ՏՏ ոլորտի 40 հազար մասնագետներից միայն 2500-ն է աշխատում ռազմարդյունաբերական համալիրում. Մինասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՏՏ ոլորտի 40 հազար աշխատակիցներից միայն 2500-ն է ընդգրկված ռազմարդյունաբերական համալիրում։ Դրա մասին «ԱՐԱՐ» հիմնադրամի ստեղծման 10-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է «Krisp» ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Ըստ նրա՝ այսօր շատ դժվար է լավ մասնագետներին համոզել, որ աշխատեն ռազմարդյունաբերական համալիրում։
«Հայաստանի ՏՏ ոլորտն այսօր քիչ առնչություն ունի երկրի անվտանգության հետ։ Միակ կապը կարելի է գտնել նրանում, որ ոլորտը հարկեր է վճարում, ինչպես նաև նպաստում է ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, թեև տեսակարար կշիռը շատ ու շատ փոքր է»,- հավելել է նա։
Մինասյանը խնդիր է անվանել նաև գիտության համար համարժեք ֆինանսավորման բացակայությունը (բյուջեի ընդհանուր ծախսերի 0,2%-ի մակարդակում՝ դրանք համեմատելով Իսրայելի (5%) ցուցանիշների հետ։
Նրա համոզմամբ՝ պետությունն այսօր բախվում է պատվերի համակարգի բացակայությանն ու չի ըմբռնում, թե որ ոլորտներն է պետք սահմանել իբրև առաջնահերթություններ և աշխատել դրանց ուղղությամբ։
Մինասյանը միաժամանակ նշել է, որ արհեստական բանականությունը ազգային և լեզվական ինքնության պահպանման խնդիր է ստեղծում:
Հետևեք մեզ՝ այստեղ