Երևան, 23.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ռենշին» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում մշակվում է ապարտհոթելների ոլորտի զարգացման հայեցակարգ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս տարին բեկումնային էր կառուցապատման ոլորտի համար մի քանի առումով։ Մի կողմից Երևանում եկամտահարկի վերադարձի մասին օրենքի կիրառության վերջին տարին էր։ Մյուս կողմից, ոլորտում տպավորիչ և մասշտաբային ծրագրերի մեկնարկ տրվեց, ինչն անդրադառնալու է նաև ոլորտի հետագա զարգացման վրա։ Կառուցապատման ոլորտի առաջիկա տենդենցների մասին զրուցել ենք այդ նախագծերից մեկն իրականացնող «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանի հետ։

Ի՞նչ է սպասվում կառուցապատման ոլորտում եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի գործողության ավարտից հետո:

Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը անժխտելիորեն ծառայել է որպես անշարժ գույքի շուկայի հզոր կատալիզատոր: Այն էականորեն ազդել է շուկայի դինամիկայի վրա, ինչն արտահայտվել է վերջին տարիներին շինարարության ծավալների նկատելի աճով և նոր կառուցապատողների մուտքով:

Օրենքի գործողության ավարտը միանշանակ իր հետևանքը կունենա առաջարկ-պահանջարկի վրա: Ակնհայտ է, որ տեղի շուկան իրեն սպառել է այդ տեսանկյունից, և կարիք կա արտասահմանյան ներդրողների, գնորդների ներգրավման, ինչը, համոզված եմ, ավելի մեծ և գնողունակ սպառողական շուկա մուտք գործելու հնարավորություն է:

Կանխատեսելով  սա՝ մեր ընկերությունը ձեռնամուխ է եղել նոր խթանների ներդրմանը: Ծավալուն հետազոտությունների, միջազգային այցելությունների և համաշխարհային խորհրդատվական գործընկերների հետ համագործակցության շնորհիվ՝ մենք նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալիս, որի մասին  առաջին անգամ բարձրաձայնում եմ այս հարցազրույցի ժամանակ։ Խոսքը ապարտհոթելների ոլորտի զարգացման հայեցակարգի մասին է։

Ապարտհոթելն աշխարհում, հատկապես վերջին տարիներին, արագ զարգացում և տարածում ապրող կացության վայրի տեսակ է, որը հյուրանոցային ծառայությունների և բնակարանային հարմարությունների մեկտեղումն է։ Այն հյուրին հնարավորություն է տալիս ավելի ինքնուրույն, հարմարավետ և անվտանգ զգալ կացության ընթացքում։ Այսինքն՝ այն ընդհանուր առմամբ ներառում է վարձակալվող բնակարանի և հյուրանոցի հարմարությունները, ծառայությունները:

Գաղափարը դրական գնահատականի է արժանացել նաև նախարար պարոն Պապոյանի կողմից, ինչը պետություն-մասնավոր համագործակցության դրական արդյունքների համար շատ կարևոր է: Նրա անմիջական մասնակցությամբ և հրամանով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ արդեն ներգրավվել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, պետական այլ գերատեսչությունների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ: Այժմ խմբին է վստահված նաև իրավական մեխանիզմներ, կարգավորումներ մշակելու գործը։ Դրանք ուղղված կլինեն ապարտհոթելների ոլորտի զարգացմանը և կայացմանը մեր պետությունում, ինչն էլ կնպաստի մեր երկրի սոցիալ–տնտեսական աճին, զբոսաշրջության զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը:

Ուսումասիրո՞ւմ եք արդյոք միջազգային փորձն ապարտհոթելների ոլորտումՀատկապես ո՞ր երկրների փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Իհարկե, ապարտհոթելի գաղափարը նոր չէ, հեծանիվ չենք հորինում։ Միջազգային մասշտաբով այն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը տարբեր երկրների տնտեսական, սոցիալական և զբոսաշրջային զարգացման գործում, հատկապես այն տարածաշրջաններում, որոնք կենտրոնացած են հյուրընկալության ոլորտի զարգացման, զբոսաշրջության և տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման վրա։

Կան բավական հաջողված օրինակներ Վրաստանում, Կիպրոսում, Դուբայում, որտեղ հասել են տպավորիչ արդյունքների՝ կիրառելով մի շարք գործիքներ՝ օրինակ, հարկային արտոնություններ, ազատում գույքահարկից, վարկերի և սուբսիդիաների տրամադրում:

Այս երկրների փորձը բավական ռելեվանտ է մեզ մոտ ներդրման համար՝ հաշվի առնելով տարածքային, մշակութային և տնտեսական նմանությունները:

Որո՞նք են ապարտհոթելների հիմնական առավելությունները։

Զբոսաշրջանային և սոցիալ-տնտեսական ակնհայտ դրական ազդեցությունից զատ՝ առանձնացնեմ ևս 2-ը՝

-Բրենդի ներգրավում. ապարտհոթելները որպես կանոն գործում են աշխարահռչակ բրենդի ներքո, այս տեսանկյունից կարևոր առավելություն է միջազգային բրենդի մուտքը երկիր: Բրենդի մուտքը մեծ փոփոխություններ է բերում երկրի շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտ, քանի որ ապրանքանիշները իրենց չափորոշիչներն են թելադրում և պարտադրում: Մենք այս արդյունքը զգացել ենք սեփական փորձով՝ «Արտլայֆ» համալիրը բրենդավորելով Կեմպինսկի միջազգային հյուրանոցային ցանցի կողմից: Սա նաև շուկայում նոր չափանիշներ է թելադրում, որին հետևում են ոլորտի մյուս ներկայացուցիչները, քանի որ սպառողն արդեն նոր որակ է պահանջում:

-Սպառողների աշխարհագրության ընդլայնում. բրենդավորված ապարտհոթելը այլազգի ֆիզիկական անձանց համար հրաշալի ներդրման տարբերակ է: Վերջիններս ևս նոր ուղղություններ են փնտրում՝ իրենց ֆինանսական հոսքերը դիվերսիֆիկացնելու նպատակով, և մենք այդ տեսանկյունից կարող ենք գրավիչ առաջարկ ներկայացնել:

Ամփոփելով՝ ի՞նչ կտա Հայաստանին այս ոլորտի հետագա զարգացումը:

Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը արագ կանցնի համապատասխան իրավական կարգավորումներ՝ թողնելով իր բազմակողմանի դրական ազդեցությունը երկրի տնտեսության վրա՝ պայմանավորված նոր ներդրումների ներգրավմամբ, հարկային եկամուտների աճով։ Մյուս կողմից կունենանք միջազգային հյուրանոցային բրենդեր ներգրավելու գրավիչ առաջարկներ, ինչն իր հետ կբերի ինչպես զբոսաշրջիկների քանակային աճ, հյուրանոցային սպասարկման ոլորտում ծառայությունների նոր որակի սահմանում և աշխատատեղերի աճ, այնպես էլ կառուցապատման նոր մշակույթի և չափանիշների ներդրում։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ասենք դպրոցում պիտի ինձ պայթեցնեն. ես ջհանդամ, բա էդ երեխե՞քը. Նիկոլ Փաշինյան Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Ռոնալդուի որդին 5 գոլ է խփել Սաուդյան Արաբիայի Մ-15 առաջնության խաղում Մասիսում BMW-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներՎարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ Ռոբերտ Հովհաննիսյան․ Ինձ համար միշտ մեծ պատիվ է հավաքականում խաղալը ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ Հայտնի են Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Բախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակը պարզաբանեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը ChatGPT և OpenAI API-ի համաշխարհային խափանում. ի՞նչ է հայտնի դրա մասինԱռաջարկում ենք բացել սահմաններն Ադրբեջանի հետ․ Միրզոյան Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանել է արտոնություն Եղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին Տարհանման հրահանգ ենք ստացել, բայց դեռ մեր տեղերում ենք․Կալիֆորնիայում կրակի նոր օջախներ են հայտնվել IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըՇատ բան է քննարկվել փակ դռների հետևում․ Զախարովան՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ՝ դեմքի և այլ վնաuվածքներով, երեկ ծննդյան օրն է եղել Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն․ Փաշինյան Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հունվարը ներառյալ Վթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան Պետք է պարզ հասկացնենք՝ Պուտինը չի կարող ազդել այն բանի վրա, թե ով է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. գլխավոր քարտուղար Վաչե Թովմասյանն ու Քոլին Ֆարելը հանդիպել են Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է Երեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների գործունեությանն առնչվող կարգավորումներ է առաջարկում Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին. Փաշինյանը՝ Դավոսում Մարդ էր վատացել․ Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ ցնցումների մեջ․ Աննա ՄկրտչյանԽոշոր հրդեհ, այրվել են մի քանի պահեստներ. ՌԴԻջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է. Մհեր Ավետիսյան Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու Ադրբեջանին Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա Հայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ Սարգսյան Աննահանջ ձևով ամեն ազգային բան վերացվում է. Աննա Կոստանյան «Իմ 2 ամուսիններն էլ գեղեցիկ տղամարդիկ են եղել, չգիտեմ նրանք իմ ինչն էին հավանել». Անահիտ Ղուկասյան «Որևէ մեկի զոքանչին բացահայտելու համար հայտարարագիր հարկավոր չէ». տնտեսագետ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել «Ինձ գրավեց այն, որ Հայաստանում դեռ ոչ ոք նման ֆիլմ չի նկարել». Լիլիթ Հակոբյան Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան նշանադրությունից կադրեր է հրապարակել ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանքԵ՞րբ և որտե՞ղ են հայտնվել առաջին մասնագիտական տարբերանշանները. «Փաստ»Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին Ձյուն կտեղա ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են