Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանն ու խորհրդարանին անվանել է ոչ լեգիտիմ կառույցներ և հայտարարել, որ կմնա նախագահ, քանի դեռ չեն ընտրվել լեգիտիմ իշխանություններ։
«Վաղը նորից կհանդիպենք, վաղը ինձ հետ կլինեն այն մարդիկ, ում ես հրավիրել եմ և ում հետ կգլխավորեմ այս քաղաքական գործընթացը։ Ես մնում եմ ձեր նախագահը, լեգիտիմ խորհրդարան չկա, հետևաբար ոչ լեգիտիմ խորհրդարանը նախագահ ընտրել չի կարող։ Այսպիսով, նոր նախագահի երդմնակալությունը չի կարող լինել, և իմ մանդատը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկա օրինական ընտրված խորհրդարան, որը օրինական կերպով կընտրի ինձ փոխարինողին։ Ես ձեզ հետ եմ և կլինեմ ձեզ հետ»,- ասել է նախագահը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/+l9xjL01DqrowZjUy