Երևան, 13.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ruն «Հայաստանը՝ վե՞րջ, Ռուսաստանը չի՞ օգնի. ի՞նչ է ասել Փաշինյանը ՀԱՊԿի հետ հարաբերությունների «խզման» մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանն իրեն համարում է ՀԱՊԿից դուրս և մտադիր չէ վերադառնալ կազմակերպություն, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ է նա հերթական անգամ դեմ արտահայտվում ՀԱՊԿին, արդյո՞ք Ռուսաստանը կօգնի Հայաստանին, ի՞նչ են ասում ստեղծված իրավիճակի մասին Պետդումայում ու Դաշնության խորհրդում: Ըստ Նիկոլ Փաշինյանի, Երևանի և ՀԱՊԿի հարաբերություններն անցել են «անդառնալիության կետը»։ Այդ հայտարարությունն արվել է հանրապետության խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին։ Ներկայում, ըստ Փաշինյանի, Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿից դուրս և չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ «Մենք ուղղակի վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, քանի որ, ըստ էության, մեզ համարում ենք ՀԱՊԿից դուրս, թող անեն՝ ինչ ուզում են։

Այս իրավիճակը գնալով դժվարացնում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ, եթե չասենք՝ անհնարին է դարձնում։ Կարծում եմ, որ այստեղ մենք անցել ենք անշրջելիության կետը», ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։ Միևնույն ժամանակ, news.ruի դիվանագիտական աղբյուրը նշել է, որ ՀԱՊԿը Հայաստանի դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ստացել, և այս պահին «ոչ ոք չի հասկանում», թե ի՞նչ «անդառնալիության կետի» մասին է խոսում Փաշինյանը: Բացի դա, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը դեկտեմբերի 4ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի չմասնակցությունը չի ազդում ՀԱՊԿ արդյունավետության վրա։ Միևնույն ժամանակ, կազմակերպության անդամները «ենթադրում են, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները մնում են»։

Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին news.ruի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում արդեն վաղուց է անցել «անդառնալիության կետը», Հայաստանի կառավարության ղեկավարը սկզբում ընդգծված անտեսել էր ՀԱՊԿ նիստը և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, ապա մի շարք հարձակումներ կատարել Ռուսաստանի դեմ։ «Բայց ամենակարևոր անդառնալիության կետը Ֆրանսիայում էր, որտեղ Փաշինյանը երդվեց հավատարմորեն ծառայել Արևմուտքին։ Այսօր Փաշինյանը պատանդ է դարձրել ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը: Արևմուտքն այսօր փորձում է իրեն ենթարկել Վրաստանը, ինչպես դա արեց Ուկրաինայի հետ։ Նրանց թիրախը նաև Հայաստանն ու հայ ժողովուրդն են, և Փաշինյանը դարձել է արևմտյան շահերի լոբբիստ», հայտարարել է Վոդոլացկին։ Պատգամավորի խոսքով, Հայաստանում ստեղծելով արևմտյան ազդեցության բազաներ ու կենտրոններ՝ կստեղծվի Իրանի հետ առճակատման մարտադաշտ։

«Շատ ցավալի ու վատ է, որ դա տեղի է ունենում, բայց դրա մեղավորը հենց իրենք՝ հայաստանցիներն են, ովքեր արդեն մի քանի անգամ «այրվածք» են ստացել, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել, որպեսզի կանխեն այն իրավիճակը, որը կստեղծվի այնտեղ մոտ ապագայում։ Կարծում եմ, որ հիմա կավելանա այն մարդկանց հոսքը, ովքեր կսկսեն լքել Հայաստանը և փախչել Ռուսաստանում ապրող իրենց հարազատների մոտ», նշել է Վոդոլացկին։ Պատգամավորն ընդգծել է, որ, չնայած Հայաստանի իշխանությունների գործողություններին, Ռուսաստանը երես չի թեքելու հայ ժողովրդից: «Մեզ համար հայը դատարկ արտահայտություն չէ: Մենք շատ ընդհանրություններ ունենք։ Հայաստանը Փաշինյանով չի ավարտվում: Փաշինյանը արևմտյան սադրանք է, ոչ ավելին, և Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը պարզապես պետք է տեղեկացված լինի, որ Ռուսաստանը եղել է բարեկամ երկիր և մնում է այդպիսին, և մենք չենք պատրաստվում դավաճանել մեր հարաբերություններին»,- ընդգծել է Վոդոլացկին։

Դաշնային խորհրդի անդամ, միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն էլ news.ruի հետ զրույցում ընդգծել է, որ, բացի ՀԱՊԿից, ոչ ոք չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։ «Ես ուղղակի չեմ տեսնում, թե ո՞վ կարող է փոխարինել, ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը արտաքին սպառնալիքի դեպքում, բացի ՀԱՊԿից։ Ո՞վ կփոխարինի Ռուսաստանին կամ ՀԱՊԿ մյուս երկրներին: Ամերիկացինե՞րը: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք «փոխարինել մեզ» Ուկրաինայում։ Գուցե ֆրանսիացինե՞րը, որոնք իրենք են փախչում Աֆրիկայից: Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս ամենն, ի վերջո, կանցնի։ Եվ ես հույս ունեմ, որ մեր հարաբերություններում ողջախոհությունը կգերակայի։ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի ժողովրդի միակ իսկական բարեկամը տեսանելի ապագայում», -հայտարարել է սենատորը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը կտրուկ ավելացրել է գազի մատակարարումները Չինաստան և Անդրկովկաս Ռոնալդուի 959-րդ գոլը, «Ալ Նասրի» երրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին պատերազմով Microsoft-ը փորձարկում է Copilot արհեստական բանականությունը հենց Windows 11-ի File Explorer-ում Հանրապետությունում հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով Օլիմպիական խաղերի ցուցադրումը վտանգի տակ է․ Cloudflare-ը կարող է դուրս բերվել է Իտալիայից Ռուսաստանը կարող է սկսել մերժել Ուկրաինայի դեմ կռված օտարերկրացիների արտահանձնման հարցումները Խավի Ալոնսոն հեռացվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնից 37-ամյա վարորդը կայանել է իր վարած բեռնատար «Գազել»-ը, իջել ավտոմեքենայից, ապա այն ինքնաբերաբար հետ է շարժվել և վրաերթի ենթարկել վարորդին YouTube-ում արտասովոր հյուսիսկորեական ալիք է հայտնվել 2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139,933 զբոսաշրջիկ National Geographic-ը ճանապարհորդներին է ներկայացրել Հայաստանի հինգ ամենագեղեցիկ վանքերը Իրանի ԱԳՆ–ն Մադուրոյի առևանգումը որակել է որպես բացարձակապես անօրինական Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Սյունիքի մարզում․ 23-ամյա տղան աթոռով հարվածել է համակուրսեցու և նրա հոր գլխին Այգեստանում վագոն տնակում բռնկված հրդեհի հետեւանքով 72–ամյա տղամարդ է մահացել Գործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանՊատմական փաստաթուղթ է պատրաստվում. Զելենսկի Ինչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանԵրևանում ու մարզերում սառցալեզվակները հեռացվել են․ ՆԳ նախարարությունը հորդորում է զգույշ լինել Իսրայելի արտգործնախարարն Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին կայցելի Ադրբեջան Ջրային կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի Ժամը 20:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին Չինաստանը հույս ունի, որ Իրանը կհաղթահարի դժվարությունները Երգերս կապրեն ինձանից հետո. Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԲարձր եմ գնահատում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության առկա մակարդակը. Վահագն Խաչատուրյան Վարորդական իրավունքից զրկելու 5435 որոշում է կայացվել, որի 90 տոկոսը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են. ՆԳՆ ՀՀ-ում հուլիսին անհետ կորել է Նիկոլայ Շուբինը․ երիտասարդին հաջողվե՞լ է հայտնաբերել «Բարսելոնան» նվաճել է 103–րդ տիտղոսը Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացը Ադրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԱրարատի ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից կրակոցներ արձակած երիտասարդին (տեսանյութ) Ելփին-Զանգակատուն ճանապարհին բեռնատար է կողաշրջվել, տուժած կա Լարսը փակ է միայն կցորդով բեռնատարների համար Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու մարմին Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԱրդեն 3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է. Աբրահամյան Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, Հրազդան գետում հայտնաբերվել է մաhացած քաղաքացիՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի. Ճանապարհային դեպարտամենտ Եկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Սահմանադրությունը իրավական պետության հիմքն է, իսկ դատական իշխանությունը՝ այն մեխանիզմը, որի միջոցով այդ հիմքը վերածվում է կենդանի իրականության. Վահագն Խաչատուրյան Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. փաստաբան