Հարցի պատասխանը MediaHub-ը փորձեց ստանալ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից։

«Այո՛, լողափնյա սեզոնը փակված է, բայց ջրային պարեկները շարունակում են իրենց ծառայությունն ափամերձ հատվածներում։ Ջրային պարեկները ծառայություն են իրականացնում լճի հարակից ճանապարհներին՝ ուշադրության կենտրոնում պահելով իրավախախտում կատարած վարորդներին։ Իսկ ոչ սթափ վարորդների նկատմամբ պարեկները շարունակում են պատժամիջոցներ կիրառել։ Այսինքն՝ ծառայությունը շարունակվում է։ Բացի այդ, սիգի որսի արգելքի ժամանակահատվածում՝  նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ևս ջրում ծառայություն է իրականացվելու»,- մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ այդքան էլ արդարացված չեն համարում ջրային պարեկային ծառայության համար պետության հատկացումները, Նարեկ Սարգյանն արձագանքեց՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ։

«ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Սևանա լճում արձանագրվել է ջրահեղձման 2 դեպք, որից 1 քաղաքացու կյանք փրկվել է, շուրջ 8-10 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել, երբ վերջիններս լողամիջոցներ վարելիս ընկել են Սևանա լիճը:
2024թ. հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար տուգանվել է 5 քաղաքացի, ևս 42 քաղաքացի տուգանվել են լողամիջոցների անտանգության կանոնները չպահպանելու համար»
,- ներկայացրեց Սարգսյանը։

Բացի այդ, ջրային պարեկների կողմից հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է որսագողության 3 դեպք (169,7 կգ ձուկ), սիգ տեսակի ձուկ ապօրինաբար տեղափոխելու՝ 3 դեպք (678,6կգ ձուկ) և ապօրինաբար ձկնորսությամբ զբաղվելու՝ 6 դեպք (85,2 կգ ձուկ):

Կյանքեր փրկել ու հասարակական կարգ պահպանել հաջողվել է, բայց մասամբ․ այս տարի էլ Սևանա լճում խեղդվողներ եղել են։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի 3 մարդ է խեղդվել Սևանա լճում։ Արդարության համար նշենք, որ նախորդ տարի լողափնյա սեզոնին լճում խեղդվածների թիվը կրկնակի ավելի է եղել․ 2023-ին Սևանա լճում ջրահեղձ է եղել 6 մարդ։

Թերևս այս դեպքերը ևս բացառելու համար  Կառավարությունը միայն 2024-ին 1 միլիարդ 277 միլիոն դրամ է հատկացրել ՆԳՆ-ին՝ պարեկների հանդերձանքի, մեքենաների, այլ սարքավորումների, շարժական տնակների ձեռքբերման, կապիտալ շինարարության համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։ 

Չնայած, ըստ փորձագետների, սա էլ է քիչ․ ջրային պարեկների թվաքանակի մեծացում է պետք, որպեսզի ծառայության արդյունավետությունն էլ ավելի նկատելի լինի։

«Արդյունավետությունն, իմ կարծիքով, շատ բարձր է։ Որսագողության դեպքերի կանխումը, փոքր նավակների երթևեկության կարգի կանոնակարգումը․ այս ամենն արված չէր, դաշտը լրիվ բաց էր, և մենք միշտ մտածել ենք՝ ինչ անենք, ոնց բացը լրացնենք»,-  MediaHub-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, փորձագետ Հովհաննես Եմիշյանը։

Նրա խոսքով՝ նախկինում, երբ այս ծառայությունը չկար, փրկարարների վրա էին դրվում այն խնդիրները, որոնք այժմ իրականացնում են ջրային պարեկները։

«Բայց փրկարարները ո՛չ պատժելու իրավունք ունեին, ո՛չ՝ որևէ բան առգրավելու։ Օրինակ, փրկարարը ոչինչ չէր կարող անել, եթե մարդը գալիս էր ափամերձ հատվածում նավակ էր քշում։ Եվ այդ ժամանակ անգամ մահվան դեպք ենք ունեցել, երբ մոտորանավակը քշել էին մարդկանց վրա։ Այսինքն՝ այն, ինչ ստեղծվել է, շատ արդյունավետ է, շատ կարևոր ծառայություն է»,- նկատեց փորձագետը։

Հովհաննես Եմիշյանի դիտարկմամբ՝ պետք է ուժեղացվի ջրային պարեկային ծառայությունը, էլ ավելի մեծ թվաքանակ ու տեխնիկական համալրվածություն պիտի ապահովվի։ 

Նշենք, որ ջրային պարեկային ծառայության ստորաբաժանումն այժմ ծառայություն է իրականացնում թվով չորս՝ Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի հանրային հենակետերով: 

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին Գուտերեշը կոչ է անում Սիրիայում իշխանության փոփոխության պայմաններում խուսափել բռնության կիրառումից Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա Վեց սպա 45 զինվորականի վիրավորում են կեղծել և ավելի քան 240 միլիոն ռուբլի հափշտակել ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է Քիմ Քարդաշյանն ապացուցել է, որ ինքն ամենալավ գովազդն է իր համար Տասնյակ հասցեներում ջուր չի լինի «Նոա»-ն 7-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը Եթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը Իսրայելը հարվածել է Դամասկոսի հետազոտական ​​կենտրոնին. Reuters Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը «Արսենալն» ու «Ֆուլհեմը» չպարզեցին հաղթողին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքովՀայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումԹբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու Լարսում 4000-ից ավել մեքենա է կուտակված Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառումԹիկնիզյանը շարունակում է մնալ իսպանական ակումբի դիտակետում Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Բայդենի վարչակազմի օրոք. Թրամփ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել. ընդդիմության ներկայացուցիչ Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս Քիմ Քարդաշյանը կոտրել է ոտքը «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մենդիի վերաբերյալ Դամասկոսում Ասադի պալատը թալանվել է Իսրայելը կշարունակի իր բարիդրացիական քաղաքականությունը Սիրիայի հետ․ Նեթանյահու Կոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է