Երևան, 09.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեկ տարվա ընթացքում շուրջ 30 միլիոն դոլարի գույք է վերադարձվել պետությանը. որոնք են ամենախոշորները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը Գլխավոր դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցում է 30 միլիոն դոլարը։ Այս մասին հայտարարել էր Գլխավոր դատախազությունը:

Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացվող աշխատանքների և արդյունքների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Սարուխանյանի հետ:

- Տիկին Սարուխանյան, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ոլորտում հատկապես վերջին երկու տարիների ընթացքում կարծես դրական տեղաշարժ կա. պարբերաբար հրապարակումներ են լինում այս կամ այն գույքի՝ պետությանը վերադարձված լինելու մասին: Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր. եթե ունեք ամփոփած տվյալներ վերջին մեկ տարվա աշխատանքների վերաբերյալ, խնդրում եմ ներկայացնել:

- Գլխավոր դատախազության առաջնահերթ ուղղություններից մեկը պետական և համայնքային շահերի պաշտպանությունն է: 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի սեպտեմբերը Դատախազության պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 6 միլիարդ 873 միլիոն դրամ: Համեմատության համար նշեմ, որ 2022 թվականին բավարարված հայցերով փաստացի վերականգնված գումարն ընդամենը 11 մլն 106 հազար դրամ էր:  

- Վերջին երկու տարիների ընթացքում պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Հայաստանի Հանրապետությանը վերադարձված ամենամեծ գույքը ո՞րն է: Խնդրում եմ մանրամասներ ներկայացնել այդ և այլ կարևոր գույքերի մասին:

- Վարչական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռի հիման վրա, որով բավարարվեց Գլխավոր դատախազության հայցը, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և 453 քմ մակերեսով հողամասը (շուկայական արժեքը շուրջ 5 միլիարդ դրամ): Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ՝ գույքն ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին և անշարժ գույքից 651.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը ամսական 15 միլիոն 450 հազար դրամով տրամադրվել է վարձակալությամբ՝ 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով 2024 թվականի ապրիլի 29-ին հաշտության համաձայնություն է կնքվել Դատախազության և պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև: Հաշտության համաձայնության հիման վրա՝ Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Նշված տարածքների շուկայական արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է, իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարն ավելի քան 38 միլիոն դրամ (գույքը ներկայում ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով): Միաժամանակ, շենքի 5-րդ հարկի տարածքը վարձակալության ամբողջ ժամկետում, ըստ պահանջի, կտրամադրվի պետական մարմիններին՝ կրթական միջոցառումներ իրականացնելու նպատակով:

2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը (վճիռը մտել է օրինական ուժի մեջ), որի հիման վրա՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության 730 միլիոն 462 հազար 920 ՀՀ դրամ արժեքով 1.24 հա մակերեսով հողամասի նկատմամբ առաջիկայում կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Ծաղկաձոր համայնքում 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված՝ հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ հողամասը դատական ակտի հիման վրա Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ծաղկաձոր համայնքում 37 միլիոն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված՝ հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակությամբ հողամասը դատական ակտի հիման վրա Կառավարության 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 25 միլիոն 600 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը դատական ակտի հիման վրա Կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի որոշմամբ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

2024 թվականի փետրվարի 9-ի վճռով Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է, և Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Վճռի հիման վրա՝ շուկայական արժեքին մոտարկված՝ ընդհանուր շուրջ 18,5 մլն դրամ կադաստրային արժեքով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերին տրվել են Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեները: Գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

2024 թվականի հուլիսի 31-ին Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է, որի արդյունքում Ծաղկաձոր, Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս, թիվ 26 հասցեում գտնվող հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված 9 միլիոն 388 հազար 500 դրամ կադաստրային արժեքով 0.5 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը:

2024 թվականի փետրվարի 20-ի վճռով Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է, որի արդյունքում Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի՝ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված 5 միլիոն 474 հազար դրամ կադաստրային արժեքով 0.08 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքին:

- Իսկ ընդհանուր առմամբ վերջին մեկ տարում Գլխավոր դատախազության հայցերի հիման վրա քանի՞ գույք է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը: Հնարավորության դեպքում խնդրում եմ թվարկել:

- Ինչպես նշեցի, ինը գույք վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը, Ծաղկաձոր համայնքի երկու հողամասերը, Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող հողամասը, Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրում կառուցապատման իրավունքը և հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը, Ծաղկաձոր, Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս, թիվ 26, 27 և 28 հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի հողամասը, որը վերադարձվել է համայնքին:

- Դատարանի վարույթում գտնվող ի՞նչ խոշոր հայցեր ունեք: Խնդրում եմ անդրադառնալ դրանցից մի քանիսին:

- Հակակոռուպցիոն դատարանի, ինչպես նաև վարչական դատարանի վարույթում են Դատախազության ներկայացրած հետևյալ հայցերը՝ Գեղարքունիքի մարզի, Գավառ քաղաքի Նալբանդյան 91 հասցեում գտնվող («Գավառի մանկական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ի հին մասնաշենք) անշարժ գույքի վերաբերյալ թիվ 138 լոտի աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցը (կադաստրային արժեքը 2008 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 124 միլիոն 460 հազար դրամ, մինչդեռ օտարվել է 19 միլիոն 264 հազար դրամով), մի շարք ստեղծագործական միությունների և հասարակական կազմակերպությունների գույքերի նկատմամբ իրավունքների գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ հայցերը, Մալիշկա և Ջրաշեն համայնքներում հողամասերի ապօրինի օտարման պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ հայցերը, Մխչյան համայնքում Արգամ Աբրահամյանին պատկանող 7 հողամասերի ապօրինի օտարման վերաբերյալ յոթ հայցերը, նույն համայնքում «Վինկո» ՓԲ ընկերությանը և Ջուլիետա Աբրահամյանին հողամասի ապօրինի օտարումների վերաբերյալ հայցերը, «Ժորհաս» ՍՊ ընկերության անվամբ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող (- խմբ. Բաղմանյանի բենզալցակայանի տարածք) 0.02 հա հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցը:

- Ծաղկաձորի անտառներից ապօրինի սեփականաշնորհված տարածքների մասին շատ է խոսվել: Կնշեք՝ քանի՞ հայց եք ներկայացրել, քանի՞սն է բավարարվել, և եթե օրինական ուժի մեջ մտած վճիռներ կան, ապա խնդրում եմ նշել, թե Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին քանի՞ հա մակերեսով տարածք է վերադարձվել:

- Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ներկայացրել է 15 քաղաքացիական հայց, որոնց շրջանակներում վիճարկվում են շուրջ 465 հազար 770 քմ մակերեսով հողամասերի աճուրդները:

Դատախազության ներկայացրած 15 հայցերից 10-ով կայացվել են հայցը բավարարելու վերաբերյալ վճիռներ, որոնցից չորսը  մտել են օրինական ուժի մեջ, և դրանց հիման վրա գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ ընդհանուր 60 հազար 8 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ից արտահերթ խորհրդակցություններ է խնդրել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թագուհու կերպարով Եվա Ռիվասը հայերեն երգ է ներկայացրել Սիրիայում հակակառավարական ուժերի հարձակման մեկնարկից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքից հանվել է հաստատության անունով դրոշն ու հուշատախտակը Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել ԱՄՆ նորընտիր նախագահը զարմացած է Սիրիայի նախագահի այդքան արագ տապալումից Սիրիայում զինված ընդդիմությունը կապի ուղիներ է հաստատել ռուսական կողմի հետ Ալեքսանդրա Գրիգորյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մենք ողջունում ենք Ասադի հրաժարականը․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան - Abnormal «Չելսին» կամային հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբՄԱԿ-ը կրճատել է Դամասկոսում անձնակազմի թիվը Սիրիայում տիրող քաոսի պայմաններում Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել երկրի տարածքին Գուտերեշը կոչ է անում Սիրիայում իշխանության փոփոխության պայմաններում խուսափել բռնության կիրառումից Թուրքամետ ուժերը հայտնել են Սիրիայի Մանբիջ քաղաքի վերահսկողությունը վերցնելու մասին, քրդերը հերքում են այդ տեղեկությունը Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա Վեց սպա 45 զինվորականի վիրավորում են կեղծել և ավելի քան 240 միլիոն ռուբլի հափշտակել ԵՄ դիվանագիտության ղեկավար. Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է Քիմ Քարդաշյանն ապացուցել է, որ ինքն ամենալավ գովազդն է իր համար Տասնյակ հասցեներում ջուր չի լինի «Նոա»-ն 7-0 հաշվով հաղթեց «Գանձասար»-ին Արտաշատի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը Եթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը Իսրայելը հարվածել է Դամասկոսի հետազոտական ​​կենտրոնին. Reuters Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը «Արսենալն» ու «Ֆուլհեմը» չպարզեցին հաղթողին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքովՀայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումԹբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու Լարսում 4000-ից ավել մեքենա է կուտակված Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառումԹիկնիզյանը շարունակում է մնալ իսպանական ակումբի դիտակետում Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Բայդենի վարչակազմի օրոք. Թրամփ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել. ընդդիմության ներկայացուցիչ Սիրիացի ապստամբների առաջնորդը ժամանել է Դամասկոս Քիմ Քարդաշյանը կոտրել է ոտքը «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մենդիի վերաբերյալ Դամասկոսում Ասադի պալատը թալանվել է Իսրայելը կշարունակի իր բարիդրացիական քաղաքականությունը Սիրիայի հետ․ Նեթանյահու Կոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին Երևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Նշվել են կենդանակերպի 2 նշաններ, որոնց համար 2025 թվականին փողը շարունակական հոսքով կգա Սիրիայի պետական դրոշը փոխվել է