Երևան, 15.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամուսնությունը և երեխայի ծնունդը ցանկացած կնոջ կյանքում ամենակարևոր իրադարձություններից են: Եվ զարմանալի չէ, որ յուրաքանչյուր հարսնացու առանձնահատուկ բծախնդրություն է ցուցաբերում հարսանեկան զգեստ ընտրելիս, որով նա պետք է շլացուցիչ գեղեցիկ տեսք ունենա հարսանեկան արարողության ժամանակ։ Ըստ երկրների մեծ մասում հաստատված ավանդույթի, հարսնացուի դասական զգեստը պետք է լինի սպիտակ, թեև, ընդհանուր առմամբ, գունապնակը սահմանափակված չէ։ Բացի դա, շղարշն է համարվում հարսանեկան զգեստի անբաժանելի մաս։ Հարսանյաց զգեստների պատմությունը երկար ճանապարհ է անցել՝ ընդգրկելով դարեր: Ժամանակի ընթացքում, ժողովուրդների մշակույթներին, դարաշրջանին ու նորաձևությանը համապատասխան, հարսանյաց զգեստները փոխել են ոճերն ու գույները, բայց մի բան է մնացել անփոփոխ. դա պետք է լինի ամենագեղեցիկ զգեստը, որը կխորհրդանշի սերն ու երջանկության հույսը ապագա ընտանեկան կյանքում:

Շատ դարերի ընթացքում յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է իր ավանդույթները, հայացքներն ու գաղափարները աղջկա հարսանեկան զգեստի վերաբերյալ: Հին ժամանակներից ի վեր հարուստ հարսնացուների հանդերձանքը պատրաստվել է լավագույն և թանկարժեք գործվածքներից՝ ասեղնագործված ոսկով և մարգարիտներով։ Ցածր ծագում ունեցող հարսնացուների համար ավելի պարզ գործվածքներ էին վերցվում, իսկ որպես զարդարանք՝ հաճախ օգտագործվում էին ծաղիկները։ Հին հունական հարսնացուին հագցնում էին երկար սպիտակ զգեստ՝ պատրաստված թեթև գործվածքից՝ ուսերին ամրացված գեղեցիկ ճարմանդներով («պեպլոս»): Հին Եգիպտոսում հարսի հանդերձանքը մարմնին փաթաթած թանկ կտորն էր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խորհրդանշական իմաստով լի զարդերին՝ մատանիներ, գոտիներ, դիադեմներ։ Միջնադարում հարսնացուի երկար, նեղ զգեստը լրացվում էր երկար թևերով, որոնք գրեթե հասնում էին գետնին։

Հարուստ հարսնացուները նախընտրում էին կարմիր և մանուշակագույն զգեստներ, իսկ աղքատ աղջիկների զգեստները շագանակագույն և բեժ էին։ Նկատի ունեցեք, որ հարսանեկան հագուստը՝ որպես այդպիսին, ինչպես և հենց «հարսանյաց զգեստ» տերմինը հայտնվել են ավելի ուշ, մինչ այդ այն զգեստը, որով հարսնացուն գնում էր եկեղեցի, որտեղ էլ տեղի էր ունենում ամուսնությունը, կոչվում էր նախաամուսնական: Վերածնունդը նորություն է բերել նաև հարսնացուի հագուստին։ Զգեստը արդեն չէր թաքցնում կազմվածքը, փափուկ գործվածքներն ընդգծում էին մարմնի բնական գծերը։ Նորաձև էին ատլասե սպիտակ զգեստները՝ զարդարված ասեղնագործությամբ և մարգարիտներով։ Հենց այդ մոդելն է դիմացել ժամանակի փորձությանը և դարձել դասական հարսանյաց զգեստ։ Ռոկոկոյի դարաշրջանում հարսնացուի հանդերձանքը բազմաշերտ կիսաշրջազգեստներով ու ծալքերով շքեղ ու բարդ հագուստ էր, որը կրում էին կեղծամով: Հետագայում վերադարձան լիարժեք կիսաշրջազգեստներն ու կրինոլինները, սակայն ժանյակների, ծոպերի և այլ դետալների ավելի փոքր քանակությամբ:

Ենթադրվում է, որ Եվրոպան ավանդական սպիտակ հարսանյաց զգեստի համար պարտական է թագուհի Վիկտորյային, որն իր իսկ հարսանիքին (1840 թվական) կրել է կրեմային թեթև երանգով սպիտակ փափուկ կրինոլին՝ հարսանյաց զգեստ: Այդ պահից էլ սկսվել է հարսանեկան զգեստների նորաձևության պատմությունը: Իսկ նորաձևության աշխարհը արագ և փոփոխական է: 20-րդ դարի սկզբին չափից դուրս շքեղությունը վերացավ կանացի զգեստներում, կիսաշրջազգեստները դարձան ուղիղ, կորսետների նորաձևությունը վերացավ։ 20-ականներին հարսանյաց զգեստները մինչև ծնկները «կարճացվեցին», ճիշտ է՝ զգեստը հետևում դեռ երկար էր և հաճախ քուղ ուներ։ 30-ականների նորաձևությունը բնութագրվում է լակոնիկ կտրվածքով և նվազագույն դեկորացիաներով: 40-ականների հարսանեկան նորաձևությունը ենթադրում էր նվազագույն դեկոր, կիսաշրջազգեստները շատ լայն չէին, վզնոցը շատ խորը չէր, իսկ ուսի գիծը արհեստականորեն ընդլայնվում էր ուսադիրների օգնությամբ:

50-ականներին, դասական հարսանյաց զգեստների հետ մեկտեղ, հարսնացուների համար հայտնի ուրվագիծը ծնկներից ցած ընկած փեշն էր: Միաժամանակ ընդգծված էր գոտկատեղը։ 60-ականների հարսանյաց զգեստների տարբերակիչ հատկանիշը կարճ, ծնկից վեր փեշով ու բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստն էր։ Ոչ այնքան համարձակ հարսնացուները նախընտրում էին մինչև ծնկները հասնող զգեստներ։ Չնայած հանդերձանքի հիմնական հատկանիշը շղարշն էր, զգեստները կարող էին լինել ոչ միայն սպիտակ, այլ նաև այլ գույների: Իսկ 80-ականներին հարսնացուները անգամ հարսանեկան տաբատ էին կրում: 90-ականներից ի վեր հարսնացուի հանդերձանք են վերադարձել կիսաշրջազգեստները և կորսետները՝ խոր կտրվածքներով և զանգվածային դեկորներով, շքեղ թագով և երկար շղարշով: Իսկ ահա 2000-ականներին հարսանյաց զգեստներն ավելի հանգիստ ու հարմարավետ դարձան։ Ժամանակակից հարսանեկան նորաձևությունը բազմազան է և տարբեր: Հարսնացուի կերպարը մեծապես կախված է նրա անձնական ճաշակից և ոճի զգացումից, և դրանում նրան օգնում են բազմաթիվ դիզայներական հավաքածուները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահի հերքումն՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին, ընդունել ենք ի գիտություն․ Պեսկով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է հատուկ տեխնիկա. իրականացվում է ստուգում Կյանքից հեռացել է «Ֆանֆան վարդակակաչ» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԴոնալդ Թրամփը Չինաստանի դեմ ռեկորդային՝ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանելԳերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն «Հիմա ասա». Էրիկ Կարապետյանը նոր երգ է ներկայացրել«Կրասնոդարը» դեմ չէ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանը Անգլիա ԱՄՆ նահանգներից մեկում կարող են մտցվել հրազենից ճիշտ օգտվելու կանոնների դասեր մանկապարտեզներում Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. մանրամասներ Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է Ի՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումՇոլցին խոստացել են վերադարձնել կանցլերի պաշտոնին Ռուսաստանում կարծիք են հայտնել, որ Պուտին-Թրամփ բանակցությունները վախեցնում են Զելենսկին և ԵՄ-ին Պատմության դասագրքերից Արցախյան ազատամшրտը հանել են, «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»․ պատմաբան Արյունը ջուր է դառնում. Մհեր Ավետիսյան Եվրախորհրդի ղեկավարը խոստացել է Եվրամիության շարունակական աջակցությունն Ուկրաինային 1 անձ զոհվել է 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆ Իրավիճակը ՀՀ ճանապարհներին Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում փետրվարի 17-ին կդադարեցվի ջրամատակարարումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եվրոպացիներին կոչ է արել «դադարել բողոքել» և փոխարենը ներկայացնել Ուկրաինայում խաղաղության հաստատման կոնկրետ առաջարկներ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը Եվրոպային շտապ անհրաժեշտ է գործողությունների սեփական ծրագիր՝ Ուկրաինայի և մեր անվտանգության վերաբերյալ․ Լեհաստանի վարչապետ Ինչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել Ադրբեջանին Վարչախումբը փորձում է նվաստացնել հայ ժողովրդին և հատկապես արցախցիներին. Արմեն ՄանվելյանՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդների Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյnւն է տեղի ունեցել․ հոգևnրականը վնասվшծքներով տեղափnխվել է հիվանդանnց Վարժական նոր հավաքների մասին է հաղորդվում Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Փաշինյանն Ադրբեջանի համար նոր էսկալացիայի դուռ է բացում. Ավետիք ՉալաբյանՀանքարդյունաբության ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին. ԶՊՄԿՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից» Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Գարնանային արձակուրդները՝ դպրոցներում․ ժամանակացույց Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ինչպե՞ս որոշվեց իրար խառնել խմիչքները․ «Փաստ»Ուժգին երկրաշարժ՝ Ալթայի Հանրապետությունում (ՌԴ) Ստավրոպոլում արտադրական ծախսերը նվազեցնելու համար մշակվում են նորարարական արևային մարտկոցներ՝ սապֆիրային ենթաշերտերովԱրտակարգ. ՌԴ-ում մի շարք օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Կայացել է Միջազգային արդարադատության մշտական պալատի առաջին նիստը․ «Փաստ»Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատեւել առանց ԱՄՆ ռազմական աջակցության. Զելենսկի Բացահայտ խոսում են Սյունիքի «միջանցք»-ը հանձնելու մասին, թե ինչպես՝ ոչ ոք չգիտի. Բագրատ Սրբազան ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կրթական հաստատություններ միավորել Հավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Արևմուտքի «հուղարկավորությունը» տեղի ունեցավ երեկ՝ Մյունխենում, չկա հավաքական Արևմուտք այլևս