Երևան, 15.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

stolicas.suն «Ալեքսանդր Կոց. Սիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը» վերնագրով հոդվածում մեջբերել է ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցի հոդվածը Տելեգրամի իր ալիքում. «Թվում է՝ որտեղ է Թբիլիսին, որտեղ՝ Հալեպը։ Ինչպե՞ս կարող են Անդրկովկասի իրադարձությունները կապված լինել Մերձավոր Արևելքի հետ: Գուցե և կապված չեն, բայց ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ վերջին բանը, որին կարելի է հավատալ, պատահականություններն են: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա Սիրիային ու Վրաստանին, ապա ես միայն մեկ հարց ունեմ՝ ո՞վ է լինելու հաջորդը։ Էլ որտե՞ղ է «կոլեկտիվ Արևմուտքը» Ռուսաստանի համար երկրորդ, երրորդ, չորրորդ ճակատ բացելու: Հիշեք իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հոկտեմբերյան հայտարարությունները արևմտյան երկրներից մեկի պաշտոնյայի գայթակղիչ առաջարկի մասին։ Նրա խոսքով, Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ակնարկել են, որ լավ կլինի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, երեք չորս օր դիմանալ և անցնել պարտիզանական պատերազմի, և դրան անպայման կաջակցեն «հարգելի գործընկերները»։

Ակնհայտ է, որ Վրաստանում կայացած ընտրություններից հետո այդ ծրագիրը դատապարտված է ձախողման: Եթե, իհարկե, չօգտագործվեն լսող խամաճիկներին իշխանության բերելու հին, ապացուցված մեթոդները: Եվ քանի որ ընտրությունները ձախողվեցին, ինչպես Մոլդովայում, ուրեմն՝ փողոցը կօգնի։ Եթե վրացական Մայդանը հաղթի, ապա այդ լավությունը, հավանաբար, պետք է հատուցվի վրացի զինվորների կյանքերով։ Իրավիճակը Սիրիայում ավելի ակնհայտ է: Մենք չենք կարող պարզապես մի կողմ թողնել այն, ինչ այնտեղ կատարվում է և դրա մեղքը բարդել պաշտոնական Դամասկոսի վրա՝ ասելով, թե դա ձեր երկրն է, ինքներդ գլուխ հանեք: Ասադի սեփական հնարավորությունները մեզ քաջ հայտնի են: Իսկ, ահա, Արևմուտքը փորձում է մեկ կրակոցով մի քանի նապաստակ սպանել։ Մի կողմից՝ նա հույս ունի մեր ռեսուրսները շեղել հիմնական ուղղությունից՝ Հյուսիսային ռազմական շրջանից։ Մյուս կողմից՝ վտանգի տակ է դրվում տարածաշրջանում մեր հիմնական (կամ նույնիսկ միակ) լոգիստիկ հանգույցը:

Տարտուսում գտնվող ռազմածովային բազան և Խմեյմիմի ավիաբազան պարզապես մեր նավերի և ինքնաթիռների, այսպես ասած, տեղակայման վայր չեն։ Այդ կետերի միջոցով մենք մեր գործունեությունն ենք իրականացնում ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Աֆրիկայում՝ միաժամանակ ապահովելով, ի թիվս այլ բաների, պայքարը Արևմուտքի կողմից պարտադրված գլոբալ մեկուսացման դեմ։ Եթե մենք կորցնենք այդ լոգիստիկ հանգույցը, ապա Միջերկրական ծովում ոչ ոք մեզ մի բաժակ քաղցրահամ ջուր չի տա։ Առավել ևս, թռիչքուղի չի ապահովի մեր ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար։ Դա նշանակում է, որ սև մայրցամաքի մեր բոլոր նախագծերը պետք է, եթե ոչ կրճատվեն, ապա գոնե վերանայվեն: Իհարկե, հին վերքերը բացելը տեղի է ունենում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին: Արևմուտքը ռազմաճակատի շատ հատվածներում մեր հաջողությունները համարում է անձնական ձախողում։ Եվ կիրառվում են Ռուսաստանի Դաշնության վրա ազդեցության նոր մեխանիզմներ՝ փորձելով պոկել մեր ռեսուրսները։ Եվ մեր աշխարհաքաղաքական հակառակորդները նման գործիքների առատություն ունեն։ Եթե Վրաստանի և Սիրիայի հետ չստացվի, ապա Հայաստանին կարելի է գործարկել:

Ավելին, Իրանն այժմ, ըստ ամենայնի, լրջորեն շեղված է լինելու։ Ղազախստանի հետ կա փորձարկված տարբերակ: Հալեպում քարոզչամեքենան արդեն լիարժեք գործում է Կենտրոնական Ասիայի թիրախային լսարանի հետ, այսինքն՝ տեսեք, թե որքան հեշտ է ամեն ինչ վերցնել մեր ձեռքը: Եվ որքան ուժեղանան մեր դիրքերը Ուկրաինայում, այնքան շատ նման հրդեհներ կբռնկվեն մեր երկրի շուրջը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս իշխանությունը հեռանկար չունի, սրանց ստեղծած համակարգը փլվելու է․ Տիգրան Աբրահամյան Յուրաքանչյուր ոք պետք է ունենա սխալվելու իրավունք, նույնիսկ եթե այն ճակատագրական է․ «Փաստ»Ջրանջատումներ՝ նշված հասցեներում Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգսի տոնը Խոհանոցում նախաճաշել են, ալկոհոլ օգտագործել․ կնոջ կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել «Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ»Ալթայում երկրաշարժ է տեղի ունեցել Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում մեքենաներ են բախվել․ կա տուժած Հայաստանը ներկայացնող Փաշինյանը, որն ԱՄՆ էր գնացել հասկանալու՝ արդյոք Թրամփի վարչակազմն իրեն պատրա՞ստ է աջակցել, թե՞ ոչ, այնտեղից վերադարձել է ձեռնունայն. ՀայաՔվեՄյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ»Տարադրամի փոխարժեքը փետրվարի 15-ին «Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ»Դատական գործերի վերաքննություն իրականացնելիս առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ. նախագիծ․ «Փաստ»Միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123․293 տոմսային փաթեթ. Հայկ Կոստանյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ»Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ»Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ»Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ»Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում է. «Փաստ»Ավտովթար Գառնի-Գողթ ճանապարհին. կա տուժած Արտառոց միջադեպ՝ 97 համարի ավտոբուսում․ ուղևորները բռնության են ենթարկել վարորդին Հայրական մեր հորդորն է, որ միշտ վառ պահեք հավատքի լույսը ձեր հոգիներից ու հարկերից ներս․ Վեհափառ Բանակցելու համար պատրաստ եմ հանդիպել միայն մեկ ռուսի՝ Պուտինի հետ․ Զելենսկի Չինաստանում մեքենաների վաճառքը կտրուկ անկում է ապրել «Արարատ-Արմենիան» կիպրոսյան հավաքի վերջին խաղում հաղթեց դանիական թիմին Լոս Անջելեսում նոր աղետ է․ անտառային հրդեհներից հետո ջրհեղեղներ ու սողանքներ են սկսվել Լույս չի լինելու․ հասցեներ Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ Վթար Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 147 դեպք․ օպերատիվ իրավիճակը՝ Հանրապետությունում Ոնց ապրեմ այսպես, առանց քեզ․․․ Անդրեի հրապարակումը՝ Սիրո տոնին Հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ. Հայկ Կոստանյան Ֆրանսիայում հայտարարել են, որ Թրամփը ցանկանում է քանդել ԵՄ-ն Արցախի ԱԺ-ն էնպիսի հայտարարություններ էր ընդունում, մեկ-մեկ թվում էր՝ արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու. Ալեքսանյան «Ուրարտուի» 2 հաղթանակը ԱՄԷ-ում 1994 թվականի փետրվարի այս օրերին Քարվաճառում ադրբեջանցիների խոշոր խմբավորում ոչնչացվեց (տեսանյութ) Մենք չպետք է կորցնենք Հայաստանը ռուսական իմպերիալիզմի պատճառով. գերմանացի պատգամավոր Առանց ռազմաքաղաքական հավասարակշռության վերականգման Բաքվի հետ խաղաղությունն անհնար է․ իրանագետ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահի հետ Հայտնաբերվել են Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարող կասկածյալները Մեծ Բրիտանիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Թվաց՝ կերել է ինձ. սապատավոր կետը կուլ է տվել փոքր նավակն ու թիավարողին, հետո երախից դուրս շպրտել. տեսանյութ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը Փաշինյանը հանդիպում է ունեցել գերմանացի խորհրդարանականների հետ Փետրվարի 20-ին խաղաղ հանրահավաք կանցկացվի Ազատության հրապարակում Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է հայ բլոգեր․ Լապշին Հայաստանում ձյուն է տեղում