Երևան, 15.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիայում մոռացված քաղաքացիական պատերազմը վերսկսվել է, որով պայմանավորված՝ մի շարք մտահոգություններ են առաջ գալիս։ Առաջին մտահոգությունը փախստականներն են։ Սիրիական հակամարտությունը ժամանակակից փուլում ամենամեծ փախստականների ճգնաժամն է առաջ բերել։ Սկսած 2011 թվականից՝ սիրիական հակամարտության սկբնավորումից ի վեր, մոտավորապես 14 մլն մարդ լքել է իր տունը։ Իսկ ռազմական գործողությունների նոր օջախի բորբոքումն իր հերթին նշանակում է փախստականների նոր ալիք։ Մյուս մտահոգությունն այն է, որ Սիրիան վառոդի տակառ է արտաքին ուժերի համար։ Տարբեր երկրներ իրենց ռազմական ուժերն են տեղակայել Սիրիայում։ Ռուսական զինված ուժերը Սիրիայում ռազմաբազա ունեն: Ներկա են նաև իրանամետ զինված աշխարհազորայինները և Հզբոլահի մարտիկները։ Մոտ 900 ամերիկյան զինվորներ են գտնվում Սիրիայում, ինչպես նաև տասնյակ թուրքական զինվորականներ։

Իսկ Սիրիայի երկնքում օպերացիաներ են իրականացնում իսրայելական կործանիչները։ Այս բոլոր միջազգային խաղացողները ներգրավված են սիրիական հակամարտության շրջանակում, և բոլորն էլ այնտեղ ունեն իրենց առանձնահատուկ ստրատեգիական նպատակադրումները։ Ռուսաստանը և Իրանը կռվում են Բաշար ալ Ասադի իշխանության պահպանության համար և ամեն կերպ աջակցում են նրան, իսկ Թուրքիան աջակցում է Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին։ Արևմուտքը ևս աջակցում է Ասադի իշխանության դեմ պայքարող ուժերին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆը թիրախավորում է ծայրահեղական խմբավորումներին։ Այնպես որ, գործ ունենք տարբեր և միմյանց հակասող նպատակադրումների հետ, ինչն էլ Սիրիայում իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դարձնում։ Երրորդ մտահոգությունը կապված է «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման հնարավոր վերածննդի հետ։ Պետք է հիշել, թե ինչ գործընթացներ տեղի ունեցան անցած տասնամյակի ընթացքում։

Սիրիական քաղաքացիական պատերազմը հանգեցրեց անկայունության և քաոսի։ Եվ «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորումներն օգտագործեցին այս քաոսն ու անկայուն իրավիճակն առաջխաղացում ունենալու համար։ Տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության ներքո՝ այս ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հայտարարեցին, թե ստեղծում են խալիֆաթ։ Ու ինչոր մի պահի «Իսլամական պետության» զինյալները վերահսկում էին անգամ Սիրիայի տարածքի մեկ երրորդը՝ տարածելով իրենց ահաբեկչական գործողությունների մետաստազները։ Հենց այս խմբավորման գրոհայիններն էին, որ ավերեցին տարբեր մշակութային ու պատմական կոթողներ։ Հիշենք Պալմիրայի պատմամշակութային կոթողների ոչնչացումը։ Նրանք պայթեցրին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Այս խմբավորումն արմատախիլ անելու համար պետք եկավ միջազգային տարբեր ուժերի գործողությունները՝ ներառյալ այս նպատակով կոալիցիայի ձևավորումը։ Բայց երբ Սիրիայում նորից անկայուն իրավիճակ ստեղծվի, ո՞վ կարող է երաշխիքներ տալ, որ «Իսլամական պետությունը» նորից մոխիրներից վեր չի հառնի:

Սիրիայում հակամարտության ծավալումն այլ հետևանքներ ևս կարող է ունենալ։ Օրինակ՝ առաջ բերել նավթի գների բարձրացում, պատճառ դառնալ նոր ռազմական տեղակայումների և այլն։ Այնպես որ, Սիրիայում լարվածության խորացումը կարող է ավելի լայն, նույնիսկ գլոբալ ֆինանսական և անվտանգային հետևանքներ ունենալ։ Ըստ այդմ, շատ կարևոր է վելուծել նաև միջազգային դերակատարների դիրքորոշումները Սիրիայի հարցում։ Երբ 2011 թվականին Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվեցին, Անկարան անմիջապես սկսեց աջակցել ընդդիմադիր ուժերին, որպեսզի տապալի Բաշար ալ Ասադի վարչակազմը։ Թուրքիան հյուրընկալում է սիրիական ընդդիմադիր ուժերի լիդերներին, ինչպես նաև ընդունում 3,6 միլիոն սիրիական փախստականներին։ Հենց փախստականների հարցն էր, որ Անկարան մինչև օրս լծակ է դարձրել, որ Եվրոպայի դեմ կիրառի՝ սպառնալով, թե կթողնի փախստականներին եվրոպական երկրներ տեղափոխվել։

Իսկ Եվրոպան, սարսափած փախստականների նոր ճգնաժամի հնարավորությունից, պարբերաբար ֆինանսական միջոցներ է տրամադրում Թուրքիային։ Բայց Ասադը Էրդողանի միակ հակառակորդը չէ Սիրիայում, Թուրքիան պայքարում է նաև Սիրիայի քրդական քաղաքական և ռազմական խմբավորումների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Եվ պատահական չէ, որ այս տարիների ընթացքում Թուրքիան ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ անդրսահմանային գործողություններ է իրականացրել քրդական ուժերի դեմ ու պարբերաբար ներխուժել Սիրիայի ինքնիշխան տարածք։ Ու հիմա Թուրքիան աջակցում է այն ընդդիմադիր գրոհային խմբավորմանը, որին հաջողվել է գրավել Հալեպը։ Եվ կասկած չկա, որ Սիրիայում նման հարձակում սկսելուց առաջ եղել է Թուրքիայի համաձայնությունը։Անկարան փորձում է օգտվել անսպասելիության հանգամանքից։

Պարզ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը հակասում են Սիրիայի հարցում։ Երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, ռուսներն անմիջապես սկսեցին սպառազինություն ու խորհրդականներ ուղարկել կառավարական ուժերին օգնելու համար։ Իսկ արդեն 2015 թվականին Ռուսաստանն ուղիղ միջամտեց իրավիճակին և ավիահարվածներ հասցրեց ընդդիմադիրների դիրքերին, ինչն Ասադի դրությունը բավականին թեթևացրեց։ Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական կործանիչը։ Ու քանի որ ռուսական ուժերը մնացին Սիրիայում, ապա Մերձավոր Արևելքում Ռուսաստանը ձեռք բերեց կարևոր հենակետ, իսկ Թուրքիան Սիրիան դիտարկում է իր ազդեցության գոտու համատեքստում։ Եվ ներկայում քննարկման առարկա է դարձել նաև այն թեման, որ Հալեպի գրավման համատեքստում փորձ է կատարվում Ռուսաստանի ուշադրությունը շեղել Ուկրաինայից և ավելի մեծ լարվածության մեջ պահել ռուսական զինված ուժերին, ինչը ձեռնտու է նաև Արևմուտքին։ Սիրիայում մեծ շահեր ունի նաև Իրանը, որի պրոքսի ուժը՝ Հզբոլահը, քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո կռվում էր Սիրիայի բանակի հետ մեկտեղ։

Միաժամանակ, Իրանը հավաքագրում էր նաև շիա մարտիկների Պակիստանից, Աֆղանստանից ու Իրաքից։ Եվ հատկապես այս մարտիկների ներգրավվածությունը առանցքային նշանակություն ունեցավ Սիրիայի բանակի հաջողության հարցում։ Նրանք իրենց հետ բերեցին նաև նոր փորձ ու սպառազինություն։ Ինչ վերաբերում է Հզբոլահին, ապա այս կազմավորումը հիմա կենտրոնացած է Իսրայելի ուղղությամբ, և ժամանակավոր հրադադարի պայմաններում, երբ պետք է վերականգնել ուժերը, այս կազմավորման մարտիկները ստիպված են լինելու կրկին ներգրավվել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում։ Այնպես որ, Ասադն ունի ռուսական օդային ուժերի և Իրանի ցամաքային ուժերի աջակցության կարիքը։ Բայց կանխատեսումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ուժերի համար դժվար կլինի երկար դիմադրել բանակին, որին միաժամանակ աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։ Չնայած այն հանգամանքին, որ Հալեպը գրաված ընդդիմադիր խմբավորումը ներկա պայմաններում շատ լուրջ հաջողության հասնելու շանսեր չունի, սակայն կարող է Ասադի ու նրա արտաքին աջակիցների համար խնդիրներ ստեղծել, քանի որ թուրքամետ ուժերին դուրս հանելը ժամանակ է պահանջելու։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր ավտովթար Արարատի մարզումՇինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է Ուկրաինան կարող է «մեկ այլ ՆԱՏՕ» ստեղծել Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ․ Զելենսկի Տեր Հակոբին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից Մերինոյի դուբլը «Արսենալ»-ին հաղթանակ պարգևեց «Լեսթեր»-ի դեմ խաղում Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում է Փաշինյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահի հերքումն՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին, ընդունել ենք ի գիտություն․ Պեսկով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է հատուկ տեխնիկա. իրականացվում է ստուգում Կյանքից հեռացել է «Ֆանֆան վարդակակաչ» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԴոնալդ Թրամփը Չինաստանի դեմ ռեկորդային՝ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանելԳերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն «Հիմա ասա». Էրիկ Կարապետյանը նոր երգ է ներկայացրել«Կրասնոդարը» դեմ չէ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանը Անգլիա ԱՄՆ նահանգներից մեկում կարող են մտցվել հրազենից ճիշտ օգտվելու կանոնների դասեր մանկապարտեզներում Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. մանրամասներ Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է Ի՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումՇոլցին խոստացել են վերադարձնել կանցլերի պաշտոնին Ռուսաստանում կարծիք են հայտնել, որ Պուտին-Թրամփ բանակցությունները վախեցնում են Զելենսկին և ԵՄ-ին Պատմության դասագրքերից Արցախյան ազատամшրտը հանել են, «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»․ պատմաբան Արյունը ջուր է դառնում. Մհեր Ավետիսյան Եվրախորհրդի ղեկավարը խոստացել է Եվրամիության շարունակական աջակցությունն Ուկրաինային 1 անձ զոհվել է 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆ Իրավիճակը ՀՀ ճանապարհներին Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում փետրվարի 17-ին կդադարեցվի ջրամատակարարումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եվրոպացիներին կոչ է արել «դադարել բողոքել» և փոխարենը ներկայացնել Ուկրաինայում խաղաղության հաստատման կոնկրետ առաջարկներ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը Եվրոպային շտապ անհրաժեշտ է գործողությունների սեփական ծրագիր՝ Ուկրաինայի և մեր անվտանգության վերաբերյալ․ Լեհաստանի վարչապետ Ինչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել Ադրբեջանին Վարչախումբը փորձում է նվաստացնել հայ ժողովրդին և հատկապես արցախցիներին. Արմեն ՄանվելյանՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդների Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյnւն է տեղի ունեցել․ հոգևnրականը վնասվшծքներով տեղափnխվել է հիվանդանnց Վարժական նոր հավաքների մասին է հաղորդվում Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Փաշինյանն Ադրբեջանի համար նոր էսկալացիայի դուռ է բացում. Ավետիք ՉալաբյանՀանքարդյունաբության ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին. ԶՊՄԿՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից» Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Գարնանային արձակուրդները՝ դպրոցներում․ ժամանակացույց Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ինչպե՞ս որոշվեց իրար խառնել խմիչքները․ «Փաստ»Ուժգին երկրաշարժ՝ Ալթայի Հանրապետությունում (ՌԴ) Ստավրոպոլում արտադրական ծախսերը նվազեցնելու համար մշակվում են նորարարական արևային մարտկոցներ՝ սապֆիրային ենթաշերտերովԱրտակարգ. ՌԴ-ում մի շարք օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Կայացել է Միջազգային արդարադատության մշտական պալատի առաջին նիստը․ «Փաստ»