Երևան, 23.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կա՛մ մեր հետ ես, կա՛մ կեղտոտ անկողինդ դարձնելու ենք հանրային․ ՔՊ-ի «բարոյականության» աստիճանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երբեմնի մոլի նիկոլական Հովիկ Աղազարյանն այսօր դարձել է իր համար «Հիսուսին հավասար» Նիկոլ Փաշինյանի զոհը։ Պատգամավորն ինչ է թե համարձակվել է դեմ գնալ Փաշինյանին ու չկատարել նրա խնդրանքը, այսօր ՔՊ-ի կողմից ներկայացվում է որպես պետության համար թիվ մեկ վտանգ։ 

MediaHub-ը հիշեցնում է, որ արդեն մի քանի օր է՝ ՔՊ խմբակցության պատգամավորները բոլոր հարթակներով հայտարարում են, թե Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր է կազմակերպել։ Պատգամավորի քայլերն այնքան անընդունելի են «սրբի դուռ» ՔՊ-ի համար, որ պատգամավորներից մեկն ամաչում է պատմել՝ ինչեր է կարդացել Աղազարյանի չաթերում, մյուսն ուղղակի անկեղծանում է, թե այդ ամենից հետո «ցանկացել է սպանել Աղազարյանին»։ Բայց սա դեռ ամենը չէ։ Այսօր իշխանական քարոզիչ Տարոն Չախոյանի անվան հետ կապված կայքերից մեկը հրապարակում արեց՝ նշելով, թե Աղազարյանի չաթերը քրքրելիս հայտնաբերել են տղամարդկանց հետ նամակագրություններ, ու պարզվել է, որ, ցիտում ենք՝ «պատգամավորը միասեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդու հետ»։

Փաստացի, հանուն Փաշինյանի «սիրտը շահելու», ՔՊ շրջանակը պատրաստ է ամեն քայլի, անգամ մարդու անկողինը հրապարակային դարձնելու։ Թեև ոչ ոքի խնդիրը չէ՝ ում հետ և ինչ դիրքով է քնում Հովիկ Աղազարյանը, կանա՞նց է նախընտրում, թե՞ տղամարդկանց։ Հատկապես, որ դեռ պարզ էլ չէ՝ այսօր այդ ամենը հրապարակային դարձնող ՔՊ-ական պատգամավորների անկողիններում ինչեր կհայտնաբերվեն։ Ի վերջո, չմոռանանք՝ նմանը նմանին է ձգտում...

․․․ Ու սա այն դեպքում, երբ Աղազարյանն ինքնամոռաց պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանի առաջ բերած բոլոր թեզերը՝ հասարակության հայհոյանքը, անեծքներն ու ատելությունն իր վրա վերցնելով, միայն թե Փաշինյանը գոհանա։ Ավելին, հաճախ «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ գտնվելով»՝ Աղազարյանն ավելի հակապետական, հակահայ հայտարարություններ էր անում, քան կաներ հենց ինքը՝ Փաշինյանը։ Աստծուն, Արցախը, պատմական Հայաստանը․․․ այս ամենին ուրացավ Աղազարյանը, ու սա արեց Փաշինյանին չուրանալու համար։ Իսկ այսօր ի՞նչ ունի նա․ մանդատ, որից շատ շուտով կզրկվի՝ ազատությունից զրկվելուն զուգահեռ։ Իսկ դա կլինի, քանի որ ՔՊ-ն առանց թաքցնելու, ուղիղ մեսիջներով ներկայացնում է քայլերի հաջորդականությունը․ հենց այս պահին էլ գնդակը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դաշտում է։

Ինչևէ, այստեղ խնդիրն ամենևին էլ Հովիկ Աղազարյանը չէ, նրա փոխարեն կարող էր լինել ցանկացածը՝ Լուլուն, Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը․․․ (և կլինեն), այստեղ խնդիրը բարոյականությունն է, չնայած, ինչպես դեպքերն ու հանգամանքներն են ցույց տալիս, ՔՊ-ի դեպքում բարոյականություն բառից առաջ «ան» նախածանցը միշտ ու առանց բացառությունների պետք է դրվի։ Եվ ամենակարևորը․ խնդիրն այն է, որ այս «անբարոյական» արշավի զոհը դառնալու են բոլորը՝ առանց բացառության, միայն թե ինչ-որ պահի շփոթվեն ու շեֆին դեմ գնան։ Ինչպես Աղազարյանի դեպքում, մյուսների նամակներն էլ տպվելու ու տրցակներով բաժանվելու են բոլոր ՔՊ-ականներին, իսկ օրեր անց դրանց բովանդակությունը հրապարակելու են չախոյանական կայքերը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Մասիսում BMW-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներՎարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ Ռոբերտ Հովհաննիսյան․ Ինձ համար միշտ մեծ պատիվ է հավաքականում խաղալը ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ Հայտնի են Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Բախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակը պարզաբանեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը ChatGPT և OpenAI API-ի համաշխարհային խափանում. ի՞նչ է հայտնի դրա մասինԱռաջարկում ենք բացել սահմաններն Ադրբեջանի հետ․ Միրզոյան Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանել է արտոնություն Եղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին Տարհանման հրահանգ ենք ստացել, բայց դեռ մեր տեղերում ենք․Կալիֆորնիայում կրակի նոր օջախներ են հայտնվել IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըՇատ բան է քննարկվել փակ դռների հետևում․ Զախարովան՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ՝ դեմքի և այլ վնաuվածքներով, երեկ ծննդյան օրն է եղել Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն․ Փաշինյան Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հունվարը ներառյալ Վթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան Պետք է պարզ հասկացնենք՝ Պուտինը չի կարող ազդել այն բանի վրա, թե ով է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. գլխավոր քարտուղար Վաչե Թովմասյանն ու Քոլին Ֆարելը հանդիպել են Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է Երեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների գործունեությանն առնչվող կարգավորումներ է առաջարկում Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին. Փաշինյանը՝ Դավոսում Մարդ էր վատացել․ Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ ցնցումների մեջ․ Աննա ՄկրտչյանԽոշոր հրդեհ, այրվել են մի քանի պահեստներ. ՌԴԻջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է. Մհեր Ավետիսյան Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու Ադրբեջանին Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա Հայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ Սարգսյան Աննահանջ ձևով ամեն ազգային բան վերացվում է. Աննա Կոստանյան «Իմ 2 ամուսիններն էլ գեղեցիկ տղամարդիկ են եղել, չգիտեմ նրանք իմ ինչն էին հավանել». Անահիտ Ղուկասյան «Որևէ մեկի զոքանչին բացահայտելու համար հայտարարագիր հարկավոր չէ». տնտեսագետ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել «Ինձ գրավեց այն, որ Հայաստանում դեռ ոչ ոք նման ֆիլմ չի նկարել». Լիլիթ Հակոբյան Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան նշանադրությունից կադրեր է հրապարակել ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանքԵ՞րբ և որտե՞ղ են հայտնվել առաջին մասնագիտական տարբերանշանները. «Փաստ»Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին Ձյուն կտեղա ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ). Մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժը. «Փաստ»