Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայում կայունացմանն ուղղված գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին օգտագործելով Աստանայի ձևաչափի ներուժը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Երկու կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի վտանգավոր զարգացման կապակցությամբ՝ կապված Հալեպ և Իդլիբ նահանգներում ռազմական էսկալյացիայի հետ։
Հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայունացման նպատակով համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը՝ առաջին հերթին օգտագործելով Աստանայի ձևաչափի ներուժը»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy