Երևան, 23.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առաքելություն ուղարկե՛ք Արցախ. արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որպեսզի համաձայն ՄԱԿ-ի կողմից տրված մշակութային ժառանգության պահպանության մանդատի, առաքելություն ուղարկեն Արցախ, փաստագրելու մարդկության դեմ կատարված մշակութային հանցագործություններն ու մեխանիզմներ կիրառեն հետագա հանցանքները կանխելու համար։

«Ստորագրյալ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 2020 թ․ պատերազմից և 2023 թ․ հարկադրական արտաքսումից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղ) տեղահանված անձանց, գրում են Ձեզ՝ նշելու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և նպատակային ոչնչացման ու յուրացման դեպքերը։

Կան մշակութային ցեղասպանության ծանր օրինակներ, որոնք իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ինչպես 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Հայկական ժառանգության դեմ հանցագործությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել․ ամբողջությամբ ոչնչացվել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Հայկական հոգևոր կենտրոնները պղծվել են, և հարյուրավոր խաչքարեր՝ ոչնչացվել։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ՝ բաղկացած հազարավոր ցուցանմուշներից, կողոպտվել են Ադրբեջանի կողմից։

Եկեղեցիների ոչնչացումը ցեղասպանական գործողություն է համարվում ըստ  Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկի, որտեղ  նշված է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ են ցեղասպանության հետ կամ իրականացվում են դրա շրջանակներում»։

Ոչնչացվել են Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները, ինչպես նաև անհատների նվիրված հուշաքարերը, պատմական նշանակության կամուրջներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, դպրոցներ և այլ վայրեր։ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը և Հադրութ քաղաքի պատմական թաղամասը ամբողջությամբ քանդվել են։

Վերջերս Ստեփանակերտի ողջ թաղամասեր, ներառյալ 19-րդ դարի պատմական թաղամասը, հողին են հավասարեցվել։ Քաղաքի, նրա պատմական շինությունների և ժառանգության դիտավորյալ ոչնչացումը խախտում է Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները արգելված են 1949 թ․ ընդունված չորս Ժնևյան կոնվենցիաներով՝ պատերազմի զոհերի պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների, դրանց արձանագրությունների, ինչպես նաև համապատասխան ՄԱԿ-ի բանաձևերի և մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի համաձայն։

Ադրբեջանցիների կողմից այս ոչնչացումները պատկերող տեսանյութերի լայն տարածումը դարձել է հոգեբանական ճնշման միջոց Արցախի հայերի նկատմամբ։

Ադրբեջանցիների կողմից ոչնչացվել են Մեծ Թաղեր գյուղի (Հադրութի շրջան), Սղնախ գյուղի (Ասկերանի շրջան), Հաթերքի (Մարտակերտի շրջան) և Շուշի քաղաքի գերեզմանատները։ Գերեզմանատների ոչնչացումը համարվում է անձնական արժանապատվության և մարդկային հիշողության դեմ հանցագործություն։

Համաձայն՝ 1954 թ․ Հաագայի կոնվենցիայի՝ 4-րդ հոդվածի, Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ցանկացած վանդալիզմի, յուրացման, կողոպուտի, ատելության կամ վրեժխնդրության գործողություններ մշակութային ժառանգության դեմ արգելվում են։

Համաձայն 1954 թ․ Հաագայի առաջին արձանագրության՝ արգելվում է օկուպացված տարածքներում մշակութային կամ հոգևոր արժեքների ոչնչացումը։ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ․ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ հռչակագրով։

Այնուամենայնիվ, 2020-2024 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն վերապահված՝ համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու լիազորությունը և առաքելություն չի ուղարկել Արցախ՝ տարածաշրջանի ժառանգության ներկա վիճակը փաստագրելու և այդպիսով կանխելու Ադրբեջանի կողմից հետագա ոչնչացումները։ Փոխարենը սահմանափակվել է հայտարարություններ անելով և մտահոգություն արտահայտելով։

Մենք՝ ստորագրյալները, որոնք տեղահանված ենք Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից, խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որ Ձեր կազմակերպությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կողմից մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ իր մանդատի, ուղարկի առաքելություն Արցախ՝ փաստագրելու մարդկության դեմ իրականացված մշակութային հանցագործությունները և կիրառելու մեխանիզմներ հետագա խախտումները կանխելու համար»,- ասված է նամակի մեջ:

Հետևեք մեզ՝ այստեղ

 
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան ձորից Ասենք դպրոցում պիտի ինձ պայթեցնեն. ես ջհանդամ, բա էդ երեխե՞քը. Նիկոլ Փաշինյան Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Ռոնալդուի որդին 5 գոլ է խփել Սաուդյան Արաբիայի Մ-15 առաջնության խաղում Մասիսում BMW-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներՎարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ Ռոբերտ Հովհաննիսյան․ Ինձ համար միշտ մեծ պատիվ է հավաքականում խաղալը ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ Հայտնի են Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Բախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակը պարզաբանեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը ChatGPT և OpenAI API-ի համաշխարհային խափանում. ի՞նչ է հայտնի դրա մասինԱռաջարկում ենք բացել սահմաններն Ադրբեջանի հետ․ Միրզոյան Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանել է արտոնություն Եղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին Տարհանման հրահանգ ենք ստացել, բայց դեռ մեր տեղերում ենք․Կալիֆորնիայում կրակի նոր օջախներ են հայտնվել IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըՇատ բան է քննարկվել փակ դռների հետևում․ Զախարովան՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ՝ դեմքի և այլ վնաuվածքներով, երեկ ծննդյան օրն է եղել Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն․ Փաշինյան Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հունվարը ներառյալ Վթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան Պետք է պարզ հասկացնենք՝ Պուտինը չի կարող ազդել այն բանի վրա, թե ով է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. գլխավոր քարտուղար Վաչե Թովմասյանն ու Քոլին Ֆարելը հանդիպել են Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է Երեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների գործունեությանն առնչվող կարգավորումներ է առաջարկում Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին. Փաշինյանը՝ Դավոսում Մարդ էր վատացել․ Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ ցնցումների մեջ․ Աննա ՄկրտչյանԽոշոր հրդեհ, այրվել են մի քանի պահեստներ. ՌԴԻջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է. Մհեր Ավետիսյան Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու Ադրբեջանին Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա Հայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ Սարգսյան Աննահանջ ձևով ամեն ազգային բան վերացվում է. Աննա Կոստանյան «Իմ 2 ամուսիններն էլ գեղեցիկ տղամարդիկ են եղել, չգիտեմ նրանք իմ ինչն էին հավանել». Անահիտ Ղուկասյան «Որևէ մեկի զոքանչին բացահայտելու համար հայտարարագիր հարկավոր չէ». տնտեսագետ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել «Ինձ գրավեց այն, որ Հայաստանում դեռ ոչ ոք նման ֆիլմ չի նկարել». Լիլիթ Հակոբյան Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան նշանադրությունից կադրեր է հրապարակել ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանքԵ՞րբ և որտե՞ղ են հայտնվել առաջին մասնագիտական տարբերանշանները. «Փաստ»Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին Ձյուն կտեղա