Երևան, 23.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում։ Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ընթացքում նման տեղեկություններ հրապարակեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ամփոփելով նոյեմբերի 30-ին Սիրիայի հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո անցնելուց հետո Հալեպում ներկայում տիրող իրավիճակը՝ բանախոսը հայտնեց, որ սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապ է պահպանում այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է մայրաքաղաք Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում և Քեսաբում։ 

«Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կան շուրջ 10-12 հազար հայեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Հայեր կան նաև այլ թաղամասերում»,- նշեց Ալեքսանյանը։ 

Նրա հաղորդմամբ՝ որոշակի ընդմիջումից հետո դեկտեմբերի 3-ին Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առաջին խոշոր հանրային հանդիպումը։ Բերիո թեմը՝ Կիլիկիո հայոց կաթողիկոսության ֆինանսական միջնորդությամբ միջոցներ է հատկացնում քաղաքի կարիքավոր ընտանիքներին։ Մյուս հաստատությունները նույնպես աստիճանաբար ծավալում են բարեգործական աշխատանքներ։ Հալեպում հացի և ջրի պաշարների սղությամբ պայմանավորված՝ գրանցվել է գների որոշակի թանկացում։

Հովհաննես Ալեքսանյանը նշեց նաև, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչությունը կապ է պահպանում տեղի համայնքային հաստատությունների և Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ։ Վերջինս և ՀՀ ԱԳՆ-ն թեժ գիծ են գործարկել հայրենակիցների համար։ Բոլոր կառույցները հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի օգնության հասնել հալեպահայերին։

«Այս պահին հնարավոր չէ տարհանում կազմակերպել և օժանդակություն հասցնել։ Եթե հնարավորություն լինի և պայմանները ներեն, կարելի է դա դիտարկել, բայց այս պահին այդպիսի հնարավորություն չկա։ Հալեպի օդանավակայանը և արդյունաբերական գոտին հիմա վերահսկում են իսլամիստական խմբավորումները։ Մեծ թվով մարդկանց անվտանգ տարհանելու երաշխիք չկա»,- հայտնեց Հովհաննես Ալեքսանյանը։ 

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ին նախատեսված է Դամասկոս-Երևան չվերթ և վտանգից մազապուրծ եղած սիրիահայերի առաջին խումբը կհասնի Հայաստան։ 

«Պատրաստ ենք ցանկացած ժամի ընդունել մեր հայրենակիցներին և զբաղվել նրանց խնդիրներով։ Նախորդ տարիներից պահպանել ենք սիրիահայերի առողջապահական անվճար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պատրաստ ենք դիտարկել մեր հայրենակիցների կարիքները։ Նաև կոչ ենք անում մեր գործընկեր կազմակերպություններին իրականացնել համատեղ ծրագրեր»,- ընդգծեց վարչության պետը։

Սիրիայի մեծությամբ երկրորդ և ամենահայաշատ քաղաքը իսլամիստ ապստամբների վերահսկողության ներքո է անցել նոյեմբերի 30-ին։ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ՀՀ ԱԳ նախարարությունը ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հնարավորության դեպքում կդիտարկվեն բոլոր տարբերակները։  

 Հետևեք մեզ՝ այստեղ

Բախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակը պարզաբանեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը ChatGPT և OpenAI API-ի համաշխարհային խափանում. ի՞նչ է հայտնի դրա մասինԱռաջարկում ենք բացել սահմաններն Ադրբեջանի հետ․ Միրզոյան Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանել է արտոնություն Եղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին Տարհանման հրահանգ ենք ստացել, բայց դեռ մեր տեղերում ենք․Կալիֆորնիայում կրակի նոր օջախներ են հայտնվել IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըՇատ բան է քննարկվել փակ դռների հետևում․ Զախարովան՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ՝ դեմքի և այլ վնաuվածքներով, երեկ ծննդյան օրն է եղել Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն․ Փաշինյան Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հունվարը ներառյալ Վթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան Պետք է պարզ հասկացնենք՝ Պուտինը չի կարող ազդել այն բանի վրա, թե ով է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. գլխավոր քարտուղար Վաչե Թովմասյանն ու Քոլին Ֆարելը հանդիպել են Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է Երեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների գործունեությանն առնչվող կարգավորումներ է առաջարկում Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին. Փաշինյանը՝ Դավոսում Մարդ էր վատացել․ Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ ցնցումների մեջ․ Աննա ՄկրտչյանԽոշոր հրդեհ, այրվել են մի քանի պահեստներ. ՌԴԻջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է. Մհեր Ավետիսյան Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու Ադրբեջանին Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա Հայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ Սարգսյան Աննահանջ ձևով ամեն ազգային բան վերացվում է. Աննա Կոստանյան «Իմ 2 ամուսիններն էլ գեղեցիկ տղամարդիկ են եղել, չգիտեմ նրանք իմ ինչն էին հավանել». Անահիտ Ղուկասյան «Որևէ մեկի զոքանչին բացահայտելու համար հայտարարագիր հարկավոր չէ». տնտեսագետ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել «Ինձ գրավեց այն, որ Հայաստանում դեռ ոչ ոք նման ֆիլմ չի նկարել». Լիլիթ Հակոբյան Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան նշանադրությունից կադրեր է հրապարակել ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանքԵ՞րբ և որտե՞ղ են հայտնվել առաջին մասնագիտական տարբերանշանները. «Փաստ»Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին Ձյուն կտեղա ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ). Մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժը. «Փաստ»Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Փաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվեց«Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»ԶՊՄԿ աջակցությամբ հենաշարժողական խնդիրներ ունեցող կապանցի երեխաներն ընդունում են անհրաժեշտ թերապիաները Սպանդանոցներին փոխհատուցում կտրամադրվի ֆերմերային տնտեսությունների համար անվճար սպանդի ծառայություն մատուցելու դիմաց. «Փաստ»