Երևան, 20.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոր ու զավակների մարքեթինգային մի քանի «խորամանկության» արդյունքը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում John Dewar & Sons ընկերությունը կրում է աշխարհում ամենահայտնի և հաջողված վիսկի արտադրողի պատվավոր կոչումը: Բարձր որակի, բնական բաղադրիչների և փափուկ համի շնորհիվ Dewars ապրանքանիշի արտադրանքն ունի արժանի ժողովրդականություն էլիտար ալկոհոլային խմիչքների իսկական գիտակների շրջանում: Իսկ ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել: Dewars վիսկիի պատմությունը սկսվել է դեռ 1846 թվականին, երբ ընկերության հիմնադիր Ջոն Դյուարը որոշել է իր սեփական սպիրտի թորման արտադրամասը բացել շոտլանդական փոքրիկ Պերտե քաղաքում: Որպես «մեծ բիզնեսի» նորեկ՝ Ջոնը մեծ ջանքեր է գործադրել իր ընկերությունը հայտնի դարձնելու և հաճախորդներ գրավելու համար:
 
Միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում Ջոն Դյուարի արտադրությունը կրկներ հարյուրավոր նմանատիպ ընկերությունների ճակատագիրը, որոնք անհույս մնացել են մոռացության մեջ, եթե մի օր պրպտուն մտքով գործարարի գլխում չառաջանար մի հետաքրքիր գաղափար: Փաստն այն է, որ այն ժամանակ վիսկին ազատ վաճառքի համար մատչելի չէր, քանի որ այդ ըմպելիքը տակառներով էին առաքում գարեջրատներ և պանդոկներ, որտեղ էլ այն վաճառվում էր մասնաբաժիններով՝ բաժակներով: Եվ Ջոն Դյուարը դարձել է առաջին վիսկի վաճառողը, որը գլխի է ընկել այն վաճառել ապակե շշերի մեջ, ինչն էլ ձեռնարկատիրոջը պարգևել է արժանի հարգանք, և նրա խմիչքը ճանաչում է ստացել շոտլանդական հասարակության շրջանում: Աստիճանաբար Ջոն Դյուարի արտադրությունն սկսել է թափ հավաքել: Նա ընդլայնել է իր արտադրանքի տեսականին՝ համագործակցելով Շոտլանդիայի լավագույն սպիրտագործների հետ և պարզապես վայելել է կյանքը:
 
Այնուամենայնիվ, ոչ թե Ջոնն է Dewars վիսկիին համաշխարհային համբավ պարգևել, այլ նրա կրտսեր որդին՝ Թոմասը: Ջոն Դյուարի մահից հետո նրա որդիները՝ Ջոն Ալեքսանդրը և Թոմասն են շարունակել ալկոհոլային խմիչքների բիզնեսը: Եղբայրները որոշել են տեղափոխվել Լոնդոն, սակայն մայրաքաղաքում արտադրություն դնելը հեշտ գործ չի եղել, քանի որ այն ժամանակ Լոնդոնում մարդիկ նախընտրում էին խմել կոնյակ, ջին և ռոմ՝ վիսկին համարելով չափազանց թույլ ըմպելիք: Բայց, բարեբախտաբար, Թոմաս Դյուարը գտել է դժվարին իրավիճակից դուրս գալու յուրօրինակ ելք: Հոր բիզնեսի նոր տերը վարձել է մարդկանց, որոնք, սկսելով այցելել պանդոկներ, պատվիրել են Dewars վիսկի: Լսելով, որ հաստատությունում նման խմիչք չկա, այս «այցելուները» հիասթափված հեռացել են: Եվ իհարկե, նման հաջող մարքեթինգային քայլն, ի վերջո, Dewars վիսկին վերածել է ամենահայտնի խմիչքի ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Տասնյակ հասցեներում լույս չի լինի՝ ապրիլի 20-ինԻրանի օդային տարածքը կվերաբացվի չորս փուլովԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԶանգվածային հրաձգության հետևանքով 1-ից 14 տարեկան 8 երեխա է զոհվելԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ ԱլեքսանյանԴոնի Ռոստովում վագրը ելույթի ժամանակ ցատկել է հանդիսատեսի դահլիճ«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաններ․ կան տուժածներ և զոհՎալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտ«Ռեալ Սոսյեդադը» նվաճել է Իսպանիայի ԳավաթըՄայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակերԹրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջներըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՄալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշՖիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելԻնչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին