Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած երկրի պետական բյուջեի ծավալից ու դրանում արտացոլված ուղղությունների բալանսից կարելի է որոշակի եզրակացություններ անել, թե ինչ ֆինանսատնտեսական վիճակում է գտնվում տվյալ պետությունը։ Ընդ որում, շատ կարևոր է դիտարկել ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Նույնիսկ մեծ չափի բյուջեն երաշխիք չէ, որ խնդիրներ չեն առաջանա, բյուջեն ճեղքվածք չի ունենա, եթե այն արդյունավետ չկառավարվի ու ապագայի տեսլականն իր մեջ չարտացոլի։ Օրինակ՝ երկրներ կան, որոնք հարուստ են տարբեր ռեսուրսներով, ֆինանսական հոսքեր ապահովելու խնդիր չունեն, բայց ոչ արդյունավետ կառավարման ու անիրատեսական ֆինանսատնտեսական քաղաքականության արդյունքում միշտ տնտեսական ճգնաժամերի մեջ են։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրն իրեն շռայլություն թույլ տալ չի կարող և այլ ելք չունի, քան ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, բայց օրվա կառավարությունը անընդհատ ավելացնում է ծախսերի համակշիռն այն դեպքում, երբ հարցական է, թե որտեղից են ապահովվելու նախանշված եկամուտները։ Այսինքն, ծախսերի ու եկամուտների բալանսը խախտված է։ Օրինակ՝ 2025 թվականի եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 9,4 %, իսկ ծախսերի գծով՝ 11,9% աճ այն դեպքում, երբ 2025 թվականին ընդամենը 5,1 % տնտեսական աճ է կանխատեսվում։ Ընդ որում, բազմաթիվ տնտեսագետներ ոչ իրատեսական են համարում նույնիսկ 5,1 % տնտեսական աճի կանխատեսումը՝ հաշվի առնելով Հայաստանում տնտեսական ակտիվության նվազման առաջանցիկ տեմպը։ Վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 6,6 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 6,4 տոկոս, երրորդ եռամսյակում՝ 5,2 տոկոս:

Սպասվում է, որ չորրորդ եռամսյակի ընթացքում ավելի ցածր ցուցանիշ ենք ունենալու։ Այսպիսի միտում արձանագրվում է այն պայմաններում, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտածին գործոններից։ Եթե տարվա սկզբից արտաքին գործոնները նպաստում էին տնտեսական աճին, ապա հիմա արտաքին միջավայրն այնպես է դասավորվել, որ մեր տնտեսության համար ստեղծվել են ոչ բարենպաստ պայմաններ։ Միաժամանակ նկատվում է Հայաստանից կապիտալի արտահոսքի արագացում և դեպի մեր երկիր արտարժույթի հոսքերի նվազում, ինչի արդյունքում էլ դրամի դիրքերը սկսում են թուլանալ ու արժեզրկման միտում է նկատվում։ Մեկ այլ հարց է նաև այն, թե որտեղի՞ց են բյուջեի եկամուտները գեներացվելու, եթե հնարավոր չեղավ ապահովել նախանշված աճի տեմպը։ Մի տարբերակը հարկային մամլիչի կիրառումն է, որն արդեն գործի է դրվել, իսկ մյուսը՝ պետական պարտքի ավելացումը։

Ի մասնավորի, «Լույս» հիմնադրամի վերլուծությունը ցույց է տալիս, որ կառավարությունը պլանավորել է էականորեն մեծացնել հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը, ինչի հաշվին աճելու է նաև կառավարության պարտքը։ 2025 թվականի բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱի 5,5%ին։ Իսկ պակասուրդի աճը հիմնականում տեղի է ունենալու ընթացիկ ծախսերի աճի, այդ թվում՝ պարտքի տոկոսավճարների հաշվին, ինչը ռիսկեր է ստեղծում առաջիկա տարիներին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորություններ ստեղծելու հարցում։ Ու զարմանալին այն է, որ տնտեսական աճը խթանող ուղղություններով ծախսերի ավելացում չի նախատեսվում։ Ավելին, տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը նվազելու են 13,5 %ով: Ինչոր տեղ հասկանալի է, որ հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ հաջորդ տարվա բյուջեով պլանավորվում է էականորեն՝ շուրջ 19,9 %ով մեծացնել պաշտպանությանն ուղղվող ծախսերը, բայց էական աճ է նախատեսվում նաև հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ուղղությամբ ծախսերում՝ նախատեսելով ավելացնել 10,8 %ով, ինչի անհրաժեշտությունն առնվազն շատ կասկածելի է, եթե չասենք, որ ընդհանրապես արդարացված չէ։

Նշենք, որ այս ուղղությամբ հիմնականում ծախսերի աճը պայմանավորված է ոստիկանության և ազգային անվտանգությանն ուղղվող ֆինանսավորման՝ համապատասխանաբար 14,2% և 17,6 % աճերով։ Բնական հարց է ծագում՝ ինչի՞ համար են ավելացնում, օրինակ՝ իրավապահ համակարգի համար նախատեսվող ծախսերը, երբ արդյունքներ չկան հանցավորության դեմ պայքարում, հանցավորության մակարդակը անասելի չափերի է հասել։ Պատահական չէ, որ մասնագետները կասկածներ են հայտնում, թե միգուցե իշխանությունների՝ ֆինանսական ռեսուրսները իրավապահ համակարգի օղակներին տրամադրելու հանգամանքը պայմանավորված է առաջիկայում հնարավոր ակտիվ ներքաղաքական գործընթացներով ու իրենց նկատմամբ դժգոհության խորացմամբ։ Դրա համար էլ իշխանությունը փորձում է իրավապահ համակարգի համար լոյալության լրացուցիչ խթաններ ստեղծել, որպեսզի ընդդիմությունն ավելի հուժկու ճնշումների ենթարկվի։ Գումարած՝ ընդամենը մեկուկես տարի անց ընտրություններ են: Եթե, իհարկե, ընտրություններից մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը չորոշի արտահերթ ընտրությունների գնալ: Իսկ թե ինչու, դա արդեն այլ խոսակցության թեմա է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելՓոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումները Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել են8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. ԿարապետյանՍոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին «Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից «Քաղցր ընկույզ». մածուկ, որը վաղուց դարձել է երեխաների ու նաև մեծահասակների սիրելին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՓԵՏՐՎԱՐԻ). Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը. «Փաստ»Վաշինգտոնը մտադիր է վերջնականապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը. «Փաստ»Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը. ՈՒՂԻՂ Հ1-ը թող փոխի օրհներգի հնամաշ հոլովակը, դա նույնն է, որ մենք միշտ նույն հագուստով ման գանք. Նիկոլ ՓաշինյանԵրկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ»TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան Կանադայում դպրոցի վրա հարձակվածը տրանuգենդեր է եղել․ մինչ այդ uպանել է իր մորն ու եղբորը Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել