«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին». կայացել է «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկի շնորհանդեսը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդարադատության նախարարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում՝ դեկտեմբերի 4-ին և 5-ին տեղի են ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը՝ նախատեսված «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար, «Մասնավոր հատվածում իրականացվող գործարար բարեվարքության քաղաքականությունը» խորագրով պանելային քննարկումը և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված գործարար բարեվարքությանն առնչվող դասընթացը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Նշվում է, որ Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը կարևորել է հակակոռուպցիոն կրթության կարևորությունը և 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում հակակոռուպցիոն կրթության առնչությամբ նախատեսված գործողությունները։
Միաժամանակ, գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող քննարկմանը կարևորվել են առկա բարեփոխումների ուղղություններով տարվող աշխատանքները և պետական ու մասնավոր հատվածների երկխոսության անհրաժեշտությունը: Միջոցառումն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկության կենտրոնի հետ համատեղ:
«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը մշակվել է ԿԳՄՍ նախարարության և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համագործակցությամբ, Շվեդիայի կառավարության աջակցությամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ