Հոր ու զավակների մարքեթինգային մի քանի «խորամանկության» արդյունքը․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներկայում John Dewar & Sons ընկերությունը կրում է աշխարհում ամենահայտնի և հաջողված վիսկի արտադրողի պատվավոր կոչումը: Բարձր որակի, բնական բաղադրիչների և փափուկ համի շնորհիվ Dewars ապրանքանիշի արտադրանքն ունի արժանի ժողովրդականություն էլիտար ալկոհոլային խմիչքների իսկական գիտակների շրջանում: Իսկ ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել: Dewars վիսկիի պատմությունը սկսվել է դեռ 1846 թվականին, երբ ընկերության հիմնադիր Ջոն Դյուարը որոշել է իր սեփական սպիրտի թորման արտադրամասը բացել շոտլանդական փոքրիկ Պերտե քաղաքում: Որպես «մեծ բիզնեսի» նորեկ՝ Ջոնը մեծ ջանքեր է գործադրել իր ընկերությունը հայտնի դարձնելու և հաճախորդներ գրավելու համար:
Միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում Ջոն Դյուարի արտադրությունը կրկներ հարյուրավոր նմանատիպ ընկերությունների ճակատագիրը, որոնք անհույս մնացել են մոռացության մեջ, եթե մի օր պրպտուն մտքով գործարարի գլխում չառաջանար մի հետաքրքիր գաղափար: Փաստն այն է, որ այն ժամանակ վիսկին ազատ վաճառքի համար մատչելի չէր, քանի որ այդ ըմպելիքը տակառներով էին առաքում գարեջրատներ և պանդոկներ, որտեղ էլ այն վաճառվում էր մասնաբաժիններով՝ բաժակներով: Եվ Ջոն Դյուարը դարձել է առաջին վիսկի վաճառողը, որը գլխի է ընկել այն վաճառել ապակե շշերի մեջ, ինչն էլ ձեռնարկատիրոջը պարգևել է արժանի հարգանք, և նրա խմիչքը ճանաչում է ստացել շոտլանդական հասարակության շրջանում: Աստիճանաբար Ջոն Դյուարի արտադրությունն սկսել է թափ հավաքել: Նա ընդլայնել է իր արտադրանքի տեսականին՝ համագործակցելով Շոտլանդիայի լավագույն սպիրտագործների հետ և պարզապես վայելել է կյանքը:
Այնուամենայնիվ, ոչ թե Ջոնն է Dewars վիսկիին համաշխարհային համբավ պարգևել, այլ նրա կրտսեր որդին՝ Թոմասը: Ջոն Դյուարի մահից հետո նրա որդիները՝ Ջոն Ալեքսանդրը և Թոմասն են շարունակել ալկոհոլային խմիչքների բիզնեսը: Եղբայրները որոշել են տեղափոխվել Լոնդոն, սակայն մայրաքաղաքում արտադրություն դնելը հեշտ գործ չի եղել, քանի որ այն ժամանակ Լոնդոնում մարդիկ նախընտրում էին խմել կոնյակ, ջին և ռոմ՝ վիսկին համարելով չափազանց թույլ ըմպելիք: Բայց, բարեբախտաբար, Թոմաս Դյուարը գտել է դժվարին իրավիճակից դուրս գալու յուրօրինակ ելք: Հոր բիզնեսի նոր տերը վարձել է մարդկանց, որոնք, սկսելով այցելել պանդոկներ, պատվիրել են Dewars վիսկի: Լսելով, որ հաստատությունում նման խմիչք չկա, այս «այցելուները» հիասթափված հեռացել են: Եվ իհարկե, նման հաջող մարքեթինգային քայլն, ի վերջո, Dewars վիսկին վերածել է ամենահայտնի խմիչքի ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank
2
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
3
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community



