Երևան, 23.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ Արցախի, 44-օրյա պատերազմի և Հայոց ցեղաuպանության մասին հիշատակումները կհեռացվեն նաև դասագրքերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն 10 ամիս է անցել այն օրվանից, երբ տեղեկացրել էինք, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին բաժինը, ինչպես նաև վերջերս էլ հայտնի դարձավ, որ նույն ճակատագրին է արժանացել 44-օրյա պատերազմի մասին բաժինը: Հիմա, երբ փորձում ես մուտք գործել ԱԳՆ պաշտոնական կայքի այդ բաժինները, error է տալիս։ 

 

Նշենք, որ ԱԳՆ կայքում այսպես կոչված «տեխնիկական խնդիրներն» ի հայտ եկան այն բանից հետո, երբ թշնամի երկրի նախագահ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

MediaHub-ը բազմից է դիմել ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին, ով մեզ  հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, այլ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Սակայն, ահա շուտով մեկ տարին կլրանա, իսկ ԱԳՆ կայքում շարունակում են բացակայել այդ բաժինները: 

MediaHub-ն այսօր հետաքրքրվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից՝ արդյո՞ք պատմության դասագրքերից էլ կհեռացվեն Լեռնային Ղարաբաղի, 44-օրյա պատերազմի մասին հիշատակումները, և եթե այսպես շարունակվի գուցե նաև Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստերը։ Հարցը հնչեցնելիս հղում էինք արել ԱԳՆ կայքին, որպեսզի հասկանանք՝ սա պետական քաղաքականության մա՞ս է:

Անդրեասյանը, բնականաբար, պաշտպանեց այն կառավարության վարած կուրսը, որի ներկայացուցիչն է՝ արդյունքում հստակ պատասխան չհնչեցնելով։ «Դուք մի բան եք ասում՝ հղում անելով այլ գերատեսչությանը, որն այս պահին ես ճիշտ չեմ համարում: Չգիտեմ` ձեր դիտարկումն ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչքանով ոչ, սակայն, ԱԳ նախարարի արտասահմանյան գործուղումների ժամանակ հենց երեկվա իր ելույթների զգալի մասը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և վերաբերում էր տարբեր հարթակներում մեր խնդիրների բարձրաձայնմանը»,- նշեց նախարարը։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ մեր հարցին, նախարարն ասաց, որ պատմության բովանդակությունը նույնն է, ինչ-որ մեր պատմությունն է: «Դա մեր պատմությունն է, խոսքը վերաբերում է մեր պարագայում, պատմության տարբեր իրադարձությունների մոտեցմանը, քանի որ մեր համար ամենակարևորն է ՀՀ շարունակական զարգացումը, պատմական տարբեր դրվագների նշանակությունը պետության տեսանկյունից: Ընդամենը վերաբերմունքի և մոտեցման մասին էինք խոսում, ոչ թե պատմական իրադարձությունների կամ փաստերի լինելու կամ չլինելու. այն, ինչ եղել է՝ եղել է, ձեր հարցի պատասխանն ավելի քան ակնհայտ է, պատմության բովանդակությունը չի՛ փոխվում»,- շեշտեց նա։

Մինչդեռ, հիշեցնենք, որ թեև ԿԳՄՍ նախարարը պնդում է, թե պատմության բովանդակությունը չի փոխվում, սակայն, նույն պատմության դասագրքերում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել և կատարվում, և չենք զարմանա, որ մի օր, ինչպես մեր պատմության այս կարևորագույն ժամանակահատվածների ու հայկական երկրորդ պետության մասին հիշատակումները անհետացան ԱԳՆ կայքիից, այդպես էլ կանհետանան դասագրքերից՝ այդ թվում նաև Հայոց ցեղասպանության մասին փաստերը: Սա, հիշեցնենք, Թուրքիայի գլխավոր նպատակն ու քաղաքականությունն է եղել վերջին հարյուրամյակում, իսկ հիմա ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է Թուրքիային սիրաշահելու համար...

Մարիաննա Արամյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հայտնի են Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները Բախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակը պարզաբանեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը ChatGPT և OpenAI API-ի համաշխարհային խափանում. ի՞նչ է հայտնի դրա մասինԱռաջարկում ենք բացել սահմաններն Ադրբեջանի հետ․ Միրզոյան Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Կառավարությունը դեպի Եվրամիություն արտահանման համար սահմանել է արտոնություն Եղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին Տարհանման հրահանգ ենք ստացել, բայց դեռ մեր տեղերում ենք․Կալիֆորնիայում կրակի նոր օջախներ են հայտնվել IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըՇատ բան է քննարկվել փակ դռների հետևում․ Զախարովան՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ՝ դեմքի և այլ վնաuվածքներով, երեկ ծննդյան օրն է եղել Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն․ Փաշինյան Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հունվարը ներառյալ Վթարվել է զինորներ տեղափոխող «KamAZ»-ը․ վիրավորներ կան Պետք է պարզ հասկացնենք՝ Պուտինը չի կարող ազդել այն բանի վրա, թե ով է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. գլխավոր քարտուղար Վաչե Թովմասյանն ու Քոլին Ֆարելը հանդիպել են Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է Երեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ ԿԳՄՍՆ-ն արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցների և մարզադպրոցների գործունեությանն առնչվող կարգավորումներ է առաջարկում Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին. Փաշինյանը՝ Դավոսում Մարդ էր վատացել․ Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ ցնցումների մեջ․ Աննա ՄկրտչյանԽոշոր հրդեհ, այրվել են մի քանի պահեստներ. ՌԴԻջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է. Մհեր Ավետիսյան Ապրիլին «սահմանազատելով» պետք է հասնեն Ոսկեպար․ ի՞նչ իրավիճակ է Տավուշում, ո՞ր հատվածներն են հանձնվելու Ադրբեջանին Արևմուտքը ստիպված կլինի ավելացնել ռազմական ծախսերը․ Դուդա Հայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ Սարգսյան Աննահանջ ձևով ամեն ազգային բան վերացվում է. Աննա Կոստանյան «Իմ 2 ամուսիններն էլ գեղեցիկ տղամարդիկ են եղել, չգիտեմ նրանք իմ ինչն էին հավանել». Անահիտ Ղուկասյան «Որևէ մեկի զոքանչին բացահայտելու համար հայտարարագիր հարկավոր չէ». տնտեսագետ Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել «Ինձ գրավեց այն, որ Հայաստանում դեռ ոչ ոք նման ֆիլմ չի նկարել». Լիլիթ Հակոբյան Դավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան նշանադրությունից կադրեր է հրապարակել ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանքԵ՞րբ և որտե՞ղ են հայտնվել առաջին մասնագիտական տարբերանշանները. «Փաստ»Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին Ձյուն կտեղա ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ). Մարդկության պատմության մեջ ամենաշատ զոհերով երկրաշարժը. «Փաստ»Քաղաքականացված, շինծու, ապօրինի դատավարություն. «Փաստ»Փաշինյանը վճարում է Հայաստանի տարածքներով. «Փաստ»Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվեց«Արտյոմի բացակայությունը ոչ մի ձևով չի լրացվում, ուղղակի կյանքի այս փուլում գնում ես հոսանքի ուղղությամբ». Արտյոմ Սաղաթելյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Իշխանաձորի շրջանում. «Փաստ»ԶՊՄԿ աջակցությամբ հենաշարժողական խնդիրներ ունեցող կապանցի երեխաներն ընդունում են անհրաժեշտ թերապիաները