Երևան, 23.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել. հարազատերը բժիշկներին են մեղադրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Նոյեմբերի 24-ին Գյումրու Ախուրյան համայնքի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել։ NEWS.am–ի հետ զրույցում մահացած նորածնի հորաքույրը՝ Տաթև Սարգսյանը, նշեց, որ երեխան առողջական խնդիրներ չի ունեցել։

 «Երեխան ծնվել է  նոյեմբերի 22-ին, մեզ ասել են, որ նա կատարյալ առողջ է, չունի ոչ մի խնդիր։  Ավելի ուշ տարել են երեխային, եղբորս կնոջն ասել, որ ուղղակի հարկավոր է որոշ ժամանակ թթվածնի սարք միացնել, որպեսզի ավելի շուտ ընտելանա միջավայրին։ Մենք ասացինք՝ եթե խնդիր կա, այլ հիվանդանոց տանենք կամ դեղորայք առնենք, բայց նորից ասացին, որ ոչ մի խնդիր չկա, երեխան առողջ է։ Նոյեմբերի 23-ին երեկոյան ժամը 10-ին մենք տեսել ենք երեխային, ամեն ինչ նորմալ էր»,–պատմում է երեխայի հորաքույրը։

Տաթև Սարգսյանի խոսքով, դրանից հետո էլ երեխայի մայրը գիշերը մի քանի անգամ գնացել է երեխայի մոտ, կերակրել նրան։ Լուսադեմին, սակայն, երեխան մահացել է։

 «Ու մենք չգիտենք՝ ինչ է պատճառը։ Հարցնում ենք՝ ով է պատասխանատու. մանկաբույժ Ֆատիմա Գրիգորյանը, որն այդ օրվա հերթապահն է եղել, ասում է՝ ես տեղյակ չեմ, բուժքույրն ընդհանրապես ձայն չի հանում։ Անգամ ժամը չգիտեն՝ երբ է մահը գրանցվել։ Հիվանդանոցի փոխտնօրենն ասում է՝ դա պոստ է, այդտեղ միշտ մարդ պետք է լինի։ Բուժքույրը սակայն այդ ժամանակ քնած է եղել»,–ասում է նորածնի հորաքույրը։

Հարազատների խոսքով, հերթապահ բժիշկն այդ ընթացքում հիվանդանոցում չի եղել։ Ֆատիմա Գրիգորյանը նրանց հետ զրույցում նշել է, որ հիվանդանոցից ընդամենը 100 մետր հեռավորություն վրա է գտնվում իր տունը, գնացել էր հանգստանալու։ Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս Գյումրիում է բնակվում։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննության շրջանակներում այլ քննչական գործողություններ ևս կատարվել են և շարունակվում են։ Բայց նշում են՝ մահվան պատճառի, հնարավոր բժշկական սխալի առկայության կամ բացակայության մասին հնարավոր կլինի վարույթի շրջանակներում հստակ տվյալներ տրամադրել միայն փորձաքննության եզրակացությունն ստանալուց և դրանք ձեռք բերվելիք այլ փաստական տվյալների հետ համադրելուց հետո։ 

Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ից  հրաժարվեցին մեկնաբանել տեղի ունեցածը, միայն նշեցին, քննություն է ընթանում, դրանից հետո կպարզվի միայն, արդյո՞ք բժիշկներն են մեղավոր։ Կենտրոնի փոխտնօրենը չպարզաբանեց նաև՝ արդյոք հերթապահ բժիշկն ու բուժքույրը շարունակում են աշխատել հիվանդանոցում։ Մահացած նորածնի հարազատների փոխանցմամբ, նրանք շարունակում են աշխատել «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Մասիսում BMW-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներՎարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ Ռոբերտ Հովհաննիսյան․ Ինձ համար միշտ մեծ պատիվ է հավաքականում խաղալը ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ Հայտնի են Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Բախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակը պարզաբանեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը ChatGPT և OpenAI API-ի համաշխարհային խափանում. ի՞նչ է հայտնի դրա մասինԱռաջարկում ենք բացել սահմաններն Ադրբեջանի հետ․ Միրզոյան Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանել է արտոնություն Եղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին Տարհանման հրահանգ ենք ստացել, բայց դեռ մեր տեղերում ենք․Կալիֆորնիայում կրակի նոր օջախներ են հայտնվել IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըՇատ բան է քննարկվել փակ դռների հետևում․ Զախարովան՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ՝ դեմքի և այլ վնաuվածքներով, երեկ ծննդյան օրն է եղել Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն․ Փաշինյան Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հունվարը ներառյալ Վթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան Պետք է պարզ հասկացնենք՝ Պուտինը չի կարող ազդել այն բանի վրա, թե ով է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. գլխավոր քարտուղար Վաչե Թովմասյանն ու Քոլին Ֆարելը հանդիպել են Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է Երեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների գործունեությանն առնչվող կարգավորումներ է առաջարկում Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին. Փաշինյանը՝ Դավոսում Մարդ էր վատացել․ Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ ցնցումների մեջ․ Աննա ՄկրտչյանԽոշոր հրդեհ, այրվել են մի քանի պահեստներ. ՌԴԻջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է. Մհեր Ավետիսյան Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու Ադրբեջանին Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա Հայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ Սարգսյան Աննահանջ ձևով ամեն ազգային բան վերացվում է. Աննա Կոստանյան «Իմ 2 ամուսիններն էլ գեղեցիկ տղամարդիկ են եղել, չգիտեմ նրանք իմ ինչն էին հավանել». Անահիտ Ղուկասյան «Որևէ մեկի զոքանչին բացահայտելու համար հայտարարագիր հարկավոր չէ». տնտեսագետ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել «Ինձ գրավեց այն, որ Հայաստանում դեռ ոչ ոք նման ֆիլմ չի նկարել». Լիլիթ Հակոբյան Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան նշանադրությունից կադրեր է հրապարակել ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանքԵ՞րբ և որտե՞ղ են հայտնվել առաջին մասնագիտական տարբերանշանները. «Փաստ»Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին Ձյուն կտեղա ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ). Մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժը. «Փաստ»